Գյումրիի թիվ 9 հիմնական դպրոցում դասերը ժամանակավորապես դադարեցված են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+15.96 oC

Գյումրիի թիվ 9 հիմնական դպրոցում դասերը ժամանակավորապես դադարեցված են

19:15 11.02.2020

Այսօր Գյումրիի թիվ 9 հիմնական դպրոցում դասերն անհնար է եղել շարունակել 33 աստիճան ցրտի պատճառով:

SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ` կաթսայատան անսարքության պատճառով 4 օր է` դպրոցը նորմալ չի տաքացվել։

Նախորդ երեք օրերին դասարանները ստիպված են եղել էլեկտրականությամբ տաքացնել, բայց եռահարկ շենքի մեծ դասասենյակներում հնարավոր չի եղել նորմային հավասար ջերմություն ապահովել։ Ջերմաչափի սնդիկի սյունը չի բարձրացել 13 աստիճանից, ինչը սահմանված նորմայից ցածր է նվազագույնը 5 աստիճանով։

Դասաժամերի տևողությունը 15 րոպեով կրճատելն էլ ելք չի եղել։

«Ցածր ջերմաստիճան է` 12-13, նույնիսկ կան դասարաններ, որ 2 «պլիտա» է միացված, բայց էլի ցուրտ է, բացականեր ունեցել ենք` երեկ՝ 35, այսօր` 159, 7 հիվանդ էլ ունեցել ենք, տուն ենք ճանապարհել»,- SHANTNEWS.am-ի թղթակցին ասել է դպրոցի բուժքույրը։

Լոկալ ջեռուցման փոխարեն էլեկտրաէներգիայով տաքացնելը հավելյալ ծախսեր է առաջ բերել։ Սպառած գազի դիմաց վճարումներն էլ պակաս չեն, որին այս ամիս կգումարվեն էլեկտրաէներգիայի կիլովատները։ Հաշվապահը առայժմ նախնական ծախսային տվյալների հաշվարկն է արել։ Լոկալ ջեռուցման համակարգի ջերմային խողովակաշարում է անսարքությունը։

Դասերի ժամանակավոր դադարեցումը կրթության վարչության պետի հրահանգով է եղել։ Հայր Կարապետյանը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրել է,  որ ամենաուշը երկու օրից կաթսայատան վթարը վերացված կլինի։ Թիվ 9 հիմնական դպրոցը բաց թողնված դասերը կլրացնի շաբաթ օրերի հաշվին։

Շիրակի մարզի մյուս դպրոցներում ջեռուցման հետ կապված խնդիրներ չկան, դասաժամերի տևողության կրճատումներ չեն արվելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ը

11:45 15.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ը

Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության,10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, վստահված գույքի […] ...

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»

11:37 15.05.2025

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է Kicker-ը։ Լևերկուզենյան թիմը նախընտրում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառել «Մանչեսթեր Սիթիին», ոչ թե «Բավարիային»։ «Բայերը» վստահ է, որ անգլիական ակումբը Վիրցի տեղափոխության համար շատ ավելի հեշտ կվճարի պահանջվող 150 միլիոն եվրոն, քան «Բավարիան», որը նույնպես հետաքրքրված է 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով և հուսով է […] ...

Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ

11:25 15.05.2025

Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն՝ ազատվելով Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչի պարտականություններից: Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել […] ...

Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:14 15.05.2025

Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորության մասին

11:01 15.05.2025

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորության մասին

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորությանը։ «Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն»,-գրել է Կոստանյանը։ ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

10:58 15.05.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Մայիսի 15-ին, ժամը 07:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել […] ...

BACK_TO_TOP