Կառավարության որոշմամբ ընդլայնվել է ավանդների փոխհատուցում ստացող անձանց շրջանակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+15.09 oC

Կառավարության որոշմամբ ընդլայնվել է ավանդների փոխհատուցում ստացող անձանց շրջանակը

14:48 13.02.2020

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ 2020 թվականի համար ավանդների փոխհատուցման իրավունքի ճանաչման և վճարման գործընթացների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով: Կառավարության 2014 թ. ապրիլի 23-ի համապատասխան որոշմամբ հաստատված կարգի համաձայն` հաշվառվել են նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում  ստանալու իրավունք ունեցող անձինք: «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով  սահմանվել է, որ 2020  թ.-ին շարունակվում է  նախկին ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1936 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին` կառավարության սահմանած կարգով: Ըստ այդմ՝ առաջարկվում է համապատասխան որոշման պահանջները համապատասխանեցնել օրենքին:

Ֆինանսական աջակցություն կտրամադրի  ԱԺ ընտրություններում 3 և ավելի տոկոս հավաքած կուսակցություններին ու դաշինքներին

Կառավարությունն ընդունել է որոշում, որով ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ Ազգային ժողովի 2018 թ. ընտրություններում 3 և ավելի տոկոս հավաքած կուսակցություններին ու դաշինքներին:

«Նախագծով առաջարկվում է հաստատել Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս հավաքած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համար 2020թ. բյուջեով հատկացված միջոցների ցուցանիշի բաշխումը»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Անդրադառնալով որոշմանը՝ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ  այս պահին արդեն իսկ ընթանում են քննարկումներ կուսակցությունների մասին օրենքի վերաբերյալ:

«Կուսակցությունների մասին օրենքով նաև վերանայվելու է կուսակցությունների ֆինանսավորման կարգը: Կարծում եմ՝ պառլամենտական երկրում քաղաքական ուժերի, կուսակցությունների կայացումը կարևորագույն գործոն է հետագա քաղաքական գործընթացների համար: Ընդհանուր առմամբ, այս քննարկումները շատ կարևոր են, որպեսզի լինեն հնարավորինս ներառական: Ինչպես նաև կարծում եմ, որ այն ժամանակներն անցել են, երբ կուսակցական գործունեությունը որևէ վատ կամ նեգատիվ երևույթների հետ էր կապվում: Կուսակցությունների մասին օրենքի փոփոխություններով  մենք պետք է նաև  հնարավորինս խթանենք, որ երիտասարդներն ունենան կուսակցական, քաղաքական  գործունեությամբ զբաղվելու ցանկություն և շահագրգռվածություն »,- նշել է փոխվարչապետը:

Օրենսդրական նախաձեռնություններ

Կառավարության հավանությանն են արժանացել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Օրինագծերի փաթեթով առաջարկվում է երկարաձգել առկա կարգավորումների գործողության ժամկետը մինչև 2020 թ. հուլիսի 1-ը: Օրենքներով  ցեմենտի ներմուծումը համարվել է ծանուցման ենթակա գործունեություն, որի համար սահմանվել է պետական տուրք: Հիմնավորման համաձայն՝ էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրել է ցեմենտի ներքին շուկայում 2019 թ. տեղի ունեցած փոփոխությունները, քննարկել տեղական և ներմուծվող ցեմենտի շուկայում հավասար մրցակցային պայմաններ ապահովելու մեխանիզմները: Նշված համատեքստում քննարկվել է նաև ցեմենտային կլինկերի ներմուծումը ծանուցման ենթակա գործունեություն սահմանելու նպատակահարմարության հարցը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պետական տուրքի սահմանումից հետո կրճատվել է ցեմենտի ներմուծումը, սակայն ավելացել է կլինկերի ներմուծումը: Առավել իրատեսական գնահատականներ տալու համար նպատակահարմար է գտնվել ևս որոշակի ժամանակահատված դիտարկել շուկայում ընթացող զարգացումները, որից հետո կայացնել վերջնական որոշում: Օրինագծերի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ներքին շուկայում տնտեսվարողների համար ապահովել հավասար պայմանների շարունակականությունը:

Օրինագծի վերաբերյալ Տիգրան Ավինյանը նշել է.

