21:47 26.02.2020
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս երկու ամսով։ Hetq.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Որոշումը հրապարակել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը կալանքի տակ է արդեն 6 ամիս։ ԱԱԾ-ն նրա կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը ներկայացրել էր օրեր առաջ։ Խափանման միջոցի հարցի քննության ժամանակ Խաչատրյանի պաշտպանները գրավի միջնորդություն են ներկայացրել դատարան, որը, սակայն, մերժվել է։ Դատախազությունից էլ հայտնել են, որ որպես գրավի չափ պաշտպանական կողմն առաջարկել է 7.5 մլրդ դրամ։
Առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առթիվ քննվող գործով, որով Գագիկ Խաչատրյանն անցնում է, մեղադրյալ է նաև վերջինիս եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, որը հունվարի 23-ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել։ Դատախազությունը, սակայն, այս որոշումը բողոքարկել էր դատարան, և այն բեկանվել է։ Այս պահին Կարեն Խաչատրյանը ևս կալանքի տակ է։
ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ վերը նշված քրեական գործով անցնում են նաև ՊԵԿ-ի և ֆինանսների նախարարության այլ նախկին պաշտոնատար անձինք։
Գագիկ Խաչատրյանն ու եղբորորդին վերը նշված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են 2019թ. օգոստոսի 27-ին։ Պաշտպան Երեմ Սարգսյանը բազմիցս բարձրաձայնել է այն մասին, որ Խաչատրյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, բուժման և վիրահատության կարիք ունի։ Պաշտպանը ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել է,որ Խաչատրյանին վերագրվում է շուրջ 7 մլրդ դրամ գումարի յուրացում և վատնում: Թեև նա մեղադրանքը չի ընդունում՝ այս գումարից որոշ մաս՝ շուրջ 230 մլն դրամ փոխանցվել է ԱԱԾ դեպոզիտ հաշվին: Երեմ Սարգսյանը վերջերս՝ Վերաքննիչ դատարանում Խաչատրյանի կալանքի հարցով նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, որ Խաչատրյանի հարազատները պատրաստ են հանուն նրա առողջության դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցել նրան վերագրվող ամբողջ գումարը:
20:45 15.08.2025
Լուկաշենկոն Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է ՄինսկԲելառուսի և ԱՄՆ նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են երկկողմ օրակարգը, տարածաշրջանային հարցերը և Ուկրաինան։ Այս մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը: «Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերը, տարածաշրջանային հարցերը և իրավիճակը թեժ կետերում, այդ թվում՝ Ուկրաինայում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։ Բելառուսի նախագահը Դոնալդ Թրամփին և նրա […] ...
20:32 15.08.2025
Վիրջիլ վան Դեյկի գոլը դարպասի հետևից«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը մարզման ժամանակ գոլ է խփել դարպասի հետևից: Առաջին փորձն անհաջող է եղել, բայց երկրորդ փորձից 34-ամյա խաղացողը կարողացել է գրավել դարպասը: «Ես սիրում եմ մարտահրավերներ»,- ասել է «Լիվերպուլի» ավագը: Never in doubt, skipper 😎 pic.twitter.com/njM06rZS2I — Liverpool FC (@LFC) August 13, 2025 ...
20:16 15.08.2025
Թրամփը հայտարարել է, որ կվրդովվի, եթե Պուտինի հետ չկարողանա հրադադարի համաձայնության գալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված կլինի, եթե Անքորիջում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ չկարողանա համաձայնության գալ Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ։ Նա այս հայտարարությունն արել է՝ պատասխանելով Սպիտակ տան մամուլի ասուլիսի հարցերին Անքորիջ մեկնելու ժամանակ՝ Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպելու համար։ Երբ հարցրել են, թե ինչ հանգամանքներում կարելի է գագաթնաժողովը հաջողված համարել, Թրամփը […] ...
19:58 15.08.2025
Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել․ Սալահը՝ Նունյեսին«Լիվերպուլի» առաջատար հարձակվող Մոհամեդ Սալահը հուզիչ գրառում է կատարել X-ի իր էջում` հրաժեշտ տալով «Ալ Հիլալ» տեղափոխված Դարվին Նունյեսին: «Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել։ Դու միշտ շատ անկեղծ էիր և լավ էներգիա էիր բերում, ուր էլ որ գնում էիր։ Դու մեզ ծիծաղեցնում էիր և սրտանց էիր վերաբերվում […] ...
19:55 15.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Մեղրի համայնքի Կալեր բնակավայրի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհըՕգոստոսի 11-ին՝ ժամը 17:28-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Կալեր գյուղում բռնկված հրդեհի վերաբերյալ: Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ուժերն ու միջոցները: Պարզվել էր, որ գյուղի անտառամերձ տարածքում չորս օջախով այրվում էր բուսածածկույթ: Կալեր գյուղի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվել են շուրջ չորս օր: […] ...