10:09 19.02.2020
Փետրվարի 17-18-ը Նյու Յորքում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության և Միավորված ազգերի կազմակերպության «Կրթությունը՝ որպես խաղաղության և կայուն զարգացման խթանիչ, դեպի կայուն զարգացման նպատակ 4-ի իրականացում» խորագրով լսումներ, որի ժամանակ ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության հայկական պատվիրակության անդամ, Միջխորհրդարանական միության ՄԱԿ-ի հարցերով հանձնաժողովի անդամ Միքայել Մելքումյանը։
«Հարգելի’ գործընկերներ,
Անշուշտ, քննարկվող հարցը չափազանց կարևոր է, և մենք պետք է գտնենք արդյունավետ լուծումներ։ Այսօր կան երկրներ, որտեղ կան աշխատատեղեր, սակայն չկան աշխատողներ՝ որակի և աշխատավարձի չափի պատրվակով: Մարդիկ նաև համեմատաբար աղքատ երկրներում համաձայն չեն ստանալ միայն գոյատևման աշխատավարձ և համարվել աշխատող աղքատներ: Սա լուրջ հարց է:
Կրթական իրավունքի ապահովման խնդիրը, ինչպես և մարդկանց ապրելու, աշխատելու, առողջության պահպանման իրավունքները, համամարդկային նորմեր են, որոնք արձանագրված են նաև ՄԱԿ-ի համապատասխան փաստաթղթերում: Եվ այս առումով շատ կարևոր է, որ դա չմնա թղթի վրա, այլ իսկապես բոլորի համար իրականություն դառնա: Իսկ կարո՞ղ եք ասել՝ ինչպես այդ իրավունքից օգտվեն, ասենք, չճանաչված պետություններում ապրող երեխաները, ուսանողները, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի, Արցախի Հանրապետությունում ապրող և սովորող դպրոցականներն ու ուսանողները: Պետություն, որն արդեն 30 տարի է դե ֆակտո անկախ է և ձևավորել է պետականության բոլոր ինստիտուտները, արդարացիորեն ապրում է իր ապուպապերի հայրենիքում, որտեղ են իրենց նախնիների գերեզմանները, եկեղեցիները: Եվ այս ժողովրդի մոտ հարգի է եղել կրթությունը, գիտությունը, մշակույթը:
Հիմա խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք անկախ, չճանաչված պետության կարգավիճակում գտնվող Արցախի Հանրապետությունում չպետք է հստակ լուծել կրթական և մյուս իրավունքների իրացման հարցը: Ինչպե՞ս: Ըստ էության՝ դրա մասին կոնկրետ իրավական փաստաթղթեր ընդունելով: Չճանաչված պետությունների կարգավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա կրթության ոլորտում: ՄԱԿ-ի Կրթության ոլորտում խտրականության դեմ պայքարի կոնվենցիայի դրույթների կիրառումը պետք է նպաստի այդ պետությունների բնակչության կրթական իրավունքի իրացմանը»:
11:26 14.08.2025
Ամուսինը կնոջ վրա բենզին է լցրել՝ պատճառելով այրվածքներ11:26 14.08.2025
Ամուսինը կնոջ վրա բենզին է լցրել՝ պատճառելով այրվածքներՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ամուսինը գտնվելով ոչ սթափ վիճակում կնոջ վրա բենզին է լցրել, որը լցվել է նաև սեղանի սփռոցի վրա, ապա այրել է սեղանի սփռոցը, որի ընթացքում կրակը սփռոցից անցել է կնոջը: Վերը նշված գործողությունների հետևանքով կինը ստացել է այրվածքներ, իսկ […] ...
11:17 14.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 13-14-ըԲացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 7-ական դեպք՝ խարդախության, թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու, 4-ական […] ...
11:10 14.08.2025
Մինչ օրս չեմ հասկանում, թե ինչու չստացա «Ոսկե գնդակը». Լևանդովսկի«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դարձյալ անդրադարձել է 2020 թվականին «Ոսկե գնդակ» չստանալու փաստին: Լեհ ֆուտբոլիստը համարվում էր մրցանակի գլխավոր հավակնորդը, սակայն France Football-ը, կորոնավիրուսի համավարակի պատճառով, առաջին անգամ չեղարկեց տարվա լավագույն ֆուտբոլիստների և մարզիչների ընտրության քվեարկությունը: «Դա իմ կարիերայի գագաթնակետն էր, ես «Բավարիայի» հետ հաղթել էի ամեն ինչ: Ամենաբարդն այն է, որ մինչ օրս չեմ […] ...
11:03 14.08.2025
Տարածաշրջանի ապաշրջափակումը կծառայի բոլոր երկրների շահերին. Փաշինյանի հարցազրույցը՝ Fox News-ինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ ստորագրված հռչակագրի նշանակությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում։ ՀՀ վարչապետն այդ մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում։ «Կարծում եմ, որ երեկվա հռչակագիրը (խմբ. հարցազրույցն անցկացվել է օգոստոսի 9-ին) բավականին շոշափելի օգուտներ է պարունակում ինչպես […] ...
10:58 14.08.2025
Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը Մարտի 1-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունիՈստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը Մարտի 1-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի օգոստոսի 11-ին վերացրել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը: Որոշման հիմքը Մարտի 1-ի քրեական վարույթով տուժողների բողոքներն են: Հիշեցնենք, որ քրեական վարույթով հիմնավորվել էր, […] ...
10:50 14.08.2025
Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը լուրջ մտադրություն ունի ձեռք բերել Կիլիան ՄբապեինՍաուդյան Արաբիայի ակումբներից մեկը լուրջ մտադրություն ունի ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին: Սաուդյան ակումբը «Ռեալի» ղեկավարությանը ներկայացրել է ռեկորդային՝ 350 միլիոն եվրոյի առաջարկ 26-ամյա ֆրանսիացու համար: Սա 50 միլիոն եվրոյով գերազանցում է Վինիսիուսի համար նախկինում արված առաջարկը: Աղբյուրի տվյալներով՝ սաուդցիները ցանկանում են բարձրացնել իրենց լիգայի հեղինակությունը՝ ձեռք բերելով աշխարհի լավագույն խաղացողներից մեկին: Մբապեին […] ...