Այս տարի ԱԺ դռները երեխաների համար չբացվեցին ֆինանսների խնայողության նկատառումով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+32.09 oC

Այս տարի ԱԺ դռները երեխաների համար չբացվեցին ֆինանսների խնայողության նկատառումով

19:40 01.06.2018

Հայաստանի Ազգային ժողովում ամեն տարվա հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, ընդունում են երեխաներին, հյուրասիրում և միջոցառումներ կազմակերպում նրանց համար։ Այս տարի Ազգային ժողովն իր դարպասները չի բացել երեխաների առաջ։ Սրա վերաբերյալ ԱԺ աշխատակազմի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պատգամավորներից մեկը ԱԺ աշխատակազմի ղեկավարից հետաքրքրվեց, թե ինչու չի անցկացվել այդ միջոցառումը։

Արա Սաղաթելյանը պատասխանեց, որ ամեն տարի այդ միջոցառման անցկացումը ֆինանսական բեռ է լինում ԱԺ աշխատակազմի համար, քանի որ այդ միջոցառման ընթացքում անվտանգության ապահովման, իսկ միջոցառումից հետո այգու վերականգնման համար միջոցներ ծախսելու անհրաժեշտություն է լինում։ ԱԺ աշխատակազմի ղեկավարն ասաց, որ խոսքը միլիոնավոր դրամների մասին է։

«Դա մի միլիոն չէ, երկու միլիոն չէ։ Ու այնպես էլ չէ, որ մենք տնտեսում ենք մեր երեխաների վրա։ Պարզապես համաձայնեք, որ դա Ազգային ժողովի առաջնային ֆունկցիան չէ»,- նշեց Սաղաթելյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնաբերվել է 360 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

15:23 02.06.2025

Հայտնաբերվել է 360 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Մայիսի 26-ից հունիսի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4814 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 149 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 157 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 28, չամրակապված վարելու՝ 1047, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 3, վարելու ընթացքում ծխելու՝ 426, […] ...

Հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից. Արամ Ղազարյան

15:14 02.06.2025

Հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից. Արամ Ղազարյան

Արամ Ղազարյանը հրաժարական է տալիս Լոռու մարզպետի պաշտոնից։  Այս մասին հայտնել է ինքը՝ մարզպետը։ «Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները։ Հատուկ երախտագիտություն եմ ուզում հայտնել ՀՀ վարչապետին՝ վստահության և այն մեծ պատվի համար, որ հնարավորություն տվեց ծառայելու իմ հարզատ Լոռու մարզին՝ որպես […] ...

Պորտուգալիայի հավաքականը` Եվրոպայի Մ17  չեմպիոն

15:07 02.06.2025

Պորտուգալիայի հավաքականը` Եվրոպայի Մ17 չեմպիոն

Պորտուգալիայի հավաքանը նվաճել է Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Ալբանիայում կայացած մրցաշարի եզրափակչում պորտուգալացիները 3-0 հաշվով հաղթել են Ֆրանսիայի հասակակիցների հավաքականին։ Պորտուգալացիները Մ17 Եվրոպայի առաջնությունը հաղթել են պատմության մեջ 7-րդ անգամ։ Նրանք մրցաշարը հաղթել են նաև 1989, 1995, 1996, 2000, 2003, 2016 թվականներին։ ...

SHANTNEWS

15:00 02.06.2025

SHANTNEWS

«Այուշ» կրթաթոշակային ծրագրին մասնակցելու հնարավորություն

14:53 02.06.2025

«Այուշ» կրթաթոշակային ծրագրին մասնակցելու հնարավորություն

Հնդկաստանի մշակութային կապերի խորհուրդը (ICCR) հայտարարում է «Այուշ» կրթաթոշակային ծրագրի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության մեկնարկի մասին: Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու հնդկական ավանդական բժշկության տարբեր ճյուղեր (այուրվեդա, յոգա, նանի, սիդդհա, հոմեոպաթիա): Ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2025թ. հունիսի 8-ն է: Դեպի Հնդկաստան և հակառակ ուղղությամբ ավիատոմսը, ինչպես նաև կրթաթոշակը և կեցության ապահովման ծախսերը նախատեսված են ծրագրով։ Դիմելու […] ...

Մեծ Բրիտանիան անցնում է «պատերազմի պատրաստվածության» ռեժիմի․ Սթարմեր

14:46 02.06.2025

Մեծ Բրիտանիան անցնում է «պատերազմի պատրաստվածության» ռեժիմի․ Սթարմեր

Մեծ Բրիտանիան անցնում է «պատերազմի պատրաստվածության» ռեժիմի՝ իր նոր պաշտպանական ռազմավարության շրջանակներում, հայտարարել է վարչապետ Քիր Սթարմերը։ «Մենք անցնում ենք պատերազմի պատրաստության վիճակի, որը կլինի մեր զինված ուժերի հիմնական նպատակը։ Երբ մեզ անմիջականորեն սպառնում են առաջադեմ ռազմական կարողություններ ունեցող պետությունները, նրանց զսպելու ամենաարդյունավետ միջոցը պատրաստված լինելն է և ցույց տալը, որ մենք պատրաստ ենք ուժի […] ...

BACK_TO_TOP