Վերջին անգամ 7․6 տոկոս տնտեսական աճ ե՞րբ ենք ունեցել․ Փաշինյանը՝ տնտեսական աճի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC

Վերջին անգամ 7․6 տոկոս տնտեսական աճ ե՞րբ ենք ունեցել․ Փաշինյանը՝ տնտեսական աճի մասին

13:09 20.02.2020

Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՆԱ աճի տվյալները։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մանրամասնեց, որ ՀՆԱ-ի աճը 2019 թվականին կազմել է 7․6 տոկոս։

«Մեր նախատեսածից շա՞տ է, շատ չէ՞։ Այսինքն՝ էնքան է, ինչքան նախատեսե՞լ ենք»,- արձագանքեց Փաշինյանը։

ՊԵԿ նախագահը սրահից գլխով արձագանքեց, որ նախատեսածի չափ է, ավելի չէ։

Փաշինյանն ասաց, որ այդ ցուցանիշն էլ վատ ցուցանիշ չէ։

«Վերջին անգամ 7,6 տոկոս տնտեսական աճ ե՞րբ ենք ունեցել»,- հարցրեց Փաշինյանը։

Ավինյանն էլ արձագանքեց, որ այդպիսի ցուցանիշ վերջին անգամ 2000-ական թվականներին է եղել։ Փաշինյանն էլ հստակեցրեց, որ 2008 թվականից սկսած ամենաբարձր տնտեսական աճի ցուցանիշն է եղել։

Նա համոզմունք հայտնեց, որ 2020 թվականին ավելի բարձր ցուցանիշ է լինելու։

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն

17:00 17.08.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային […] ...

Մահացել է Վարդան Բոստանջյանը

16:30 17.08.2025

Մահացել է Վարդան Բոստանջյանը

76 տարեկանում մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոնդի […] ...

Արձակուրդից վերադարձանք Երևան. վարչապետ

16:06 17.08.2025

Արձակուրդից վերադարձանք Երևան. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է արձակուրդից: «Արձակուրդից վերադարձանք Երևան»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...

Կոտայքի Սոլակ գյուղում հրդեհ է բռնկվել

15:30 17.08.2025

Կոտայքի Սոլակ գյուղում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։36-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:05-ին, մարվել՝ 12:17-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 […] ...

Մակրոնը կմասնակցի Թրամփ-Զելենսկի բանակցություններին

14:57 17.08.2025

Մակրոնը կմասնակցի Թրամփ-Զելենսկի բանակցություններին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպելու համար, հայտնել է Ելիսեյան պալատը։ «(Ֆրանսիական – խմբ.) Հանրապետության նախագահը վաղը կմեկնի Վաշինգտոն՝ շարունակելու եվրոպական պետությունների և Միացյալ Նահանգների միջև գործողությունների համակարգումը՝ արդար և երկարատև խաղաղության հասնելու նպատակով, որը կպաշտպանի Ուկրաինայի կենսական շահերը և եվրոպական անվտանգությունը»,- ասվում է […] ...

Չիմաևը պարտության մատնեց Դյու Պլեսիին՝ դառնալով UFC-ի նոր չեմպիոն. UFC 319

14:40 17.08.2025

Չիմաևը պարտության մատնեց Դյու Պլեսիին՝ դառնալով UFC-ի նոր չեմպիոն. UFC 319

Օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը Չիկագոյի (ԱՄՆ) United Center-ում անցկացվեց UFC 319 մրցաշարը։ Ինչպես տեղեկացնում է armsport.am-ը, մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն մտան ԱՄԷ-ն ներկայացնող անպարտելի Խամզաթ Չիմաևը և միջին քաշային կարգի գործող չեմպիոն, հարավաֆրիկացի Դրիկուս Դյու Պլեսին։ Մենամարտը տևեց հինգ ռաունդը, և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Չիմաևը՝ 50–44, 50–44, 50–44 հաշվով՝ նվաճելով UFC-ի միջին քաշային […] ...

BACK_TO_TOP