12:10 13.02.2020
ԱՄՆ Սենատը մտադիր է հաստատել օրինագիծ, որով կսահմանափակվեն Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու երկրի նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Օրինագծի վերջնական քվեարկությունը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Թրամփի կուսակից 8 հանրապետական միացել է դեմոկրատներին՝ սատարելով փաստաթուղթը:
Ըստ օրինագծի՝ Թրամփը պետք է հեռացնի Իրանի հետ ռազմական գործողություններում ընգրկված ամերիկյան զորքերը, մինչև Կոնգրեսը պատերազմ չհայտարարի կամ ռազմական ուժ կիրառելու հատուկ թույլտվություն չտա:
Օրինագծի ընդդիմադիր հանրապետականները կարծում են, որ այն սխալ ուղերձ կհաղորդի Թեհրանին:
Դոնալդ Թրամփն իր Twitter-ի էջում գրել է, որ Իրանի հետ կապված իրավիճակը շատ լավ է, և թուլություն ցուցաբերելու ժամանակը չէ:
«Մեր երկրի անվտանգության համար կարևոր է, որ ԱՄՆ-ի Սենատը չքվեարկի Իրանի դեմ պատերազմի լիազորությունների սահմանափակման օրինագծի օգտին: Մենք շատ լավ իրավիճակում ենք Իրանի առումով, և այժմ թուլություն ցուցաբերելու ժամանակը չէ: Ամերիկացիների ճնշող մեծամասնությունը սատարում է ահաբեկիչ Սոլեյմանիի դեմ մեր հարձակումը», – գրել է Թրամփը:
It is very important for our Country’s SECURITY that the United States Senate not vote for the Iran War Powers Resolution. We are doing very well with Iran and this is not the time to show weakness. Americans overwhelmingly support our attack on terrorist Soleimani….
— Donald J. Trump (@realDonaldTrump) February 12, 2020
20:22 17.08.2025
Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ […] ...
19:58 17.08.2025
Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի 23-րդ տուրի «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ խաղում (3:1) դարձել է գոլի հեղինակ, որն իր կարիերայի 875-րդ գոլն էր։ Goal պորտալի տեղեկությունների համաձայն՝ Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, որը պաշտոնական հանդիպումներում ամենաարագն է հատել 875 գոլի շեմը՝ 1116 խաղում, գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, փոխանցում է armsport.am-ը: Համեմատության […] ...
19:21 17.08.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհՕգոստոսի 17-ին՝ ժամը 17։19-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...
19:00 17.08.2025
Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:28 17.08.2025
Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 214 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 19.4 կմ խորության վրա։ ...
17:50 17.08.2025
Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. ՈւիթքոֆԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ Նա հավելել է, որ «հիմա ամեն ինչ կախված է Կիևից»։ Ուիթքոֆը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման մեջ տարածքների հարցը կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի միջև երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ։ ...