19:53 13.02.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, այսօր՝ փետրվարի 13-ին, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, կայացավ նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանի գործով հերթական դատական նիստը:
Նախորդ նիստին ճառով հանդես էր եկել մեղադրողը՝ 18 տարի ազատազրկում պահանջելով ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանի համար:
Դատական այս նիստին դատական ճառով հանդես եկան տուժողի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, տուժողներ Թագուհի և Վաչագան Մանսուրյանները:
«Վլադիկ Մարտիրոսյանը փորձում է ներկայանալ զոհի կարգավիճակով, թե իբր իրեն թույլ չեն տվել տեսակցել մանկահասակ երեխային, ինքը դարձել է տառապյալ և գնացել, դա է եղել նման քայլի պատճառը: Նա ընտրել է նման մարտավարություն, որ դատարանը ցուցաբերի մեղմ մոտեցում: Նա տեսակցություններից զրկված անձ է ուզում ներկայանալ, այդ կերպ արդարացնելով իր հրեշավոր արարքը: Եթե նա այդ օրը կարողանար իրագործել իր նպատակը և սպաներ ընտանիքի անդամներին, երեխան մնալու էր առանց ընտանիք և առանց մոր հոգածության: Վլադիկ Մարտիրոսյանը ի սկզբանե ցանկացել է վարույթ իրականացնող մարմնին թյուրիմացության մեջ գցել, իբր նա այդ քայլին գնացել է իր կյանքը փրկելու համար և նա մտածում էր, որ իր կողմից հասցված հարվածները եղել են մահացու, հետևաբար կարող են իր վարկածին հավատալ, բայց փլուզվել է նրա ծրագիրը»,- իր պաշտպանական ճառում ասաց Ինեսսա Պետրոսյանը՝ դատարանից խնդրելով հնարավոր խիստ պատիժ սահմանել ամբաստանյալի համար:
Պաշտպանը նաև նշեց, որ Վլադիկ Մարտիրոսյանը, ով նախկինում ազատազրկված է եղել կնոջ նկատմամբ բռնության համար և վաղաժամկետ ազատվելուց հետո էլ հետևություն չի արել, նա նաև իր երեխայի համար ալիմենտ չի վճարել, և նախկին կինը՝ Թագուհի Ստեփանյանը, դիմել է դատարան: Պաշտպանը նկատեց, որ եթե տղամարդը երեխայի մասին է մտածել, ապա ալիմենտը գոնե պետք է վճարեր: Նա երբևէ չի կատարել իր հայրական պարտականությունները և երեխայի խնամքով զբաղվող տատիկին զրկել է կյանքից՝ հետևաբար պետք է ենթարկվի ամենախիստ պատժի:
Ճառի իրավունք տրվեց նաև տուժող Վաչագան Մանսուրյանին, ով նշեց, որ Վլադիկ Մարտիրոսյանը սպանել է նաև իր չծնված երեխային, որի մասին չկա գործում: Նա մշտապես սարսափի մեջ է պահել իրենց ընտանիքն ու բռնության ենթարկել թե՛ աղջկան, թե՛ իրենց:
«Աղջկաս էն վիճակին հասցրեց, որ երկրորդ երեխային կորցրեց: Նրանք մի օր չեն հետաքրքրվել իրենց երեխայի վիճակով: Իսկ էս երեխան, որի խնամքով հիմա ես եմ զբաղվում, դեպքի ժամանակ 1 տարեկան 8 ամսական է եղել, ու էդ ամեն ինչը տեսել ա: Երբ նա իմ դռան առաջ կացնահարում էր ինձ ու աղջկաս, երեխան դռան առաջ կանգնած տեսել ա ու մամա էր գոռում: Մինչև հիմա երեխան էդ վիճակից դուրս չի եկել: Երեխան մի քանի օր առաջ քնած տեղից վեր թռավ ու ասեց՝ մա´մ ջան, ես չեմ ուզում քեզ կորցնեմ»,- պատմեց Վաչագան Մանսուրյանը:
Տուժող Վաչագան Մանսուրյանը ցմահ ազատազրկում պահանջեց ամբաստանյալի համար, սակայն դատավորը նշեց, որ նման պատիժ այս պարագայում չի նախատեսվում:
Իր ճառում Թագուհի Ստեփանյանն էլ նշեց, որ դեպքից արդեն 4 տարի է անցել, բայց երեխայի համար սրտացավ ներկայացող հայրը մեկ անգամ չի հետաքրքրվել, թե ինչպես է երեխան, ինչ առողջական խնդիրներ ունի: Ոչ էլ նրա ծնողներն են հետաքրքրվել:
«Վլադիկ Մարտիրոսյանը սպառնալիքներ է տվել, որ երեխան երկու տարեկանը չի բոլորի: Ես խնդրում եմ նրան պատժել ամենախիստ պատժով, որը օրենքը թույլ է տալիս՝ ընդհուպ ցմահ ազատազրկում: Ինքը իմ ծնողին կյանք չի տվել, որ խլեց: Ուզում եմ ցմահ, որ երբևիցե դուրս չգա ու երեխային չխանգարի, որ ես երեխային մեծացնեմ, հասցնեմ իր նպատակին: Չեմ ուզենա երեխայի անդորրը խանգարվի, խնդրում եմ ամենախիստ պատժով դատապարտեք»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:
Պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց ճառ նախապատրաստելու համար: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 3-ին՝ ժամը 16։00-ին:
