22:32 01.06.2018
Այսօր՝ հունիսի 1-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանը հրապարակել է 2017թ-ի դեկտեմբերի 1-ին երկու անչափահասների սպանության մեջ մեղադրվողների ազատազրկման ժամկետները: Այսպիսով՝ սպանության համար մեղադրվող երկու անչափահասներից մեկը դատապարտվել է 10 տարի և 6 ամիս, իսկ մյուսը՝ 9 տարի և 10 ամիս ազատազրկման: Այս մասին հայտնում է georgianreport.info-ն:
Հաշվի առնելով այն փաստը, որ անչափահասների սպանության համար մեղադրվողներն անչափահասներ են, ազատազրկման ժամկետները 14 և 13 տարուց կրճատվել են:
Նշենք, որ նրանցից մեկը մեղավոր էր ճանաչվել Լևան Դադունաշվիլիի սպանության գործում, իսկ մյուսը մեղավոր էր ճանաչվել Դավիթ Սարալիձեի նկատմամբ սպանության փորձի համար: Այսպիսով՝ դատարանի որոշումից հետո պարզ չի, թե ով է Դավիթ Սարալիձեին սպանողը:
Մինչև այդ Սարալիձեի հայրը՝ Զազա Սարալիձեն հայտարարել էր, որ մյուս մեղավորներն ազատության մեջ են:
Այսօր՝ հունիսի 1-ին, բողոքի ակցիաները շարունակվում են Վրաստանի տարբեր շրջաններում և մայրաքաղաք Թբիլիսիում՝ խորհրդարանի դիմաց: Զազա Սարալիձեն և իր կողմնակիցները հայտարարել են, որ դատարանի որոշումը ոչինչ չի փոխել, ու իրենք պայքարելու են համակարգային փոփոխությունների համար:
15:30 02.06.2025
Մայիսի 26-ից հունիսի 1-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիսի 26-ից հունիսի 1-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հացահատիկային մշակաբույսերը լեռնային շրջաններում շարունակվել են գտնվել ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ հասկակալման փուլերում, հովտային շրջաններում սկսվել է կաթնային հասունացումը։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի հասունացումը, առաջացել են բանջարանոցային մշակաբույսերի ծաղկաբույլերը, խաղողի […] ...
15:23 02.06.2025
Հայտնաբերվել է 360 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄայիսի 26-ից հունիսի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4814 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 149 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 157 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 28, չամրակապված վարելու՝ 1047, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 3, վարելու ընթացքում ծխելու՝ 426, […] ...
15:14 02.06.2025
Հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից. Արամ ՂազարյանԱրամ Ղազարյանը հրաժարական է տալիս Լոռու մարզպետի պաշտոնից։ Այս մասին հայտնել է ինքը՝ մարզպետը։ «Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները։ Հատուկ երախտագիտություն եմ ուզում հայտնել ՀՀ վարչապետին՝ վստահության և այն մեծ պատվի համար, որ հնարավորություն տվեց ծառայելու իմ հարզատ Լոռու մարզին՝ որպես […] ...
15:07 02.06.2025
Պորտուգալիայի հավաքականը` Եվրոպայի Մ17 չեմպիոնՊորտուգալիայի հավաքանը նվաճել է Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Ալբանիայում կայացած մրցաշարի եզրափակչում պորտուգալացիները 3-0 հաշվով հաղթել են Ֆրանսիայի հասակակիցների հավաքականին։ Պորտուգալացիները Մ17 Եվրոպայի առաջնությունը հաղթել են պատմության մեջ 7-րդ անգամ։ Նրանք մրցաշարը հաղթել են նաև 1989, 1995, 1996, 2000, 2003, 2016 թվականներին։ ...
14:53 02.06.2025
«Այուշ» կրթաթոշակային ծրագրին մասնակցելու հնարավորությունՀնդկաստանի մշակութային կապերի խորհուրդը (ICCR) հայտարարում է «Այուշ» կրթաթոշակային ծրագրի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության մեկնարկի մասին: Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու հնդկական ավանդական բժշկության տարբեր ճյուղեր (այուրվեդա, յոգա, նանի, սիդդհա, հոմեոպաթիա): Ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2025թ. հունիսի 8-ն է: Դեպի Հնդկաստան և հակառակ ուղղությամբ ավիատոմսը, ինչպես նաև կրթաթոշակը և կեցության ապահովման ծախսերը նախատեսված են ծրագրով։ Դիմելու […] ...