14:17 20.02.2020
Սիրված դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Արաքում (Իրան)։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան:
Հայրենիքի հետ իր առաջին հանդիպման մասին վերհիշելով՝ Մանարյանը պատմել է.
«11 ընկերներով 46 թվի մայիսի 13-ին մտանք Երևան: Առաջին խումբն էր, որ Մեծ պատերազմից հետո Հայաստան էր մտնում»:
Հայաստան տեղափոխվելով՝ նա սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։ Որպես դերասան և ռեժիսոր՝ Մանարյանն աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ 1957-1959 թվականներին եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988 թվականից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։
1959-1961 թվականներին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում, 2007 թվականից՝ Կիևի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։ Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորներից։ Շուշիում բացվել է Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոն։
Մանարյանի մասնակցությամբ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը սիրվեց. բազմաթիվ արտահայտություններ դարձան թևավոր խոսքեր: Ինքը՝ Մանարյանը, որ է՛լ ավելի սիրվեց այս ֆիլմից հետո, նախապես չէր ցանկանում նկարահանվել այնտեղ: Այդ մասին խոսելով՝ նա անկեղծանում էր.
«Կերպարի անունը («Հարսնացուն հյուսիսից») Երվանդ թողնելը ռեժիսորի՝ Ներսերի գաղափարն էր: Երբ ծանոթացա կերպարին, ասացի. «Չէ՛, ես Ռուսաստանից հարս չեմ բերի, ես այդպիսի բան չեմ անի»: Չնեղացավ, ասաց. «Ինչ կա որ. չես ուզում՝ չես ուզում, բայց իմացիր, որ կերպարի անունը չեմ փոխելու՝ կմնա Երվանդ Խրիստոֆորովիչ»:
Գիշերը մտածեցի, որ եթե կերպարի անունը իմ անուն ու հայրանունով է կոչվելու, ինչո՞ւ ուրիշը խաղա իմ փոխարեն: Եվ այդպես էլ մնացի դերակատար: Կարծում եմ, որ այդ հանգամանքն ինչ-որ տեղ օգնեց կերպարին»:
Դերասանը տիկնոջ հետ գնացել է ֆիլմի փակ դիտմանը: Կինն ասել է, որ այդ ֆիլմն իրեն մեծ համբավ է բերելու:
«Անկեղծ ասած, չհավատացի, սակայն, երբ ֆիլմն էկրաններ բարձրացավ, մի որոշ ժամանակ հետո հասկացա, որ իսկապես այդպես է, և ժողովուրդն ընդունում է այդ կերպարը: Ես կարծում եմ, որ դա Ներսես Հովհաննիսյանի բացառիկ շնորհքն էր»,- պատմել է նա:
Փոքրիկ թատերասերներին տոն պարգևող դերասանը երեխաների մասին խոսելիս նշել է.
«Մանկական թատրոնն այդ տեսակ բան է: Գալիս են հանդիսասրահում նստում և տիկնիկից պահանջում են այս կամ այն բանը: Այս թատրոնի դերասաններն այդ պահանջներին արդեն սովոր են: Նրանք գիտեն, թե ինչպես պետք է վերաբերվեն հանդիսատես երեխաներին»:
Մանարյանը նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։
Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ:
2003 թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր արտիստի կոչման, 2005-ին՝ «Արտավազդ» մրցանակի: 2018-ին Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի պատվավոր կոչում է շնորհվել։
2019-ից Երևանի պատվավոր քաղաքացի է:
17:00 17.08.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային […] ...
16:30 17.08.2025
Մահացել է Վարդան Բոստանջյանը76 տարեկանում մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոնդի […] ...
16:06 17.08.2025
Արձակուրդից վերադարձանք Երևան. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է արձակուրդից: «Արձակուրդից վերադարձանք Երևան»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...
15:30 17.08.2025
Կոտայքի Սոլակ գյուղում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 17-ին՝ ժամը 11։36-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:05-ին, մարվել՝ 12:17-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 […] ...
14:57 17.08.2025
Մակրոնը կմասնակցի Թրամփ-Զելենսկի բանակցություններինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպելու համար, հայտնել է Ելիսեյան պալատը։ «(Ֆրանսիական – խմբ.) Հանրապետության նախագահը վաղը կմեկնի Վաշինգտոն՝ շարունակելու եվրոպական պետությունների և Միացյալ Նահանգների միջև գործողությունների համակարգումը՝ արդար և երկարատև խաղաղության հասնելու նպատակով, որը կպաշտպանի Ուկրաինայի կենսական շահերը և եվրոպական անվտանգությունը»,- ասվում է […] ...
14:40 17.08.2025
Չիմաևը պարտության մատնեց Դյու Պլեսիին՝ դառնալով UFC-ի նոր չեմպիոն. UFC 319Օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը Չիկագոյի (ԱՄՆ) United Center-ում անցկացվեց UFC 319 մրցաշարը։ Ինչպես տեղեկացնում է armsport.am-ը, մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն մտան ԱՄԷ-ն ներկայացնող անպարտելի Խամզաթ Չիմաևը և միջին քաշային կարգի գործող չեմպիոն, հարավաֆրիկացի Դրիկուս Դյու Պլեսին։ Մենամարտը տևեց հինգ ռաունդը, և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Չիմաևը՝ 50–44, 50–44, 50–44 հաշվով՝ նվաճելով UFC-ի միջին քաշային […] ...