Եվրահանձնաժողովը հայտարարել է Հայաստանի հետ գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+40.09 oC

Եվրահանձնաժողովը հայտարարել է Հայաստանի հետ գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին

19:07 01.06.2018

Եվրահանձնաժողովը հունիսի 1-ին հայտարարել Է, որ ժամանակավոր հիմքի վրա ուժի մեջ է մտնում Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ներառում է քաղաքական երկխոսության, տնտեսության և անվտանգության ոլորտները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում  է «Արմենպրես»-ը, հունիսի 1-ին հայտնել է ԵՀ-ի մամուլի ծառայությունը:

«ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ստորագրվել Է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում, այսօրվանից կիրառվում է ժամանակավոր հիմքի վրա: Համաձայնագիրը ներառում Է քաղաքական, տնտեսական և այլ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Համաձայնագիրը կոչված է շոշափելի օգուտ բերել Եվրամիության և Հայաստանի քաղաքացիներին: Դա արվելու է, օրինակ, անվտանգության, ներդրումային կլիմայի բարելավման, աճի խթանման և աշխատատեղերի ստեղծման հարցերի շուրջ համագործակցության ամրապնդման հաշվին: Այսօրվա դրությամբ համաձայնագրի մեծ մասը կիրառվելու է ժամանակավոր հիմքի վրա»,- հայտնել է ԵՀ-ն:

Նախատեսվում է ստեղծել «շրջանակներ, որոնք թույլ կտան վարել կանոնավոր երկխոսություն, աշխատել ներքին բարեփոխումների հետ կապված հարցերի վրա, համագործակցել այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան, բանկային գործն ու ֆինանսական ծառայությունները»:

Բացի այդ, համաձայնագրի՝ առևտրի հետ կապված առանձին մասեր նույնպես կիրառվելու են այսօրվանից: Համաձայնագիրն արդեն վավերացված է Հայաստանի կողմից և վավերացման փուլում է ԵՄ-ի պետությունների կողմից: Այն վավերացրել է ԵՄ երեք պետություն՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան:

Համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի անդամ պետությունների կողմից վավերացման գործընթացի և ԵՄ-ի շրջանակներում ընթացակարգերի ավարտվելուց հետո:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 05.08.2025

SHANTNEWS

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

17:54 05.08.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

17:45 05.08.2025

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

17:34 05.08.2025

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

17:21 05.08.2025

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

17:11 05.08.2025

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...

BACK_TO_TOP