13:30 21.02.2020
«Վարկերի համաներում» անվանումն ստացած որոշումը ինչքանով հնարավորություն տվեց բանկերի «սև ցուցակներում» հայտնված քաղաքացիների վարկային կենսագրությունները մաքրել ու ազատել նրանց անհուսալի վարկերի տույժ ու տուգանքներից:
Որոշումից ոմանք օգտվեցին, բայց այն հիմնականում չվերաբերեց երաշխավորներին, որոնք տարիներ շարունակ հարկադրված վճարում են անպարտաճանաչ վարկառուների փոխարեն: Նման վիճակում են հայտնվել Շիրակի մարզի Շիրակավան գյուղի բազմաթիվ տնտեսություններ։
Վարկերի տույժ ու տուգանքների զիջման որոշումը վերաբերեց մինչև 2018 թվականի մայիսի 31-ը 270 և ավելի օր ժամկետանց այն պարտավորություններին, որոնք որպես անհուսալի վարկեր բանկերը դուրս էին գրել, և վարկառուին մնում էր ստանձնել միայն մայր գումարը փակելու պարտավորությունը:
Բայց «սև ցուցակներում» հայտնված վարկառուների հազիվ կեսը օգտվեց տույժ ու տուգանքները զիջելու հնարավորությունից: «Հայբիզնեսբանկի» Գյումրիի մասնաճյուղի կառավարիչ Լևոն Գասպարյանի խոսքով` ծրագրից հիմնականում օգտվեցին այն վարկառուները, որոնք բանկերում գրավադրված անշարժ գույք, ոսկեղեն կամ ավտոմեքենա ունեին։ Դրանք դուրս բերելու համար դիմեցին բանկերին, իսկ նրանք, ովքեր առանց գրավի էին վարկեր վերցրել, մինչև վերջ անպարտաճանաչ գտնվեցին ու չներկայացան բանկեր։
Շիրակավան գյուղի 80 տոկոսը փոխկապակցված վարկառուների ցանցի մեջ էր, 20-25 ընտանիք, ըստ համագյուղացիների, մինչև հիմա որպես երաշխավոր շարունակում է վարկ փակել անպատասխանատու վարկառուների փոխարեն։ Տարիներ առաջ տեղի ունեցածի պատճառով «սև ցուցակներում» հայտնված վարկառուների մեծ մասը գյուղից գնացել է, նրանց փոխարեն վարկերը, տույժ ու տուգանքներով հանդերձ, երաշխավորներն են փակում: Մինչև հիմա բռնագանձում են հիմնականում գրանցված աշխատողների աշխատավարձից` սկզբում 50 տոկոս էր, հետո դարձավ 30 տոկոս։
Բանկեր, վարկեր, երաշխավորներ․ այս խճճված պատմության մեջ է հայտնվել նաև գյուղի վարչական ղեկավար Սլավիկ Վարոսյանը։ Նրա խոսքերով` որպես երաշխավոր, ավելի քան 12 մլն դրամի վարկային պարտավորություն ունի, 6-7 բնակչի է երաշխավորել, ովքեր հիմա գյուղում չեն։ Ուրիշների փոխարեն ինքն է պարտք փակում, իսկ օրեր առաջ էլ Դատական ակտերի հարկադիր ծառայությունից ծանուցում է ստացել, որ իր բնակարանն է հանվելու վաճառքի։
Պարտքը բանկերին թողած վարկառուների փոխարեն երաշխավորներն են տուժել. նրանք ոչ միայն բռնագանձումների տակ են, այլև բանկերի «սև ցուցակներում» ու չեն կարողանում վարկավորվել։ Երբ գործը հասել է վարկերի տույժ ու տուգանքների զիջմանը, բանկերը հրաժարվել են երաշխավորների հետ հաշտության պայմանագիր կնքել` նշելով, որ վարկառուի ներկայությունն է պարտադիր:
Երաշխավորներ կան, որ արդեն 5 տարի է՝ աշխատավարձից գումարներ են պահում, բայց մայր գումարը չի էլ պակասել։ Երաշխավորների վճարած ամբողջ գումարն սկզբում ուղղվել է տույժ ու տուգանքների մարմանը, այնուհետև նոր բանկը համաձայնել է նրանց հետ մայր գումարի փակման ժամանակացույց կազմել:
Շիրակավանցիներից բռնագանձումները շարունակվում են, նրանք «սև ցուցակներում» են, գույքի, դրամական միջոցների վրա արգելանք է դրված: Դատարանով հարցերը լուծելն էլ շատ երկար պրոցես է։ Վարկառուներից ոմանք իրենք են կանխում գործի դատարան հասնելը, իսկ դատական քաշքշուկներից խուսափելու համար՝ որպես տարբերակ, ընտրում են իրենց արհեստականորեն սնանկ ճանաչելը։ Այս կերպ փրկում են իրենց ունեցվածքն ու դրամական միջոցները, փոխարենը այլ լուրջ խնդրի առջև են կանգնում։
Արհեստականորեն սնանկ ճանաչվելու գործընթացը հարված է նաև բանկային համակարգին: Անհուսալի պարտքերի չափն է մեծանում, վերադարձելիությունը դառնում է անհնար։ Արդեն մեծ թիվ են կազմում 2018-ի մայիսից հետո անհուսալի ճանաչված ու այլ ժամկետանց վարկերը:
13:07 26.06.2025
Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններՀունիսի 26-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի չորրորդ հարկում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել […] ...
13:00 26.06.2025
«Ինտերը» դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության E խմբի վերջին՝ երրորդ տուրում Միլանի «Ինտերը» 2-0 հաշվով հաղթել է «Ռիվեր Փլեյթին»: Կրիստիան Կիվուի թիմում աչքի են ընկել Ֆրանչեսկո Էսպոզիտոն և Ալեսանդրո Բաստոնին: Իտալական ակումբն այդ հաղթանակից հետո վաստակել է 7 միավոր և խմբում գրավել առաջին տեղը: Ճապոնական «Ուրավան» էլ 0-4 հաշվով պարտվել է մեքսիկական «Մոնտերեյին», որը 5 միավորով զբաղեցրել է […] ...
12:52 26.06.2025
Քննարկվել է Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգըՄայիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության ղեկավար Փեեր Գեբաուերի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգին, քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ընդգծվել է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։ Կողմերը նշել են, որ նման բարձր մակարդակի […] ...
12:45 26.06.2025
Քննարկվել են ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներն ու փոփոխություններըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, ողջույնի խոսքով է հանդես եկել Արդարադատության նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Հայաստանի ներդրումային խորհրդի նախաձեռնությամբ իրականացված մասնագիտական հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներն ու փոփոխությունները: Նախարարի տեղակալն ընդգծել է սնանկության օրենսդրության բարեփոխումների կարևորությունը և ոլորտի ներկայացուցիչների ու մասնակիցների […] ...
12:38 26.06.2025
Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
12:32 26.06.2025
3 հայ ըմբիշ եզրափակչում է․ Մ15 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 3 հայ ըմբիշներ դուրս են եկել եզրափակիչ։ Հիշեցնենք, որ 57 կգ քաշային կարգում եզրափակիչը հայկական կլինի. ոսկե մեդալի համար կպայքարեն Հայաստանի ներկայացուցիչներ Էրիկ Պապիկյանն ու Տիգրան Կոլոտյանը, որոնք կիսաեզրափակիչում հաղթել են ադրբեջանցի մրցակիցների։ 75 կգ քաշային Արթուր Մկրտչյանը նույնպես դուրս է եկել եզրափակիչ։ […] ...