Բացահայտվել է ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական էժանագին քարոզչության չհաջողված փորձը. ԱԱԾ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+29.09 oC

Բացահայտվել է ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական էժանագին քարոզչության չհաջողված փորձը. ԱԱԾ

19:16 29.02.2020

Բացահայտվել է ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական էժանագին քարոզչության չհաջողված փորձը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում` պետության, հասարակության և անձի անվտագությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատերերին:

Մասնավորապես` ս.թ. փետրվարի 26-ին Գոռ Մադիգ Գրիգորյան տվյալներով օգտատիրոջ ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որ իբրև Ադրբեջանի քաղաքացիներն անարգել շրջում են Երևանում և իրականացնում տեսանկարահանումներ, իսկ Հայաստանի ծառայությունները անգործության են մատնված: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տարածված տեսանյութը մոնտաժման արդյունք է։ Նշված տեսանյութի չմոնտաժված իրական տարբերակի հեղինակը մի կին է, ով այն համացանցում և սոցիալական ցանցերում է տեղադրել դեռևս 2018թ-ի սկզբներին, որում նա հայերեն լեզվով պատմել է Երևանում նորաբաց «ՌԻՈ մոլ» առևտրի կենտրոնի գործունեության մասին։ Դրա մասին են վկայում նաև «ՌԻՈ մոլ» առևտրի կենտրոնի պատին ամրացված էկրանի գովազդային նյութերը, որոնք տեղադրված են եղել հենց նշված ժամանակահատվածում:

Պարզվել է նաև, որ մոնտաժված տարբերակում վերոնշյալ տեսագրությանը կցվել է նախապես պատրաստված ձայնագրություն: Միևնույն ժամանակ, ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Գոռ Մադիգ Գրիգորյան ֆեյսբուքյան օգտատիրոջը տեսանյութը տրամադրել է վերջինիս ֆեյսբուքյան օգտատեր ընկերներից մեկը, ում այդ տեսանյութը Ֆեյսբուքի միջոցով ուղարկել է Ադրբեջանում բնակվող Դավուդ Գաջիև օգտատերը: Նշված հանգամանքը մեկ անգամ ևս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է կեղծ և էժանագին տեղեկությունների միջոցով խուճապ առաջացնել հայ հասարակության շրջանում:

ԱԱԾ-ն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մեկ անգամ ևս հորդորում է սոցիալական կայքերում լինել զգոն, ցուցաբերել զգուշավորություն ու շրջահայացություն, զերծ մնալ կեղծ օգտատերերի հետ շփումներից, չտարածել նմանօրինակ տեսանյութեր, իսկ այդպիսի տեսանյութերի ստացման դեպքում ուղարկող օգտատերերի մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության ծառայությանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փաշինյան-Մակրոն հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր

22:25 14.07.2025

Փաշինյան-Մակրոն հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ջերմորեն շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով և բարեկամ Ֆրանսիային մաղթել բարօրություն և բարգավաճում: Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը զարգացնելու և խորացնելու իր հանձնառությունը: […] ...

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը

22:19 14.07.2025

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Փոխվարչապետը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորել է բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացիներին Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով շարունակական առաջընթաց և բարգավաճում։ Բարձր գնահատելով վերջին տարիներին Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության դինամիկան՝ փոխվարչապետ Խաչատրյանը նկատել է, որ համընդհանուր արժեքների […] ...

Axios. ԱՄՆ-ն Կիևին 10 միլիարդ դոլարի զենք կմատակարարի ՆԱՏՕ-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում

22:14 14.07.2025

Axios. ԱՄՆ-ն Կիևին 10 միլիարդ դոլարի զենք կմատակարարի ՆԱՏՕ-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում

ԱՄՆ կառավարությունը ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի հետ նոր համաձայնագրի համաձայն՝ դաշինքի դաշնակիցները Կիևի համար կգնեն ամերիկյան զենք՝ ընդհանուր առմամբ մոտ 10 միլիարդ դոլարի չափով։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Ծրագրերին ծանոթ աղբյուրը Axios-ին ասել է, որ ԱՄՆ-ն սկզբում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կվաճառի մոտ 10 միլիարդ դոլարի զենք։ Ուկրաինայի համար նախատեսված մատակարարումների […] ...

SHANTNEWS

22:00 14.07.2025

SHANTNEWS

Փաշինյանի այցը Բրյուսել. ի՞նչ նշանակություն և ուղերձներ ունի այն

21:44 14.07.2025

Փաշինյանի այցը Բրյուսել. ի՞նչ նշանակություն և ուղերձներ ունի այն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում է: Նա հանդիպումներ է ունեցել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս հանդիպումը հաջորդում է Իլհամ Ալիևի հետ բանակցություններին: Ի՞նչ ուղերձներ և արդյունքներ կարող են ունենալ տեղի ունեցող գործընթացները. թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը:   ...

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

21:23 14.07.2025

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզ՝ 11:00-17:00 Մյասնիկյան, Հացիկ, Բաղրամյան գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արգավանդ, Գետափնյա, Ազատաշեն, Գեղանիստ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-13։00 Արարատ քաղաք՝ Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավան մասնակի, Արալեզ գյուղ մասնակի, 10։00-14։30 Շահումյան գյուղ […] ...

BACK_TO_TOP