Հիշեցնենք, որ Վլադիկ Մարտիրոսյանի կողմից կացնահարվել էր մի ողջ ընտանիք: Դեպքը տեղի էր ունեցել 2016 թվականի հուլիսի 8-ին Երևանի Շենգավիթ համայքի շենքերից մեկում: Վլադիկ Մարտիրոսյանը կնոջ՝ Թագուհի Մանսուրյանի հետ վեճի էր բռնվել, որից հետո զանգահարել էր ոստիկանություն: Երբ կինն ու նրա մայրը՝ Կարինե Մանսուրյանը, ժամը 4-ին ոստիկանությունից տուն են վերադարձել, Վլադիկ Մարտիրոսյանը նրանց դիմավորել է մուտքում և կացնի հարվածներ հասցրել նախկին զոքանչին ու կնոջը: Հարվածներ էր ստացել նաև նրանց օգնության դուրս եկած աները: Ստացած վնասվածքներից Կարինե Մանսուրյանը մահացել էր, իսկ Թագուհի և Վաչիկ Մանսուրյանները ծանր վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել:
Վլադիկ Մարտիրոսյանին՝ Կարինե Մանսուրյանի սպանության, Թագուհի և Վաչագան Մանսուրյանների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Դատախազը ամբաստանյալի համար պահանջել է 18 տարվա ազատազրկում:
Նախկինում՝ այդ նույն տղամարդը պարբերաբար ծեծի է ենթարկել կնոջը` Թագուհի Մանսուրյանին, վերջինիս դիտավորությամբ ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել: Դատարանն ապացուցված էր համարել, որ Վլադիկ Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, իսկ այդ օրը նա ցանկացել էր որդուն տեսնել: Այն հարցին, թե ինչպես է կացինը հայտնվել իր ձեռքում. ամբաստանյալը ասել է, որ այն վերցրել է աներոջ ձեռքից, սակայն դատարանը փաստել է, որ կացինը նոր է եղել, և այն չէր կարող 2 տարվա միս կոտրելու կացին լինել, ինչպես ներկայացրել է ամբաստանյալը:
13:47 23.07.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է դատավոր Սամվել Մարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ դատավոր Սամվել Կոստյայի Մարդանյանից, նրա կնոջից և որդուց հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, շուրջ 203 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և […] ...
13:33 23.07.2025
ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման, որը կանցկացվի օգոստոսի 13-ին՝ ժամը 10։00-ին։ Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ինչպես նաև հանրակրթության ոլորտի այլ պատասխանատուներ կներկայացնեն պարզաբանումներ հանրակրթության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցելու համար ուսուցիչները մինչև օգոստոսի 8-ը […] ...
13:20 23.07.2025
Նորատուսի համայնքի մանկապարտեզում շահագործման հանձնվեց կեղտաջրերի մաքրման կայան՝ Սևանա լճի պահպանության նպատակովՍևանա լճի պահպանության ուղղությամբ հերթական գործնական քայլն իրականացվեց Նորատուս համայնքում։ «EU4Sevan» ծրագրի շրջանակում Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի տարածքում բացվեց կենսաբանական մաքրման ապակենտրոնացված կայան, որն ապահովելու է մանկապարտեզի կեղտաջրերի անվտանգ մաքրմանը և թույլ կտա մաքրված ջուրը կիրառել ոռոգման նպատակով։ Նոր կայանը ոչ միայն էկոլոգիական, այլև կրթական դեր է ստանձնում։ Նրա տեղակայումը հենց մանկապարտեզում խորհրդանշում է մաքուր […] ...
13:07 23.07.2025
Վարդավառը՝ ձնոցիով․ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցՀուլիսի 27-ին՝ ժամը 13:00-ից մինչև 18:00-ը, Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ միասին նշելու Վարդավառը՝ ուրախ ու գունեղ մթնոլորտում: Ավանդական ջրոցիից բացի սպասվում է ձնոցի, փրփուրի շոու, լարախաղաց, պլանետարիում: Երեխաները հնարավորություն կունենան օգտվել տարածքում տեղադրված բատուտից, նկարվել photobooth-ում՝ տեղում վերցնելով լուսանկարները, նաև ակվագրիմ ունենալ, պարել և սնվել: ...
12:54 23.07.2025
Կարեն Նալբանդյանը և Գևորգ Հովհաննիսյանը՝ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումների մրցավարների տեսուչներՀուլիսի 24-ին կկայանան ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումները։ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանա «Աստանա» (Ղազախստան) – «Զիմբրու» (Մոլդովա) հանդիպումը, որի մրցավարների տեսուչ է նշանակվել Կարեն Նալբանդյանը: Լեհաստանի Չեստոխովա քաղաքում էլ կկայանա «Ռակով» (Լեհաստան)-«Ժիլինա» (Սլովակիա) հանդիպումը: Այս հանդիպման մրցավարների տեսուչը կլինի Գևորգ Հովհաննիսյանը: ...
12:40 23.07.2025
ՀՀ կառավարության պատասխանը՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ արբիտրաժային վճռի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներինՍտոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ «Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, · միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի […] ...