14:20 19.02.2020
ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի հիմնանորոգման և վերազինման գործընթացը մեկնարկել է:
«Քիչ առաջ Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում էի, որտեղ աշխատանքային հանդիպում և շրջայց ունեցա՝ տնօրենի պաշտոնակատարի ուղեկցությամբ:
Տեղեկացնում եմ, որ մարտի սկզբից ծննդօգնության բաժանմունքում կսկսվեն շինարարական աշխատանքներ, այժմ ընթանում է նախագծահաշվային փաստաթղթերի կազմման գործընթաց:
Արդյունքում, հիմնովին կվերանորոգվի ծննդօգնության բաժանմունքը, այդ թվում՝ բաժանմունքի առանձին մուտքը, կանանց կոնսուլտացիոն հատվածը, ծննդօգնության հարկաբաժինները, որից հետո բաժանմունքը կհամալրվի լիովին նոր գույքով և կվերազինվի նորագույն բժշկական սարքավորումներով:
Հիշեցնեմ, որ որոշում էր կայացվել ստեղծել աշխատանքային խումբ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու նպատակով: Նշեմ նաև, որ այս բժշկական կենտրոնում առկա խնդիրները նախատեսված էր լուծել կայուն զարգացման ճանապարհով, սակայն ստեղծված իրավիճակը ստիպեց կիրառելու Crisis Management-ի գործիքակազմ հարցը օր առաջ լուծելու համար»,- գրել է Ռոմանոս Պետրոսյանը:
https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/784090815435070?__xts__[0]=68.ARBgqJrjqCK3JlXz14OWFQjHgkpupuzb-XHgf9TyyUmGsxcoFLDXx00pyMhkCbKWqgexF2_KAOaU3nBNKgw4_L0s_mlU3oz2BLZT9iyJV3Imrzw9gXa9agBOvOzqLZ2XI7En9S2IEBGzzqYx1b4Zzj-nqEIibsZCv7vA1YUcGkIJkI-lCTCA-72qi3sVBOclH9BrdylwAfgXENVC38I67fpCFp9fDQ3RrNuePLt9qlppMW_SH2Z7Ewszgyb3FxY9Ra8kz73wz18b4wxyi6aghsIgxyf7d4pwk2er9QjJUBx1swHLwvsF2xURwGUCP5DLvUN2b9efTaOxW8AVk-2U2Tk&__tn__=-R
11:01 09.06.2025
Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին մարդկանց առևանգման մեջ11:01 09.06.2025
Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին մարդկանց առևանգման մեջՇվեդ կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին կամ նրա դաշնակիցներին իրեն առևանգելու մեջ և կոչ է արել ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա՝ նրա ազատ արձակումն ապահովելու համար։ «Ազատության նավատորմը», որի մեջ է մտնում նաև «Մադլեն» նավը, որով Թունբերգը և այլ կամավորներ մարդասիրական օգնություն էին տեղափոխում Գազայի հատված, իր կայքում հրապարակել է շվեդ ակտիվիստի տեսաուղերձը։ […] ...
10:53 09.06.2025
«National». Սիրիան Ասադի տապալումից հետո վեց ամսվա ընթացքում ներգրավել է 16 միլիարդ դոլարի ներդրումներՍիրիան նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո վեց ամսվա ընթացքում ներգրավել է գրեթե 16 միլիարդ դոլարի ներդրումներ և միջազգային օգնություն, ըստ էմիրաթական The National հրատարակության հաշվարկների։ Ամենամեծ ներդրողը կատարյան UCC Holding ընկերությունն էր, որը Սիրիայում 1 ԳՎտ հզորությամբ չորս գազային էլեկտրակայանների և մեկ արևային էլեկտրակայանի կառուցման վրա կծախսի 7 միլիարդ դոլար։ Միավորված Ազգերի Զարգացման Ծրագիրը […] ...
10:47 09.06.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Արաբական Միացյալ ԷմիրություններՀունիսի 9-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկօրյա այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, ուր հանդիպում կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ Եկեղեցու և Հայոց Մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ ճեմարանի գործունեությանն ու համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ ...
10:42 09.06.2025
Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետԻրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընդգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը»,-ասված է […] ...
10:36 09.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:31 09.06.2025
2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: ...