Շնորհավորանքի խոսքեր՝ Արցախի Հանրապետության Վերածննդի օրվա առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC

Շնորհավորանքի խոսքեր՝ Արցախի Հանրապետության Վերածննդի օրվա առթիվ

13:14 20.02.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Վերածննդի օրվա առիթով: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Սիրելի հայրենակիցներ, այսօր Արցախի Վերածննդի օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս:

Օրվա անվանումը լիովին փոխանցում է այն, ինչ տեղի էր ունենում Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում 1988թ. փետրվարի 20-ին: Այդ օրը վերածնվում էր ոչ միայն Արցախը, այլև՝ հայկական երազանքը, անկախ պետականության գաղափարը: Այդ օրն ամրապնդվեց մեր միասնությունը, և հնչեց հզոր մի ազդակ, որ եկել է արդարության վերականգնման, ազատության հաղթանակի ժամանակը:

Արցախյան շարժումը, որը կայծակնային արագությամբ տարածվեց Հայաստանում և արձագանքեց ողջ հայության մեջ՝ ուր էլ նրանք լինեին, Արցախի անկախության և բուն իսկ Հայաստանի անկախության նախերգանքն էր: Շուտով այն դարձավ փարոս, դեպի ուր ուղղվեցին Խորհրդային միության ազատություն ու ժողովրդավարություն տենչող ժողովրդական լայն զանգվածների հայացքները:

Ավելի քան մեկ ամիս հետո տեղի ունենալիք Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների հիմքում հենց արցախյան շարժումն է, 32 տարի առաջ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում ազդարարված որոշումը՝ ազատ և անկախ ապրելու որոշումը: Այն երեկ շրջադարձային էր, այսօր՝ այլևս անշրջելի, իսկ վաղը՝ մշտական, հավերժ:

Աշխարհը մշտական ու շարունակական փոփոխության մեջ է, և Արցախն այդ աշխարհի մասն է կազմում: 32 տարի առաջ արցախյան շարժումը յուրովի կարողացավ շարժել անշարժելի թվացյալ անիվը, կարողացավ մտածողություն փոխել, կարողացավ ընդլայնել ազատության ու արդարության սահմանները և այդ ամենի շնորհիվ ձևավորել պետություն՝ հերոսական ժողովրդով:

Արցախը վաստակել է և ունի ազատ և անկախ ապրելու, աշխարհի քարտեզի՝ պատմականորեն իրեն պատկանող հայրենիքը հզորացնելու իրավունքը:

Կեցցե՛ ազատ և հզոր Արցախը: Կեցցե՛ հերոսական հայ ժողովուրդը»,- ասված է ՀՀ նախագահի ուղերձում:

 

Արցախի նախագահին շնորհավորական ուղերձ է հղել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

«Հարգելի՛ պարոն Սահակյան

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի անունից թույլ տվեք ջերմորեն շնորհավորել Ձեզ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ:

Այս օրը խիստ խորհրդանշական է Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության և համայն հայության համար, քանզի այն հանդիսացավ համազգային զարթոնքի հիմք և ազգային ինքնության գիտակցման նորացված ալիքի մեկնարկ: Այդ ալիքը հետզհետե թափ առնելով և հզորանալով՝ հանգեցրեց Արցախյան գոյապայքարում հայկական մեծ հաղթանակի, որի արդյունքում ձևավորվեց ժողովրդավարական և ինքնիշխան Արցախի Հանրապետությունը:

Կարևորելով օրվա խորհուրդը՝ մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և Արցախի հայությանը ու մաղթում խաղաղություն, ամուր սահմաններ, ոգու ամրություն և նորանոր հաջողություններ Արցախի Հանրապետությունում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման գործում»:

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը տեղեկացնում է, որ այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի անունից շնորհավորական նամակ է հղվել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ շնորհավորելով նշանավոր տոնի և ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանը բարեկեցություն, ոգու ամրություն և հարատև խաղաղություն է մաղթել Արցախի ժողովրդին։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

17:25 17.08.2025

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ աղբյուրը: «Բելառուսի և Ռուսաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Ալյասկայում կայացած բանակցությունները։ Ռուսաստանի ղեկավարը մանրամասնորեն տեղեկացրել է իր բելառուս գործընկերոջը վերջերս կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների մասին», – ասվում […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն

17:00 17.08.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային […] ...

Մահացել է Վարդան Բոստանջյանը

16:30 17.08.2025

Մահացել է Վարդան Բոստանջյանը

76 տարեկանում մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոնդի […] ...

Արձակուրդից վերադարձանք Երևան. վարչապետ

16:06 17.08.2025

Արձակուրդից վերադարձանք Երևան. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է արձակուրդից: «Արձակուրդից վերադարձանք Երևան»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...

Կոտայքի Սոլակ գյուղում հրդեհ է բռնկվել

15:30 17.08.2025

Կոտայքի Սոլակ գյուղում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։36-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:05-ին, մարվել՝ 12:17-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 […] ...

Մակրոնը կմասնակցի Թրամփ-Զելենսկի բանակցություններին

14:57 17.08.2025

Մակրոնը կմասնակցի Թրամփ-Զելենսկի բանակցություններին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպելու համար, հայտնել է Ելիսեյան պալատը։ «(Ֆրանսիական – խմբ.) Հանրապետության նախագահը վաղը կմեկնի Վաշինգտոն՝ շարունակելու եվրոպական պետությունների և Միացյալ Նահանգների միջև գործողությունների համակարգումը՝ արդար և երկարատև խաղաղության հասնելու նպատակով, որը կպաշտպանի Ուկրաինայի կենսական շահերը և եվրոպական անվտանգությունը»,- ասվում է […] ...

BACK_TO_TOP