Իմ դեմ նոր զրպարտություններ են տարածվում. Արամ Աթեշյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+40.09 oC

Իմ դեմ նոր զրպարտություններ են տարածվում. Արամ Աթեշյան

14:17 01.06.2018

Թուրքիայում լուրեր են տարածվել, թե Պոլսի պատրիարքական շրջանակները հայերին կոչ են անում, որ հունիսին սպասվող նախագահական ընտրություններին զորակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանի կուսակցությանը:  Մասնավորապես նման մտահոգություն է հայտնել «Ակօս»-ի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ մամուլին ասելով.

«Պատրիարքական շրջանակները կամ որոշակի համայնքային կառույցների շրջանակներ փառաբանում են Էրդողանին՝ նշելով, որ նրա նախագահության ժամանակ համայնքին վերադարձվեցին կալվածքներ, հետևաբար պետք է զորակցենք Էրդողանին: Այդպես են ասում նաև պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը և համայնքային մի քանի առաջնորդներ, ինչպես Պետրոս Շիրինoղլուն և այլք: Բայց նրանք մեծ ազդեցություն դժվար թե ունենան»:

Լուրերը ճշտելու համար  SHANTNEWS-ը կապ հաստատեց Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց.

«Ըստ երևույթին նորից հայտնվել են մարդիկ, որոնք զբաղված են ստախոսությամբ: Վստահ կարող եմ ասել, որ համայնքում այդ առումով  ոչ մի ճնշում չի եղել,  ես ինքս ոչ մի խոսակցություն այս թեմայով չեմ ունեցել, ոչ մի հանդիպում չի եղել համայնքի ոչ մի ներկայացուցչի հետ, ոչ մի հաստատության, թաղային խորհրդի, հոգաբարձության, խնամակալության ներկայացուցչի կամ բարերարի հետ նման նյութեր չեն քննարկվել:

Այդ խոսակցություններն  ամբողջությամբ զրպարտություն են: Սփյուռքահայությանն իմ դեմ հանելու համար կրկին զրպարտություններ են կատարվում, քանի որ այլ կերպ չես կարող մեկանաբանել չեղած խոսակցություններն իրականության տեղ ներկայացնելը: Ընդհակառակը,  ես միշտ ասում եմ, որ յուրաքանչյուր մարդ ազատ է,  ում ուզում է, պետք է նրա օգտին էլ քվեարկի:  Ով ուզում է՝ քրդական կուսակցությանը թող քվեարկի, ով ուզում է՝ ազգայնամոլներին թող քվեարկի, ով էլ ուզում է՝ կրոնամոլներին թող քվեարկի,  ինձ ի՞նչ, ես ոչ մեկի ընտրությանը խառնվելու իրավունք չունեմ»:

Արամ արք. Աթեշյանից հետաքրքրվեցինք նաև, թե ընտրությունների արդյունքը արդյո՞ք կարող է մտահոգիչ լինել հայ համայնքի համար, ինչին ի պատասխան՝ ասաց.

«Առայժմ ամեն ինչ ընթանում է բնական հունով,  ոչ մի խնդիր չունենք, ամեն ինչ խաղաղ է, տեսնենք՝ ով պիտի հաղթի, մենք պիտի աշխատենք նրա հետ, լեզու պիտի գտնենք, քանի որ մեր համայնքի շահը այդ է պահանջում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 05.08.2025

SHANTNEWS

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

17:54 05.08.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

17:45 05.08.2025

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

17:34 05.08.2025

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

17:21 05.08.2025

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

17:11 05.08.2025

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...

BACK_TO_TOP