08:23 20.02.2020
«Փաստ» թերթը գրում է. «Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Արամ Խաչատրյանի երաժշտության վրա ՀՀ նոր օրհներգի տեքստի համար մրցույթ է հայտարարվում։ Ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ ստացվող հայտերն ուսումնասիրելու համար։ «Փաստը» որոշեց տեղեկանալ, թե ինչ է արվել անցած մեկ տարվա ընթացքում։ Հայտերի ուսումնասիրման աշխատանքային խմբի համակարգող Լևոն Սահակյանը նշում է՝ մոտ 200 հայտ են ստացել։
«Աշխատանքային խումբը մի քանի նիստ է հրավիրել, ուսումնասիրել ստացված հայտերը, բայց կար մի խնդիր։ Ի սկզբանե դրված էր շատ բարձր չափանիշ։ Պետք է այնպիսի տեքստ լիներ, որը կհամապատասխաներ Արամ Խաչատրյանի երաժշտությանը։ Հենց այդ չափանիշից ելնելով՝ դժվարանում էր ընտրանքը։
Կային հայտեր, երբ տեքստը լավն էր, բայց երբ այն զուգակցվում էր Խաչատրյանի երաժշտության հետ, համադրությունը չէր ստացվում։
Կար նաև հակառակ պատկերը, երբ խոսքերը համադրելի էին, բայց կային խնդիրներ տեքստի կազմության և իմաստային առումով։ Սա հաշվի առնելով՝ աշխատանքային խումբը եկավ այն եզրակացության, որ դեռևս գտնված չէ այն լավագույն տարբերակը, որը կհամապատասխաներ Արամ Խաչատրյանի երաժշտությանը և սահմանված բարձր նշաձողին։
Մենք, կարծես թե, դժվար երկընտրանքի առջեւ կանգնեցինք՝ կա՛մ պետք է երաժշտությունը հրաշալիորեն համապատասխանի տեքստին, կա՛մ էլ պետք է լինի բովանդակային համապատասխանություն։ Ցավոք, չգտանք այն հայտը, որը մեզ չէր կանգնեցնի այդ երկընտրանքի առջև»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սահակյանը։ Հետաքրքրվում ենք՝ հայտերի ընդունման գործընթացը շարունակվո՞ւմ է։
«Նոր հայտեր չենք ստացել։ Այս պահին առկախել ենք գործընթացը։ Հնարավոր է՝ քննարկումների արդյունքում գանք այն եզրակացության, որ ձևաչափը փոխելու անհրաժեշտություն կա։ Աշխատանքային վերջին քննարկման ժամանակ տարբեր կարծիքներ են հնչել, սակայն դեռևս այս առումով հստակություն չկա։
Գուցե այս գործընթացները պետք է անցնեն ժամանակի փորձությունները, որպեսզի հասկանանք, թե որն է այն լավագույն ձևաչափը, ընթացակարգը հայտերի ներկայացման առումով։ Այս պահին աշխատանքային խումբը նոր հայտերի ընդունման կամ դրանց դիտարկման ընթացակարգի վերաբերյալ օրակարգ չունի։
Կարելի է ասել, որ օրակարգը փակվել է նրանով, որ աշխատանքային խումբը չգտավ, չբացահայտեց այն ընդունելի և լավագույն հայտը, որը փնտրվում էր»,-եզրափակում է զրուցակիցը»:
23:59 17.08.2025
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկանՍերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...
23:24 17.08.2025
Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANAՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...
22:50 17.08.2025
Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...
22:23 17.08.2025
Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...
22:00 17.08.2025
Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. BildԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...