12:45 15.12.2017
Այսօր արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել ամփոփիչ հանդիպում-քննարկում՝ նվիրված Խոսրովի և Արտավանի անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացմանը: Հանդիպմանը մասնակել են ԱՄՆ անտառային ծառայության (ԱՄՆ ԱԾ) հրդեհների գնահատման փորձագիտական խմբի անդամները, ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների, Բնապահապանության, Գյուղատնտեսության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:
ԱՄՆ անտառային ծառայության փորձագիտական խումբը Հայաստան է ժամանել՝ փորձագիտական աջակցություն ցուցաբերելու նշյալ անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացման գործում և օժանդակելու Հայաստանի՝ հրդեհների կառավարման կարողությունների զարգացմանը:
ԱՄՆ անտառային ծառայության հակահրդեհային հարցերով բնապահպան-փորձագետ Ջենիֆեր Քրոֆթը ներկայացրել է ԱՄՆ-ի փորձը հրդեհների կառավարման ոլորտում՝ մասնավորապես ընդգծելով տարբեր շահագրգիռ կառույցների հաղորդակցության կարևորությունը: Նա առանձնացրել է 4 փուլ՝ պլանավորում, ուսուցում, հաղորդակցություն և աշխատանքային ուժ: Ըստ նրա՝ հաջողության գրավականներից են մինչև հրդեհն իրականացված նախապատրաստական աշխատանքները, տարբեր շահառուների հետ ձևավորված կապերն ու հարաբերությունները: Խոսելով այս տարվա ընթացքում Հայաստանում գրանցված հրդեհների մասին՝ Ջենիֆեր Քրոֆթը նշել է, որ նախնական արդյունքներն արդեն կան և համապատասխան մշակումից հետո վերջնական եզրակացությունն ու առաջարկություների փաթեթը կներկայացվեն բոլոր շահագրգիռ կողմերին:
Հիշեցնենք, որ տիկին Քրոֆթի այցին նախորդել էր ԱՄՆ անտառային ծառայության մեկ այլ պատվիրակության այցը 2017թ. սեպտեմբերին, երբ Խոսրովի ու Արտավանի անտառային հրդեհներից հետո Հայաստան էր ժամանել ԱՄՆ անտառային ծառայության Այրված տարածքների օպերատիվ արձագանքման թիմը՝ աջակցելու հայ փորձագետներին ջրբաժանների առողջացման և բուսածածկի վերականգնման հարցերում:
12:50 22.07.2025
Յոկիչը «մրցել է» գնացքի հետԱմերիկյան «Դենվեր Նագեթսի» սերբ բասկետբոլիստ Նիկոլա Յոկիչը Չինաստանում «մրցել է» արագընթաց գնացքի հետ: Նրան տեսանկարահանողները հետաքրքրվել են, թե արդյոք հանրահայտ բասկետբոլիստը հաղթել է գնացքին: Յոկիչը պատասխանել է` «իհարկե»։ ...
12:30 22.07.2025
Հրդեհ ավտոմեքենայումՀուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […] ...
12:25 22.07.2025
Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ ՈւնիվերսիադաԳերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...
12:21 22.07.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...
12:12 22.07.2025
Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհըՄեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
12:05 22.07.2025
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...