Դրվագներ Նևադայում անցկացված դեմոկրատների բանավեճից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC

Դրվագներ Նևադայում անցկացված դեմոկրատների բանավեճից

14:55 21.02.2020

Փետրվարի 19-ին Նևադա նահանգում տեղի ունեցավ Դեմոկրատական կուսակցության բանավեճը հենց այդ նույն նահանգում փետրվարի 22-ին կայանալիք ընտրության (caucus) նախօրեին: Այս մասին հայտնում է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը: Բանավեճին մասնակցում էին նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, սենատորներ Բերնի Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը, Էմի Կլոբուշարը, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայք Բլումբերգը և Հարավային Բենդ Ինդիանայի նախկին քաղաքապետ Փիթ Բութիջիջը։
Այս բանավեճը դեմոկրատական կուսակցության մյուս բոլոր բանավեճերի համեմատ գրանցեց հեռուստատեսային դիտումների ռեկորդային ցուցանիշ՝ 19․7 միլիոն և ևս 13․5 միլիոն դիտում ուղիղ հեռարձակմամբ։

Այնուամենայնիվ, այն 2016թ․ Հանրապետական կուսակցության բանավեճին գրանցած դիտումների ցուցանիշը շարունակում է առաջատար լինել, որի ընթացքում այդ ժամանակ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը առաջին անգամ առերեսվեց հանրապետական իր մյուս հակառակորդների հետ՝ ապահովելով 24 միլիոն դիտում։

Նախորդ՝ Նյու Հեմփշիրում կայացած բանավեճից հետո Էլիզաբեթ Ուորենը դժգոհություն էր արտահայտել առ այն, որ թեև նա հաճախ էր ձեռք բարձրացնում, սակայն խոսելու հնարավորություն քիչ էր ստանում։ Արդեն իսկ Նևադայում Ուորենը այդ բացը փորձեց լրացնել՝ ամենաշատը խոսելով մյուս թեկնածուների համեմատ։ Խոսելաժամանակով նրան հաջորդում են Էմի Կլոբուշարը և Բերնի Սանդերսը։ Ամենաքիչը խոսեց բանավեճին առաջին անգամ մասնակցող միլիարդատեր Բլումբերգը։
Առանձնացնենք բանավեճի գլխավոր դրվագները

  • Բանավեճից դեռ րոպե չանցած Բլումբերգը դարձավ բոլոր թեկնածուների թիրախի առարկան։ Ուորենը նախազգուշացրեց, որ դեմոկրատները լրջագույն ռիսկի կդիմեն՝ «եթե, մի ամբարտավան միլիարդատերի պարզապես փոխարինեն մյուսով»։
  • Բլումբերգի նկատմամբ քննադատությունը կենտրոնանում էր երկու հիմնական հանգամանքի վրա։ Առաջինը կապված էր կանանց նկատմամբ իր անհարգալից վերաբերմունքի և ոտնձգությունների հետ։ Այս թեման բարձրաձայնեց Ուորենը՝ մասնավորապես անդրադառնալով այն պայմանագրերին, որոնք կնքվել են Բլումբերգի ընկերությունում աշխատող մի շարք կանանց հետ, որոնցով այդ կանայք պարտավորվում են որևէ տեղեկություն չբացահայտել։
  • Երկրորդ հաճախ քննադատվող հարցը վերաբերում էր Բլումբերգի՝ Նյու Յորքի քաղաքապետ լինելու տարիներին կիրառվող «stop-and-frisk» ծրագրին։ Վերջինս իրենից ենթադրում էր ոստիկանության խուզարկության մի մեթոդ, որով վերջիններս հասարակ քաղաքացիներին ցանկացած պահի կարող էին կանգնեցնել՝ ենթարկելով հարցաքննման ու խուզարկության։ Խնդիրը նրանում էր, որ այդ խուզարկություններին առավել հաճախ ենթարկվում էին փոքրամասնություն կազմող սևամորթ և լատինաամերիկացի երիտասարդ տղամարդիկ։
  • Մայք Բլումբերգը նախագահի այն միակ դեմոկրատ թեկնածուն է, որն ամբողջությամբ ինքնաֆինանսավորում է իր քարոզարշավը և մինչև այսօր ծախսել է $464 միլիոն, որը ռեկորդային ցուցանիշ է նախկին ինքնաֆինանսավորվող թեկնածուների համեմատ։
  • Էլիզաբեթ Ուորենը առողջապահական ապահովագրության իր ծրագիրը լավագույն տարբերակ ներկայացնելու համար խստագույնս թիրախավորեց մյուսների ծրագրերը՝ մասնավորապես նշելով, որ Փիթ Բութիջիջինը «ոչ թե ծրագիր է, այլ PowerPoint», Էմի Կլոբուշարինը՝ նմանեցնելով պարզապես նշումների, իսկ Սանդերսի հարցում նշեց, որ «այդ ծրագիրը միևնույն է հավանաբար չի իրագործվի»։
  • Մշտապես քննարկման առարկա է ամենատարեց թեկնածու Բերնի Սանդերսի առողջության հարցը, քանի որ վերջինս 4 ամիս առաջ սրտի կաթված էր ստացել։ Եթե նախկինում այս հարցին մոտենում էին զգուշությամբ՝ ակնարկների միջոցով, այս անգամ ուղիղ հարց հնչեցվեց, թե արդյոք նա պատրաստվում է բացահայտել իր առողջությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը, ինչին Սանդերսը բացասական արձագանք տվեց։
  • Անդրադարձ եղավ նաև այն հանգամանքին, որ Էմի Կլոբուշարը իր հարցազրույցներից մեկում չէր կարողացել նշել Մեքսիկայի նախագահի անունը։ Քննադատությանը միացավ Փիթ Բութիջիջը, որն ի տարբերություն Կլոբուշարի կարողացել էր նշել նախագահի անունը։
  • Ոչ պակաս կարևոր դրվագ տեղի ունեցավ փակման ելույթների ժամանակ։ Բայդենի ելույթը առաջին իսկ վայրկյաններից ընդհատվեց դահլիճից հնչող ցուցարարների բողոքի ձայների պատճառով։ Բղավոցներից ակնհայտ դարձավ, որ ցուցարարները բողոքում էին Օբամա-Բայդեն կառավարման ժամանակ մեծ թվով ներգաղթյալներ (3 միլիոն) արտաքսելու դեմ։