«Այս  կարգավորմամբ, մենք նախատեսել էինք պետական տուրք միայն ցեմենտի ներմուծման համար, կլինկերի ներմուծման համար որևէ տուրք սահմանված չէր: Կան նաև ընկերություններ, որ  Հայաստանի Հանրապետությունում արտադրում են ցեմենտ՝ ներմուծված կլինկերի հիման վրա: Այս նախագծով ընդամենը երեք ամսով երկարաձգում ենք ժամկետը: Կարծում եմ՝  կհասկանանք հետագա կարգավորումների չափը, և արդյոք կլինկերի համար նույնպես պետական տուրք պետք է սահմանել թե ոչ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում արտադրողները հնարավորություն ունենան շարունակել իրենց արտադրությունը»:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետ պայքարել հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու, կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով անձին հակելու կամ հարկադրելու դեմ՝ այդ կերպ նպաստելով ընտանիքների միասնությանը և երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքին։ Նախագծի նպատակն է ընտանիքի, մայրության, հայրության և մանկության պաշտպանությունը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը, ինչպես նաև երեխայի մուտքը հաստատություններ կանխարգելելը։ Առաջարկվող լրացումով հստակեցվում է հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու, կամ վիճակի խոցելիությունն օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու դեպքում (այդ թվում` երբ արարքն իրականացվել է բուժաշխատողի կողմից, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով) նախատեսվող քրեական պատասխանատվության հարցը։

Հավանություն է տրվել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Լիզինգի բնագավառում առկա խնդիրների լուծմանը միտված օրենսդրական նախագծերի փաթեթը մշակվել է միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա: Փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են լիզինգային գործունեության զարգացմանը ՀՀ-ում: Մասնավորապես՝ կսահմանվեն և կհստակեցվեն լիզինգի գործընթացին մասնակցող բոլոր կողմերի իրավահարաբերությունները, իրավունքներն ու պարտականությունները, պայմանագրերի իրավական հիմքերը, լիզինգի տեսակները, մնացորդային արժեքների ճիշտ որոշումը։ Համաձայն ոլորտում գործող մասնագիտացված կազմակերպությունների, փոփոխությունների արդյունքում ակնկալվում է, որ ՀՀ լիզինգի պորտֆելը կավելանա 2 անգամ՝ մինչև 2023 թվականը:

Կնվազեցվեն ապօրինի ձեռնարկատիրությանն առնչվող ռիսկերը

Գործադիրը սահմանել է ՀՀ-ում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման օրինակելի ձևը և ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2015 թ. հուլիսի 30-ի N 865-Ն որոշումը: Հիմնավորման համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխությամբ պայմանավորված՝ 2019թ-ի հունվարի 1-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ԵԱՏՄ մաքսային տարածք ապրանքների ներմուծման չափաքանակները նվազեցվել են: ՀՀ կառավարության որոշմամբ առաջարկվում է նվազեցնել ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները: Որոշման նպատակն է կանխարգելել ապօրինի ձեռնարկատիրությանն առնչվող ռիսկերը, քանի որ գործնականում առկա է ֆիզիկական անձանց կողմից թույլատրելի չափաքանակների շրջանակում առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման անձնական օգտագործման նպատակով ապրանքների ներմուծման, իսկ հետագայում՝ այդ ապրանքները առևտրային շրջանառության մեջ ներգրավման ռիսկ: Որոշմամբ ներկայացված կարգավորումները տարածվելու են ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման նկատմամբ:

Տիգրան Ավինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ այս սահմանափակումները բացասաբար կազդեն այդ ճանապարհով տարատեսակ ապրանքներ ներմուծող անձանց գործունեության վրա:

«Ուղղակի, պետք է նաև հստակ գիտակցենք, որ այդ ներմուծումներն ուղղակիորեն խաթարում են այն բարեխիղճ հարկատուների աշխատանքը, ովքեր նույն ապրանքները ներմուծում են, վճարում են բոլոր մաքսատուրքերը, վճարում են հարկերը»,- նշել է փոխվարչապետը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

21:37 05.07.2025

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

Կենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...

BACK_TO_TOP