11:00 20.02.2020
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թվականի ընթացքում իր գործունեությունն իրականացրել է այս տարվա համար նախատեսված բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են սպառողների կյանքի կամ առողջության վրա վնասակար ներգործություն ունեցող հնարավոր անընդունելի ռիսկերի կանխարգելմանը: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Բուսասանիտարիա – Իրականացվել է հանրապետությունում իրացվող պեստիցիդների և ագրոքիմիկատների շուրջ 160 վաճառակետերի դիտարկում, կատարվել են նմուշառումներ և մոտ 500 լաբորատոր փորձաքննություն: Բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների տարածվածությունը և աշխարհագրությունը հայտնաբերել նպատակով՝ հանրապետության ողջ տարածքում անցկացվել է նաև բուսասանիտարական մոնիթորինգ, լաբորատոր փորձաքննության է ներկայացվել մոտ 5000 նմուշ:
Անասնաբուժություն – Անասնահամաճարակային մշտադիտարկումներ են անցկացվել մոտ 1000 տնտեսավարողների մոտ: Մասնավորապես՝ ձկնաբուծությամբ և ձկնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսություններում:
Կենտրոնական և մարզային մակարդակով քննարկումներ են անցկացվել սպանդանոցային գործունեությամբ զբաղվող անձանց, միս իրացնողների, ֆերմերների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նոր սպանդանոցներ հիմնել ցանկացող անձանց և կազմակերպությունների հետ, ներկայացվել են օրենսդրությամբ սահմանված պահանջները, քննարկվել են բարձրացված խնդիրները: Տվյալ գործունեությանը ներկայացվող նվազագույն պահանջները տեղեկատվական թերթիկների միջոցով տրամադրվել են շահառուներին։
Սննդամթերքի անվտանգություն – Անցկացվել են պետական վերահսկողության միջոցառումներ՝ ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերում՝ դիտարկումներ 618, ստուգումներ 78, մշտադիտարկում՝ 582։
Կազմակերպվել են «Ձյունիկ» սառնարանային տարածքում բռնկված հրդեհի արդյունքում գոյացած վտանգավոր սննդամթերքը տարածքից դուրս բերելու, ոչնչացնելու և ախտահանման աշխատանքնեը՝ կանխելով և ամբողջովին վերացնելով բնակչությանը սպառնացող հնարավոր սանիտարահամաճարակային վտանգը:
Միջազգային – Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժական կազմակերպության և ՍԱՏՄ-ի համագործակցության արդյունքում՝ հաստատվել են երկկողմ անասնաբուժական սերտիֆիկատներ, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետությունից ԻԻՀ-ի տարածքով Իրաք, Քաթար, ԱՄԷ, Քուվեյթ արտահանել կենդանի կենդանիներ:
Իրազեկում – Տարվա ընթացքում թե սպառողներին, թե տնտեսվարողներին ուղղված իրազեկման աշխատանքներն ինտենսիվ են եղել՝ իրականացվել են քարոզարշավներ, շրջանառվել են տեղեկատվական-սոցիալական հոլովակներ, պատրաստվել են ֆիլմեր, բուկլետներ, պաստառներ: Նշվել են Սպառողների իրավունքների պաշտպանության և Անասնաբուժության միջազգային օրերը, հակամանրէային ռեզիստենտականության դեմ պայքարի շաբաթը, այդ շրջանակներում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:
2019 թվականին Տեսչական մարմնի ձեռքբերումներից է համակարգում առկա կոռուպցիոն տարրերից ձերբազատման գործընթացը, ներմուծման և արտահանման ոլորտում գործառույթների դյուրացման և ավելորդ վարչարարության նվազեցումը, ինչպես նաև միջազգային հարթակներում Տեսչական մարմնի հեղինակության բարձրացումը:
23:59 17.08.2025
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկանՍերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...
23:24 17.08.2025
Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANAՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...
22:50 17.08.2025
Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...
22:23 17.08.2025
Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...
22:00 17.08.2025
Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. BildԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...