17:47 19.02.2020
Արդարադատության նախարարությունը, անդրադառնալով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նախօրեին տեղի ունեցած միջադեպին, տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին «Արմավիր» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ Հ. Բ․-ն, առանց համապատասխան բժշկական ցուցման, պահանջել է իրեն տրամադրել իր հարազատների կողմից բերված մի քանի տուփ դեղամիջոցները:
Բժշկական անձնակազմը մի քանի անգամ վերջինիս բացատրել է, որ իր պահանջած քանակով դեղորայք ընդունելը հակացուցված է և կարող է վնասակար հետևանքներ ունենալ վերջինիս առողջության վրա: Հ. Բ․-ն, չստանալով պահանջված դեղորայքը, դիմել է ինքնավնասման՝ սպառնալով, որ այս քայլով ինքը կստիպի բժիշկներին տալ իր ուզած չափաբաժնով դեղորայքը:
Վերջինիս հետ տարված բացատրական աշխատանքներից հետո Հ. Բ․-ին տրամադրվել է թերապևտիկ չափաբաժնով համապատասխան դեղորայքը: Ինքնավնասման վերքը մշակվել է, ներկայում Հ. Բ․-ի առողջական վիճակը բավարար է, գտնվում է բուժանձնակազմի հսկողության ներքո:
«Արմավիր» ՔԿ հիմնարկում իրավիճակը կայուն է, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ստորաբաժանման անձնակազմը կատարում է իր պարտականությունները՝ բուժօգնություն ցուցաբերելով կալանավորված անձանց և դատապարտյալներին:
https://www.facebook.com/mojarmenia/posts/2692390587541519
19:06 15.05.2025
Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցը նահանջել է երրորդ դիվիզիոն«Սամպդորիան» Բ Սերիայի 38-րդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել «Յուվե Ստաբիայի» հետ ու նահանջել է իտալական ֆուտբոլի երրորդ դիվիզիոն: Ակումբը, որը 1992-ին մասնակցում էր Չեմպիոնների լիգայի եզրափակչին, վերջին անգամ C Սերիայում թիմը խաղացել է 79 տարի առաջ: Աղյուսակի 18-րդ տեղը զբաղեցնող «Սամպդորիայի» հետ 3-րդ դիվիզիոն են նահանջում նաև «Ցիտադելան» ու «Կոսենցան»: ...
18:58 15.05.2025
Շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզումԱյսօր՝ մայիսի 15-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արզնու խճուղում բախվել են 39-ամյա Ռոման Գրիգորյանի վարած «Mercedes» մակնիշի, 27-ամյա Հարություն Հովհաննիսյանի վարած «ՎԱԶ 217230» մակնիշի, 34-ամյա Սեյրան Առուշանյանի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի և 19-ամյա Գոռ Գրիգորյանի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է: […] ...
18:52 15.05.2025
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիրՂազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների եւ տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր, որտեղ իր հարգանքի տուրքն է մատուցել 1930-1950 թվականների բռնաճնշումների ժամանակահատվածում ճամբար աքսորված կանանց հիշատակին: Ըստ թանգարանի տվյալների՝ բանտարկվածների թվում եղել են նաեւ շուրջ 80 հայ կանայք: Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է դրել նաեւ հայ կանանց հիշատակին նվիրված […] ...
18:48 15.05.2025
Ֆրանսիական Լիգա 1-ում առաջարկվել է չեմպիոնական փլեյ-օֆֆ անցկացնելՖրանսիայի Լիգա 1-ի հաղթողը մոտ ապագայում հնարավոր է՝ որոշվի չեմպիոնական փլեյ-օֆֆի միջոցով։ Այս մասին գրում է L’Equipe-ը։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոն մի շարք բարեփոխումներ է առաջարկել, որոնք պետք է քննարկվեն երկրի Սենատում։ Աշխատանքային խմբեր են ձևավորվել, որոնցից մեկը զբաղվելու է Լիգա 1-ի հարցով։ Առաջարկվել է առաջնության վերջին տուրից հետո անցկացնել հատուկ փլեյ-օֆֆ, որին […] ...
18:42 15.05.2025
ՀՀ-ն ծավալուն աշխատանքներ է իրականացրել կենսաբազմազանության պահպանման ոլորտում և ունի մեծ ներուժ. COP-17-ին ընդառաջ՝ Երևանում կայացել է համաժողովԵրևանում կայացել է Կայուն զարգացման միջազգային համաժողով, որը յուրատեսակ կամուրջ է Բրազիլիայում կայանալիք COP30-ի և Հայաստանում կայանալիք COP17-ի միջև: Միջազգային հանրությունը պատրաստվում է մասնակցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին 2025 թվականի համաժողովին (COP 30), որը տեղի է ունենալու Բելեմ քաղաքում (Բրազիլիա, 2025 թվականի նոյեմբերի 10-21), և Հայաստանը նախապատրաստվում է ընդունել Կենսաբազմազանության մասին Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը […] ...
18:36 15.05.2025
Ոստիկաններն ու փրկարարները խոսել են երիտասարդներին հետաքրքրող մի շարք կարևոր թեմաների մասինՀամայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի նախաձեռնությամբ Դեբեդ գյուղում՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի COAF Սմարթ կենտրոնում, կազմակերպվել է «Միասին կարող ենք…» խորագրով հանդիպում։ Այն համախմբել էր շուրջ 200 մասնակցի՝ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներ, ուսուցիչներ և բանախոսներ։ Բանախոսների թվում էին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը, Փրկարար ծառայության Լոռու փրկրարարական վարչության Գուգարքի […] ...