12:56 27.02.2020
Կորոնավիրուսի՝ Հայաստան մուտքը կանխարգելելու համար արդյունավետ պայքար է իրականացվում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նա նաև նշեց՝ նույնիսկ եթե վիրուսը ՀՀ տարածքում լինի, ունեն ամբողջական գործիքակազմ, որ պայքարեն հենց այստեղ՝ մեր երկրի տարածքում:
Հաղորդավար Արամ Աբրահամյանը նշեց՝ Արժույթի միջազգային հիմնադրամը խոսում է վիրուսի տնտեսական բացասական հետևանքների մասին, ապա հետաքրքրվեց՝ արդյո՞ք դա մեր երկրին վերաբերում է:
«Դա չի կարող չազդել մեզ վրա, դա ազդելու է նավթի, պղնձի գների վրա, ուղևորների ներհոսքի, գուցե նաև տուրիստական ներհոսքի վրա: Մոտ ժամանակներս՝ մարտի կեսերից, Նովրուզն է սկսվում: Նախորդ տարի ԻԻՀ 16 000 քաղաքացիների ենք հյուրընկալել, ունենք ռիսկ, որ այդ հոսքը չի լինելու, այնուամենայնիվ, տնտեսական ռիսկերի առկայությունը, նույնիսկ որոշակի սահմանափակումները, որ դրել ենք սահմանային անցակետերում, շատ ավելի անկարևոր են, քան այն ռիսկը, որ կարող է բերել հենց կորոնավիրուսի հայտնվելը մեր երկրում»,- արձագանքեց Ավինյանը:
Վերջինս շեշտեց՝ կորոնավիրուսի հայտնվելը շատ ավելի մեծ ռիսկ է հենց նույն տուրիստական հոսքերի համար՝ բոլոր մնացած ուղղություններով, իսկ կանխարգելիչ միջոցառումները, որ կարող են կոշտ թվալ, շատ ավելի մեծ ռիսկերից են մեզ փորձում ձերբազատել:
«Հուսով ենք՝ իրանցի մեր գործընկերները կկարողանան արդյունավետ պայքար մղել: Մենք ուժերը ներածին չափով պատրաստակամ ենք իրենց այս հարցում օգնել և աջակցել, այդ իսկ պատճառով է, որ ընդամենը երկու շաբաթով ենք սահմանափակում դրել: Մենք հետևելու ենք, տեսնենք՝ ինչպիսին է դինամիկան, վիճակագրությունը, օր օրի, ժամ ժամի վիճակագրությունը մեզ որոշելու հնարավորություն կտա»,- ասաց նա:
20:45 15.08.2025
Լուկաշենկոն Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է ՄինսկԲելառուսի և ԱՄՆ նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են երկկողմ օրակարգը, տարածաշրջանային հարցերը և Ուկրաինան։ Այս մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը: «Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերը, տարածաշրջանային հարցերը և իրավիճակը թեժ կետերում, այդ թվում՝ Ուկրաինայում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։ Բելառուսի նախագահը Դոնալդ Թրամփին և նրա […] ...
20:32 15.08.2025
Վիրջիլ վան Դեյկի գոլը դարպասի հետևից«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը մարզման ժամանակ գոլ է խփել դարպասի հետևից: Առաջին փորձն անհաջող է եղել, բայց երկրորդ փորձից 34-ամյա խաղացողը կարողացել է գրավել դարպասը: «Ես սիրում եմ մարտահրավերներ»,- ասել է «Լիվերպուլի» ավագը: Never in doubt, skipper 😎 pic.twitter.com/njM06rZS2I — Liverpool FC (@LFC) August 13, 2025 ...
20:16 15.08.2025
Թրամփը հայտարարել է, որ կվրդովվի, եթե Պուտինի հետ չկարողանա հրադադարի համաձայնության գալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված կլինի, եթե Անքորիջում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ չկարողանա համաձայնության գալ Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ։ Նա այս հայտարարությունն արել է՝ պատասխանելով Սպիտակ տան մամուլի ասուլիսի հարցերին Անքորիջ մեկնելու ժամանակ՝ Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպելու համար։ Երբ հարցրել են, թե ինչ հանգամանքներում կարելի է գագաթնաժողովը հաջողված համարել, Թրամփը […] ...
19:58 15.08.2025
Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել․ Սալահը՝ Նունյեսին«Լիվերպուլի» առաջատար հարձակվող Մոհամեդ Սալահը հուզիչ գրառում է կատարել X-ի իր էջում` հրաժեշտ տալով «Ալ Հիլալ» տեղափոխված Դարվին Նունյեսին: «Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել։ Դու միշտ շատ անկեղծ էիր և լավ էներգիա էիր բերում, ուր էլ որ գնում էիր։ Դու մեզ ծիծաղեցնում էիր և սրտանց էիր վերաբերվում […] ...
19:55 15.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Մեղրի համայնքի Կալեր բնակավայրի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհըՕգոստոսի 11-ին՝ ժամը 17:28-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Կալեր գյուղում բռնկված հրդեհի վերաբերյալ: Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ուժերն ու միջոցները: Պարզվել էր, որ գյուղի անտառամերձ տարածքում չորս օջախով այրվում էր բուսածածկույթ: Կալեր գյուղի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվել են շուրջ չորս օր: […] ...