Հայերի հանդեպ ցեղասպանական գործողություններ իրականացած ոճրագործները մնում են անպատիժ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+31.09 oC

Հայերի հանդեպ ցեղասպանական գործողություններ իրականացած ոճրագործները մնում են անպատիժ

11:55 27.02.2020

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Սումգայիթի հայ բնակչության դեմ 1988թ.-ի փետրվարի 27-29 կազմակերպված ջարդերին ու բռնություններին.
«Ղարաբաղի հայ բնակչության ժողովրդավարական կամքի դրսևորման հանդեպ Ադրբեջանի պատասխանը եղավ սկզբում Սումգայիթում, իսկ հետագայում նաև հանրապետության այլ բնակավայրերում կազմակերպված հանցագործությունները, սպանությունները, բռնությունները, որոնք հաճախ գնահատվում են ոչ այլ կերպ քան որպես ցեղասպանական ակտեր:

Սումգայիթում տեղի ունեցած զանգվածային սպանությունների և բռնությունների նպատակը մեկն էր` ահաբեկել հայերին նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով և ստիպել հրաժարվել Ղարաբաղի համար մղվող պայքարից:

Սումգայիթում իրագործված ծրագրավորված բռնություններըսպանդըբռնի_տեղահանությունը առանձնահատուկ դաժանությամբ են իրականացվել: Առանց բացառության բոլոր սպանությունները կատարվել են աննախադեպ սադիզմով, Սումգայիթի բազմաթիվ քաղաքացիների աչքի առաջ:

Զարհուրելի եղեռնագործության ապացույցները, վկայությունները օգնում են ուրվագծել սահմռկեցուցուիչ պատկերների մի ամբողջ շղթա: Եռօրյա բռնությունների հետևանքով սպանվելողջակիզվել և կտտանքների են ենթարկվել բազմաթիվ սումգայիթցի հայեր: Եղել են հարյուրավոր վիրավորներ, իսկ քաղաքի 17.000-ի հասնող բնակչությունը տեղահանվել է: Թալանվել, կողոպտվել ու ավերվել է 200-ից ավել հայապատկան բնակարան:

Հայերի հանդեպ ցեղասպանական գործողություններ իրականացած ոճրագործները մինչ օրս մնում են անպատիժ»:

https://www.facebook.com/armeniangenocidemuseum/photos/a.179629652049210/3216048631740615/?type=3&theater

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ նշանակություն ունեցավ վարչապետի այցը Թուրքիա. Հեռանկար բանավեճ

14:16 28.06.2025

Ի՞նչ նշանակություն ունեցավ վարչապետի այցը Թուրքիա. Հեռանկար բանավեճ

Անցյալ շաբաթ Թուրքիա մեկնեց Հայաստանի վարչապետը: Մինչ այս Թուրքիայում եղել էին Հայաստանի երկու նախագահներ, բայց առաջին անգամ էր, որ այցի առիթը հենց երկկողմ հարցերի օրակարգն էր ,և այցն իրականացվում էր այս մակարդակով՝ Թուրքիայի նախագահի հրավերով: Վերջին շրջանի գրեթե բոլոր հարցերի նման սա էլ ակտիվ քննարկումների տեղիք տվեց: Ընդդիմությունն այցը քննադատեց, իշխող ուժն այն պատմական համարեց: […] ...

Իրանում հուղարկավորում են Իսրայելի հարվածների հետևանքով զոհված զինվորներին, գիտնականներին և քաղաքացիական անձանց

13:58 28.06.2025

Իրանում հուղարկավորում են Իսրայելի հարվածների հետևանքով զոհված զինվորներին, գիտնականներին և քաղաքացիական անձանց

Իրանի մայրաքաղաքում տեղի են ունենում Իսրայելի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում զոհված ռազմական առաջնորդների, միջուկային գիտնականների և քաղաքացիական անձանց հուղարկավորության արարողությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Press TV-ի փոխանցմամբ՝ Թեհրանում տեղի են ունենում ավելի քան 60 իրանցիների հուղարկավորության արարողությունները, որոնց մասնակցում է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Ինչպես հաղորդում է թղթակիցը Իրանի մայրաքաղաքից, հրաժեշտի երթի մասնակիցները […] ...

Ճապոնացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նոայում»

13:45 28.06.2025

Ճապոնացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նոայում»

«Ունիվերսիտատյա Կրայովայի» ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիման կարիերան կշարունակի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայում»։ Այս մասին հաղորդում է ռումինական ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում մասնակցել էր 39 խաղի, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ն Օշիմայի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո: Կիսապաշտպանը նախկինում խաղացել է նաև Սլովակիայի «Միխալովցեում» և լեհական […] ...

Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետ

13:30 28.06.2025

Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի իքս ամսաթվից հանրային-քաղաքական-հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ և հարգալից բանավեճի, և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ին

13:14 28.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ:   ...

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

11:56 28.06.2025

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...

BACK_TO_TOP