Ավանդների աճը նշանակում է` երկրում սահմանափակ են ներդրումների հնարավորությունները. 2019թ. ԵԱՏՄ շրջանակում ՀՀ արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+22.09 oC

Ավանդների աճը նշանակում է` երկրում սահմանափակ են ներդրումների հնարավորությունները. 2019թ. ԵԱՏՄ շրջանակում ՀՀ արդյունքները

13:27 22.02.2020

ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանին հաջողվել է ձևավորել միասնական կենսաթոշակային շուկա, բայց դեռևս չի ձևավորվել միասնական էներգետիկ շուկա: Այս ուղղությամբ ևս պետությունը պետք է քայլեր ձեռնարկի: Իսկ թե ինչ արդյունքներ են գրանցվել  2019-ին, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ամփոփել են Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները: Նրանց կարծիքով` կարևորագույն արդյունքը ՀՆԱ-ի ռեկորդային` 7.6 տոկոսանոց աճն է եղել:

Ակումբի համակարգող Արամ Սաֆարյանն իր խոսքում ասել է.

«Բացի գյուղատնտեսությունից, մյուս առաջնային բոլոր ճյուղերը զարգացում են ապրել, Թեղուտի հանքավայրի շահագործման հաշվին արդյունաբերությունը 2 անգամ ավելի աճ է արձանագրել, 4.5 տոկոս աճ շինարարությունը, որը ևս տպավորիչ տոկոս է, հետաքրքիր ցուցանիշ է ավանդների ոլորտում. բանկերում ավելացել են 22.4 տոկոսով, սա և´ լավ է, և´ վատ, մտածելու տեղիք է տալիս: Լավ է այն առումով, որ մեծացել են եկամուտները, մյուս կողմից էլ խնդիր է, որովհետև նշանակում է, որ ավանդատուները չեն գտնում ձևեր իրենց ավանդները որպես ինվեստիցիա ներդնելու, սա խնդիր է, որի մասին պետք է մտածի պետությունը, որովհետև երբ դրսում ինվեստիցիաներ ենք փնտրում, պետք է նկատի ունենանք ներքին ռեսուրսներն ու հնարավորությունները: Երկրում վարչարարության կատարելագործման հաշվին ստվերից հանվել և զարգացում է ապրել հարկերի հավաքումը»:

Նա խոսել է նաև ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի դրական տեղաշարժի մասին, համեմատել, որ եթե ընդհանուր առմամբ  արտահանումն աճել է 9 տոկոսով, ապա միայն ԵԱՏՄ ներսում ավելացել է առաջանցիկ արագությամբ` մոտ 11 տոկոսով, իսկ երկրի գլխավոր տնտեսական գործընկերը շարունակում է մնալ ՌԴ-ն, որտեղից գալիս է երկրի  ներդրումների 51 տոկոսը, տրանսֆերների 63-65 տոկոսը, արտագնա աշխատուժի գլխավոր երկիրը ևս Ռուսաստանն է մնում:

«Ռուսաստանը մեր պատրաստի արտադրանքի գլխավոր շուկան է: Մեր տնտեսության համար հաց ու ջրի նման անհրաժեշտ է զարգացնել վերամշակող արդյունաբերությունը, ինչպես նախանշված է նախանցած տարվա փաստաթղթղերում, դա է մեր հնարավորություն տալիս լրջորեն զարգացնելու հասարակության պահանջները:

Զբոսաշրջության զարգացումը վերամշակող արդյունաբերության և բարձրտեխնոլոգիական ոլորտի հետ հնարավորություն է տալիս ասելու, որ Հայաստանը, այս երեք հսկաների վրա հիմնվելով, կկարողանա զարգացնել տնտեսությունը չորրորդ սերնդի պահանջներին համապատասխան»,- հավելել է Սաֆարյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

23:59 16.08.2025

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...

Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը Հնդկաստան

23:51 16.08.2025

Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը Հնդկաստան

Ամերիկացի բանակցողները չեղարկել են օգոստոսի վերջին նախատեսված Նյու Դելի այցը՝ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ քննարկումների վեցերորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Financial Express թերթը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։ «Ամերիկյան կողմից առևտրային բանակցությունները դադարեցվել են՝ մշտապես թե ժամանակավոր, դեռևս անհայտ է։ Նրանք հայտարարել են, որ չեն գա օգոստոսի 25-ի հանդիպմանը», – ասել է աղբյուրը։ Նրա […] ...

Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ

23:42 16.08.2025

Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է օգոստոսի 22-ին եռակողմ գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է «(Վլադիմիր) Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու» իր մտադրության մասին՝ օգոստոսի […] ...

Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծը

23:34 16.08.2025

Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծը

Օգոստոսի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը։ Նիստի նպատակն էր ներկայացնել և քննարկել 2026 թվականին նախատեսվող հոբելյանական միջոցառումների ծրագիրը, դրանց նկարագիրը, ժամկետները և կազմակերպման մոտեցումները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանձնաժողովում ընդգրկված են պետական կառույցների, Հանրային հեռարձակման և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, […] ...

«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվել

23:25 16.08.2025

«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվել

Ռուսաստանն ու Իրանը կարծես, վերանայել են Թրամփի երթուղու նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը: Այսօր Մոսկվայից ու Թեհրանից նախագծի մասին դրական կարծիքներ հնչեցին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանեով հարցին, թե արդյո՞ք Մոսկվայի զուսպ գնահատականները Թրամփի երթուղու վերաբերյան կապ ունեն Ալյասկայում այսօր Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների հանդիպման հետ: «Կարծում եմ՝ այո. Ռուսաստանի Պետդումայի […] ...

Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստ

23:06 16.08.2025

Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստ

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Չինաստանի Չանդու քաղաքում անցկացվող «Աշխարհի խաղերի» սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել էր հաղթող և արժանացել ոսկե մեդալի։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնել են, որ Արմանը ճանաչվել է նաև Խաղերի լավագույն սամբիստ։ «Մրցանակը՝ ժամացույց, մեր մարզիկին հանձնեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը /լուսանկարում՝ ձախից/»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...

BACK_TO_TOP