19:50 20.02.2020
Փետրվարի 20-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշեց Ս. Վարդանանց տոնը: Այս առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մայր Աթոռի միաբանությունը Ս. Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը:
Պատարագիչն էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Ս. Պատարագին ներկա էին թեմակալ առաջնորդներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ:
Ս. Պատարագի ընթացքում Նաթան Սրբազանը, խոսելով Ս. Վարդանանց տոնի ու խորհրդի մասին, մասնավորաբար նշեց․«Այսօր՝ Ս. Վարդանանց տոնին, մենք հիշում ենք քաջ Վարդանին և նրա 1036 զորակիցներին, որ կյանքի ու մահու կռվում նահատակության լուսապսակն առան իրենց վրա՝ ապահովելու համար մեր հավիտենությունն ու փրկությունը: Այս կռվում, թեև ավելի զոհեր տվեցինք, բայց հայի հոգին ու հավատքը հաղթանակեց ու մնաց կայուն: Եվ սրանից հետո էր, որ պարսիկները դադարեցին ստիպել հայերին հավատափոխ լինել: Այս է մեզ համար ամենակարևոր դասը տրված մեր սրբերի զոհողությամբ: Սակայն, ցավոք, այժմ մեր կյանքում շարունակվում է Ավարայրը, շարունակվում է մեր հավատքի, մեր ճշմարտության և ազատության համար պայքարը: Բոլոր ժամանակներում, երբ հետևում ենք պատմության ընթացքին, տեսում ենք, որ մենք միշտ մղել ենք այն պատերազմը, որ սուրբ Վարդանանք կոչել են վասն հավատի և վասն հայրենյաց: Եվ այսօր էլ այդ պատերազմը շարունակվում է․ շարունակվում է ճշմարտության ու կեղծիքի, հավատքի ու անհավատության, արդարության և անարդարության, մեր հոգու ու մարմնի ազատության պայքարը»:
Սրբազան հայրն ընդգծեց նաև, որ այսօր Ավարայրը ոչ միայն հայ ժողովրդինն է, այլև ողջ քրիստոնեությանը, քանի որ քրիստոնեության դեմ հարձակումներն աշխարհում ավելի ու ավելի մեծ թափ են ստանում և աշխարհականացված հասարակությունների մեջ տեսանելի է, որ Քրիստոսի նկատմամբ առկա է խորը վստահության ու հավատքի լուրջ պակաս:
«Մենք այսօր մտահոգություններ ու մտածումներ ունենք նաև մեր երկրի, մեր ժողովրդի և մեր երիտասարդության ապագայի համար: Հիշելով Ս. Վարդանանց հերոսներին՝ հարց է առաջանում, թե այսօր մեր ապագա սերնդի, մեր այսօրվա երիտասարդի հերոսը ո՞վ է, ո՞ւմ նմանվելու կամքը և ձգտումը կա: Այսօր մեր առջև ծառացած է այն հարցը, թե ո՞րն է հայ քրիստոնյայի պատգամը աշխարհին, ի՞նչ ուղերձ ենք մենք տալու համայն մարդկությանը մեր կյանքով և հավատքով:
Սիրելիներս, Ս․ Վարդանանց հիշատակը և նրանց գործը մեզ նոր մղումների, նոր խիզախումների ճանապարհ է տալիս՝ ոգևորելով ու ապացուցելով, որ միայն հավատքն առ Քրիստոս և աստվածատուր սերն է, որ կարող է փրկել մարդկությունն ու աշխարհը: Միայն Հիսուսի հավատքն է, որ կարող է մեզ տալ իրական ազատություն, այն ազատությունը, որի ժամանակ մարդ վախ չի ունենում զոհելու նույնիսկ իր անձը»,- ասաց Նաթան արքեպիսկոպոսը՝ հավելելով, որ Վարդանանց տոնին հիշատակվում են բոլոր զոհված հայ հերոսներն ու զինվորները, ինչպես նաև Հայ Եկեղեցին իր օրհնությունն ու շնորհավորանքն է բերում բոլոր նրանց, ովքեր կրում են այդ հերոսների անունները:
Սրբազանը միաբանության և ներկա հավատացյալ ողջ ժողովրդի անունից, շնորհավորեց նաև Հայոց հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ՝ մաղթելով, որ Տերը Նորին սրբությանը պարգևի ուժ ու կարողություն շարունակելու և հաղթանակի տանելու մերօրյա Ավարայրի ճակատամարտը, առաջնորդելու հայ ժողովրդին հավատքի հաղթական ճանապարհով, Հայրենիքը՝ խաղաղ ու բարօր կյանքին:
Սրբազան արարողության ավարտին, նախագահությամբ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք:
Եկեղեցականաց դասն ու ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված Ամենայն Հայոց կաթողիկոսության անսասանության, շենացման ու պայծառացման և Ամենայն Հայոց կաթողիկոսի կենաց արևշատության ու արդյունավոր հովվապետության համար:
17:00 17.08.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային […] ...
16:30 17.08.2025
Մահացել է Վարդան Բոստանջյանը76 տարեկանում մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոնդի […] ...
16:06 17.08.2025
Արձակուրդից վերադարձանք Երևան. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է արձակուրդից: «Արձակուրդից վերադարձանք Երևան»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...
15:30 17.08.2025
Կոտայքի Սոլակ գյուղում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 17-ին՝ ժամը 11։36-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:05-ին, մարվել՝ 12:17-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 […] ...
14:57 17.08.2025
Մակրոնը կմասնակցի Թրամփ-Զելենսկի բանակցություններինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպելու համար, հայտնել է Ելիսեյան պալատը։ «(Ֆրանսիական – խմբ.) Հանրապետության նախագահը վաղը կմեկնի Վաշինգտոն՝ շարունակելու եվրոպական պետությունների և Միացյալ Նահանգների միջև գործողությունների համակարգումը՝ արդար և երկարատև խաղաղության հասնելու նպատակով, որը կպաշտպանի Ուկրաինայի կենսական շահերը և եվրոպական անվտանգությունը»,- ասվում է […] ...
14:40 17.08.2025
Չիմաևը պարտության մատնեց Դյու Պլեսիին՝ դառնալով UFC-ի նոր չեմպիոն. UFC 319Օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը Չիկագոյի (ԱՄՆ) United Center-ում անցկացվեց UFC 319 մրցաշարը։ Ինչպես տեղեկացնում է armsport.am-ը, մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն մտան ԱՄԷ-ն ներկայացնող անպարտելի Խամզաթ Չիմաևը և միջին քաշային կարգի գործող չեմպիոն, հարավաֆրիկացի Դրիկուս Դյու Պլեսին։ Մենամարտը տևեց հինգ ռաունդը, և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Չիմաևը՝ 50–44, 50–44, 50–44 հաշվով՝ նվաճելով UFC-ի միջին քաշային […] ...