10:23 20.02.2020
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացի վերաբերյալ «ՀՀ»-ի հարցին ի պատասխան կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, մասնավորապես, ասել է. «Ռազմահայրենասիրական դաստիարակությունը ոչ թե պետք է լինի կոչեր, լոզունգներ, այլ հակառակը՝ մենք պետք է փորձենք երեխաների մեջ ձևավորել էմոցիոնալ որոշակի հմտություններ, որպեսզի հասկանան, որ աշխարհը միայն իրենցով չէ: Հիմա դեռահասների շրջանում շատ լուրջ պրոբլեմ ունենք էգոիզմի հետ կապված: Այս դարաշրջանում, երբ ամեն ինչ անհատական է դառնում, ասենք, հեռախոսը, ավտոմեքենան, հեռուստացույցը, երեխաների մեջ ուժեղանում է էգոիզմը: Մարդիկ արդեն դժվարությամբ են միմյանց մեջ ինչ-որ բան կիսում:
Երբ այդ տղան գնում է զինված ուժերում ծառայելու, արդեն նրա մեջ ձեւավորված է էգոիզմը, կողքինի հետ չկիսվելը դառնում է կոնֆլիկտների հիմնական պատճառը: Օրինակ, վերջերս վարչապետն էլ էր կոնֆլիկտի պատճառի օրինակ բերել, երբ մի զինվորը մյուսին ասել էր՝ ինչո՞ւ պետք է իմ վարտիքը լվացվի քո վարտիքի հետ, եւ այդ խոսակցությունն ավարտվել էր սպանությամբ: Իհարկե, մեզ ռազմահայրենասիրական կրթություն պետք է, բայց դեմ եմ, որ դա արվի հին քարոզչական մեթոդներով, ինչն արդյունավետ չի լինի: Պետք է դպրոցականը հասկանա, թե ինչ երկրում է, եւ միմյանց հանդեպ լցված լինեն կարեկցողի ու մարդկային այլ որակներով: Հասկանա, որ երկու տարվա ծառայության ընթացքում պետք է աջակցեն իրար, այլ ոչ թե միմյանց դեմ դուրս գան: Դպրոցում պետք է սերմանել այս գաղափարները: Պետք է սերմանել, որ գուցե տանը իրենց կարող են թույլ տալ էգոիզմ, բայց բանակը պետական անվտանգության լուրջ կառույց է եւ անթույլատրելի է, որ ինչ-որ մեկն իր շահն առաջ տանի ու ոտնատակ անի ծառայակիցների շահերը:
Հետաքրքիր տվյալներ ներկայացնեմ: Հայաստանն արդեն 7-8 տարի մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի պատրաստմանը, որն անցկացնում է Արաբկիրի դեռահասների առողջության ինստիտուտը: Այդ զեկույցով արդեն մի քանի տարի ահազանգվում է, որ Հայաստանում 13-15 տարեկան տղաները ողջ Եվրոպայում ամենակռվարարներն են: Հարց է ծագում, այս խնդիրը ո՞վ պետք է լուծի, եթե կրթությունն այս հարցը չի դնում իր օրակարգում և չի հավաքում տնօրեններին, դաստիարակության հարցերով փոխտնօրեններին: Դպրոցն, իհարկե, չի կարող շատ հարցեր լուծել, շատ բան կախված է ընտանիքից, երկրի վիճակից, բայց եկեք մենք էլ մեր մասով փորձենք վիճակը լավացնել: Եթե կրթությունը քայլեր անի, ընտանիքը քայլեր անի՝ այդ ամենը կբերի ավելի լավ վիճակի»»,-գրում է թերթը:
23:59 17.08.2025
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկանՍերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...
23:24 17.08.2025
Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANAՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...
22:50 17.08.2025
Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...
22:23 17.08.2025
Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...
22:00 17.08.2025
Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. BildԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...