10:14 15.12.2017
Իր պաշտոնից հեռանում է Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Օմարոսա Նյումանը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան խոսնակ Սարա Հաքաբին: Նրա խոսքով՝ Թրամփի ամենից շատ աչքի ընկնող սևոմորթ աջակիցը Սպիտակ տունը կլքի հունվար ամսին: Նյումանը Թրամփի հետ աշխատել է տարիներ շարունակ: Նրա հրաժարականի շուրջ տարբեր վարկածներ կան, ընդհուպ ԱՄՆ-ի մի քանի հեղինակավոր լրատվամիջոցներ այն վարկածը, որ նախագահի հատուկ ծառայությունը նրան բռնի ուժով հեռացրել է Սպիտակ տնից:
«ԷյԲիՍի» հեռուստաալիքին տված հարցազրույցում Նյումանն՝ ինքը, հերքել է այս վարկածը.«Սպիտակ տան անձնակազմի ղեկավար Ջոն Քելլին և ես քննարկեցինք ինձ հուզող խնդիրները և իմ բարձրաձայնած հարցերը, ինչի արդյունքում ես որոշեցի հրաժարվել իմ պաշտոնից: Քաշքշուկի մասին ասեկոսեները պարզապես նախանձ մարդկանց կողմից տարածվող ստեր են»:
Նյումանը սակայն հավելել է, որ որպես Սպիտակ տանը բարձր պաշտոն զբաղեցնող սևամորթ աշխատակից, ինքը շատ հետաքրքիր պատմություններ ունի.«Սպիտակ տանն իմ աշխատանքի ընթացքում ես բաներ եմ տեսել, որոնք ինձ խորապես հուզել են, որոնք ինձ վրա խորը և զգացական նստվածք են թողել, բաներ, որոնք ազդել են ինձ և իմ համայնքի վրա: Եվ երբ ես կարողանամ պատմել իմ պատմությունը, այն նշանակալի և հետաքրքիր կլինի»:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփին հաճախ էին մեղադրում, այսպես ասած, սպիտակամորթ վարչակազմ ունենալու մեջ: Եվ նա օրինակ էր բերում Օմարոսա Նյումանին:
19:54 15.05.2025
Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո ԿապելոնԼեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ «Ոսկե գնդակն» այս տարի կհանձներ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին: «Յամալը ֆանտաստիկ որակներ ունի և դեռ կարող է կատարելագործել իր խաղը, բայց չեմ շտապի նրան ֆենոմենալ կամ հանճարեղ անվանել: Այդ որակումները կարելի է տալ միայն Մեսսիին ու Մարադոնային: Ռոնալդուն էլ հրաշալի ֆուտբոլիստ է, նա բոլորից շատ է գոլ […] ...
19:47 15.05.2025
46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 16 ավագ դպրոցում մասնակցել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլի մեկնարկին։ Համաժողովն անցկացվել է միաժամանակ ՀՀ 46 մենթոր դպրոցներում։ Համաժողովի նպատակը մասնակիցների փորձի փոխանակումն է կրթության ապագայի ամենակարևոր մարտահրավերների ուղղությամբ՝ նորարարության, համագործակցության և բարելավմանը միտված փոփոխությունների շեշտադրմամբ։ «Ուսուցչական […] ...
19:43 15.05.2025
Միրզոյանական 12-րդ մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտորԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 12-րդ հանրապետական մրցույթը, որի աջակիցն է Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Մրցույթի նպատակն է հնարավորություն ընձեռնել պատանի կոմպոզիտորներին՝ ներկայացնելու իրենց ստեղծագործությունները և լինելու կոմպոզիտորական մեծ ընտանիքի անդամ: Այս տարի մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտոր՝ երկու տարիքային խմբերում: Կրտսեր […] ...
19:39 15.05.2025
«Կրթության առաքելությունը երկրի մրցունակության ապահովումն է անհատական և հանրային մակարդակներում». Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը» խորագրով պանելային քննարկմանը, որն անցկացվել է Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ֆորումի շրջանակում: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իրազեկել է, որ Կառավարության այսօրվա նիստում հաստատվել և Ազգային ժողով է ուղարկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որում […] ...
19:35 15.05.2025
Կոտայքի մարզում բախվել են «BMW»-ն ու «Opel»-ը. կան տուժածներԱյսօր՝ մայիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում […] ...