Նևադայի ընտրությունների նախօրեին ստացվել են հարցումների հետևյալ տվյալները։ Առաջին տեղում է Բերնի Սանդերսը՝ 35%: Նրան հաջորդում է Ջո Բայդենը՝ 17%: Մնացյալ թեկնածուների արդյունքները հետևյալն են՝ Փիթ Բութիջիջ՝ 16%, Էլիզաբեթ Ուորեն՝ 12%, Թոմ Սթեյեր՝ 10%, Էմի Կլոբուշար՝ 10%, Թուլսի Գաբբարդ՝ 0,2%։ Մայք Բլումբերգը այս ցանկում չի հայտնվել, քանի որ նա չի հասցրել ժամանակին ներկայացնել նախատեսված փաստաթղթերը Նևադայի ընտրություններին մասնակցելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

23:59 16.08.2025

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...

Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը Հնդկաստան

23:51 16.08.2025

Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը Հնդկաստան

Ամերիկացի բանակցողները չեղարկել են օգոստոսի վերջին նախատեսված Նյու Դելի այցը՝ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ քննարկումների վեցերորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Financial Express թերթը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։ «Ամերիկյան կողմից առևտրային բանակցությունները դադարեցվել են՝ մշտապես թե ժամանակավոր, դեռևս անհայտ է։ Նրանք հայտարարել են, որ չեն գա օգոստոսի 25-ի հանդիպմանը», – ասել է աղբյուրը։ Նրա […] ...

Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ

23:42 16.08.2025

Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է օգոստոսի 22-ին եռակողմ գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է «(Վլադիմիր) Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու» իր մտադրության մասին՝ օգոստոսի […] ...

Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծը

23:34 16.08.2025

Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծը

Օգոստոսի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը։ Նիստի նպատակն էր ներկայացնել և քննարկել 2026 թվականին նախատեսվող հոբելյանական միջոցառումների ծրագիրը, դրանց նկարագիրը, ժամկետները և կազմակերպման մոտեցումները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանձնաժողովում ընդգրկված են պետական կառույցների, Հանրային հեռարձակման և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, […] ...

«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվել

23:25 16.08.2025

«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվել

Ռուսաստանն ու Իրանը կարծես, վերանայել են Թրամփի երթուղու նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը: Այսօր Մոսկվայից ու Թեհրանից նախագծի մասին դրական կարծիքներ հնչեցին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանեով հարցին, թե արդյո՞ք Մոսկվայի զուսպ գնահատականները Թրամփի երթուղու վերաբերյան կապ ունեն Ալյասկայում այսօր Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների հանդիպման հետ: «Կարծում եմ՝ այո. Ռուսաստանի Պետդումայի […] ...

Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստ

23:06 16.08.2025

Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստ

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Չինաստանի Չանդու քաղաքում անցկացվող «Աշխարհի խաղերի» սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել էր հաղթող և արժանացել ոսկե մեդալի։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնել են, որ Արմանը ճանաչվել է նաև Խաղերի լավագույն սամբիստ։ «Մրցանակը՝ ժամացույց, մեր մարզիկին հանձնեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը /լուսանկարում՝ ձախից/»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...

BACK_TO_TOP