20:15 01.06.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվում է ժամանակավոր խորհրդակցական աշխատանքային խումբ՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների վերաբերյալ կարծիքներ ձևավորելու և իրեն ներկայացնելու համար: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տրամադրել է գրության տեքստը, որը մայիսի 24-ին ուղարկվել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին: Ստորև ներկայացնում ենք գրությունն ամբողջությամբ:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային ժողովը ս. թ. մայիսի 3-ին չընտրեց իմ կողմից ներկայացված՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուին, ես «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասի հիման վրա պետք է տասնօրյա ժամկետում առաջադրեի նոր թեկնածու:
Ցանկանում եմ տեղեկացնել՝ այդ ժամանակահատվածում ձեռնարկել եմ անհրաժեշտ քայլեր Սահմանադրական դատարանի դատավորի բարձր պաշտոնին արժանի թեկնածու ընտրելու և Ազգային ժողով ներկայացնելու ուղղությամբ: Ցավով պետք է նշեմ, որ իմ կողմից առաջադրված թեկնածուն, հաշվի առնելով Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի նախորդ թեկնածուի ներկայացման ժամանակ հնչած մտահոգությունները, առաջադրման համար սահմանված ժամկետի վերջին օրը հրաժարվեց առաջադրումից, որի արդյունքում նոր թեկնածու առաջադրելու հնարավորություն գործնականում չկար: Կարծում եմ՝ օրենսդիրը նման հնարավոր իրավիճակների առաջացումը հաշվի չէր առել:
Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի նախորդ թեկնածուի ներկայացման ժամանակ հնչած առարկություններն ու մտահոգությունները, թեկնածուի ընտրության ընթացակարգերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների առաջարկությունները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի բարձր պաշտոնին Սահմանադրությամբ նախատեսված առանցքային լիազորություններն ու առաքելությունը, իմ կարգադրությամբ ստեղծվում է ժամանակավոր խորհրդակցական աշխատանքային խումբ՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների վերաբերյալ կարծիքներ ձևավորելու և ինձ ներկայացնելու համար, որոնք ամփոփելով՝ սեղմ ժամկետում Ազգային ժողով կառաջադրեմ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141րդ հոդվածի 3րդ և 8րդ մասերում, ըստ իս, կան Սահմանադրությանը համապատասխանության խնդիրներ, որոնց պարզման նպատակով, ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով և 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, օրերս կդիմեմ Սահմանադրական դատարան»:
Հիշեցնենք՝ մայիսի 4-ին Ազգային ժողովի կողմից նախագահի առաջադրած թեկնածուի՝ Էմիլ Բաբայանի չընտրվելուց հետո, ընդունելով իրավաբանական հանրության առաջարկը՝ նախագահ Արմեն Սարգսյանը որոշել էր մինչև նոր թեկնածության առաջադրումը նախաձեռնել լայնածավալ խորհրդակցություններ, ինչի մասին գրավոր տեղեկացրել էր Ազգային ժողովի նախագահին։
Այդուհանդերձ՝ մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ թեկնածու է առաջադրել դատավորների ընդհանուր ժողովը, խորհրդարանի նախագահն էլ որոշել է ընտրության հարցը քննարկման դնել հունիսի 12-ին:
Ըստ գլխավոր օրենքի՝ Սահմանադրական դատարանի թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և կառավարությունը:
10:12 02.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ին10:00 02.05.2025
Reuters. ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումներ է նախապատրաստում ֆինանսավորման կրճատման պատճառովՄիավորված ազգերի կազմակերպությունը դիտարկում է արմատական վերակազմավորման, հիմնական ստորաբաժանումների միավորման և ռեսուրսների վերաբաշխման հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աշխատանքային խմբի կողմից պատրաստված վեց էջանոց գաղտնի հուշագիրը։ Փաստաթղթով առաջարկվում է տասնյակ գերատեսչություններ համախմբել չորս հիմնական ոլորտներում՝ խաղաղություն և անվտանգություն, հումանիտար հարցեր, կայուն զարգացում և մարդու իրավունքներ: Հատուկ միջոցառումները ներառում […] ...
09:55 02.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավՄայիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 09:12-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2․0 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
09:48 02.05.2025
Ռուբիո. ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կարող են առևտրային բանակցություններ վարելԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հնարավոր է համարել շուտով Չինաստանի հետ առևտրային բանակցություններ վարելը։ «Նրանք ցանկանում են հանդիպել: Նրանք ցանկանում են խոսել: Մենք ունենք մարդիկ, ովքեր դա անում են: Ակնհայտ է, որ մեր ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը ներգրավված է այդ ջանքերում, և այդ բանակցությունները շուտով տեղի կունենան»,- ասել է Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ, […] ...
09:40 02.05.2025
Նեթանյահուն հայտարարել է Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտարարելով Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին։ Այս մասին հայտնում է Times of Israel թերթը։ «Սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին, մենք թույլ չենք տա զորքեր ուղարկել Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք դրուզների համայնքի համար», – մեջբերում է հրատարակությունը […] ...
09:30 02.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստումԵվրոպական երկրները ծրագրում են հակառուսական պատժամիջոցների ևս մեկ փաթեթ ներմուծել, եթե երկիրը հրաժարվի Ուկրաինայում կրակը դադարեցնելուց և հույս ունենա ստանալ ԱՄՆ աջակցությունն այս հարցում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարոն Agence France Presse-ին տված հարցազրույցում։ «Մենք՝ եվրոպացիներս, պատրաստվում ենք աջակցել ամերիկյան այս նախաձեռնությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթով, և չորեքշաբթի ես ասել […] ...
09:25 02.05.2025
Պետքարտուղարություն. ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև անձնական շփումն անհրաժեշտ էՈւկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում անհրաժեշտ է անձնական շփում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի շփումների վերաբերյալ քննադատություններին։ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիրքորոշումն այս հարցում շատ մոտ է նախագահ Թրամփի […] ...