20:21 15.12.2017
Ռուսաստանի գլխավոր Ձմեռ Պապը հրաժարվել է ամենամսյա վճարումներից, որոնք պետք է տրվեին իրեն որպես թոշակ: Այդ մասին նա հայտարարել է ТАСС գործակալության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, որի առիթը եղել է նրա այցելությունը Մեծ Ուստյուգից Մոսկվա:«Ես հրաժարվել եմ թոշակից, երբ դեռ նոր էի հաստատվել Մեծ Ուստյուգում: Եկել էին կենսաթոշակային հիմնադրամի աշխատակիցները,փորձում էին ինձ տալ կենսաթոշակի գրքույկ: Ես դեռ ուժերով և էներգիայով լի եմ»,- ասել է Ձմեռ Պապը:Իր տարիքի մասին Պապը լռել է՝ ասել է այնքան տարեկան է, որքան աշխարհը: Ինչ վերաբերում է կարիերային, ապա մտադիր չէ նախագահի թեկնածու առաջադրվել:«Ես վստահ չեմ, որ Ռուսաստանի նախագահը կարող է Ձմեռ պապ դառնալ: Այնպես որ իմ պաշտոնն ավելի բարձր է»,-նկատել է նա: Ասել է նաև, որ նվեր է պատրաստել ՌԴ նախագահ Պուտինի համար:Թե կոնկրետ ինչ՝ չի ասել:Պատմել է, որ բազմաթիվ նվերներ է ստանում փոքրիկներից և նրանց ծնողներից, բայց ամենազարմանալի նվերը թավան է եղել: «Իմ հայրենիքում շատ սնկեր կան , հատկապես օգոստոսին: Իմ օգնականները հաճախ հավաքում են ինձ համար: Եվ ահա ընտանիքներից մեկը ինձ թավա է նվիրել, որպեսզի սնկեր տապակեմ»,- ասել է Ձմեռ Պապը: Շատ են նվիրում նկարներ, բանաստեղծություններ, հեքիաթներ և մուրաբաներ: Ձյունանուշիկը նույնպես նվերներ է ստանում:Ամենատպավորիչ նվերը տվել են նրա ծննդյան օրը՝ մարտի 31 ին: Բոլոր հեքիաթների հերոսները միասին նվիրել են երկնքի աստղերից մեկը:«Այն Հյուիսիսային Թագ համաստեղության 11-րդ աստղ ն է, և կոչվում է Կոստրոմայի Ձյունանուշ»,-ասել է Ռուսաստանի գլխավոր Ձյունանուշիկը:
12:27 10.07.2025
«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը««Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցրած մեղադրյալ Վահե Գուլանյանը, Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված 27 միլիոն դրամի վնասը: Հիշեցնենք, որ Վահե Գուլանյանը մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ. կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող՝ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու վերաբերյալ […] ...
12:18 10.07.2025
Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության վերաբերյալ ՄԻՊ հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրությունԱզգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և նրա բջջային հեռախոսի առգրավման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված տեղեկատվության հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն: Ավելի ուշ փաստաբանների կողմից ՄԻՊ թեժ գծին տեղեկատվություն է ստացվել առ այն, որ ձերբակալվել և Երևան քաղաքի քննչական վարչություն են տեղափոխվել մի խումբ անձինք, այդ թվում՝ պատգամավորի որդին՝ Տարոն […] ...
12:15 10.07.2025
«Լիոնը» չի հեռացվի Լիգա 1-ից«Լիոնը» 2024/25 մրցաշրջանում կխաղա Լիգա 1-ում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիական ֆուտբոլային ակումբների վերահսկողության ու կառավարման կոմիտեն բավարարել է «Լիոնի» բողոքարկումը։ «Այս որոշումը «Լիոնի» հանդեպ վստահության վերականգնման առաջին քայլն է։ Այժմ մենք կարող ենք կենտրոնանալ մարզական նպատակների ուղղությամբ», – գրված է Ֆրանսիայի 7-ակիի չեմպիոնի հայտարարությունում։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգան, պայմանավորված […] ...
12:07 10.07.2025
Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ 1999-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, Իջևան քաղաքի կենտրոնական հատվածում` Անկախության 13/41 հասցեում գտնվող հողամասն իրենը դարձնելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմակերպել է ձևական աճուրդ, որի հիման վրա հիշյալ հողամասը 2006 թվականի փետրվարի 24-ին 1.991.800 ՀՀ դրամով վաճառվել է իր […] ...
11:55 10.07.2025
Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում […] ...