Կուրսանտի սպանության գործով ամբաստանյալը չընդունեց իր մեղքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+20.09 oC

Կուրսանտի սպանության գործով ամբաստանյալը չընդունեց իր մեղքը

17:49 04.06.2018

«Ոչ մեկի հետ ոչ մի թշնամություն չի եղել, բոլոր վկաները ցուցմունքներ են տվել քննիչների ցուցումներով»,- Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատաքննության ժամանակ այսօր հայտարարել է ամբաստանյալ Գնել Թևոսյանը:

Դատավորի այն հարցին, թե ինչու են 3 տասնյակից ավելի վկաները ցուցմունք տվել իր դեմ, եթե ոչ մեկի հետ թշնամություն չկա, ամբաստանյալը պատասխանել, է, թե ուղղորդվել են: Գնել Թևոսյանը չի ընդունել իր մեղքը, ասել է, որ սպանության գիշերը քնած է եղել, Հայկազ Բարսեղյանի հետ թշնամանք չի եղել: Կատարվածի մասին տեղեկացել է առավոտյան:

Նախաքննական ցուցմունքներում ամբաստանյալը մի քանի անգամ նշել էր, որ Հայկազը ցածրահասակ է եղել և չէր կարող ինքնուրույն կախվել պտտաձողից: Ստուգարքների ժամանակ նրան սովորաբար գրկում, բարձրացնում էին: Դատավորի ճշտող հարցին, թե ինչպես եղավ, որ այդ գիշեր Հայկազ Բարսեղյանն ինքնուրույն կախվեց պտտաձողից, Գնել Թորոսյանը պատասխանեց, թե չգիտի ինչպես է եղել:

Դատարանը չշարունակեց  գործի քննությունը, քանի որ ներկա չէր տուժողի իրավահաջորդ Արկադի Բարսեղյանի շահերի պաշտպան Անի Թորոսյանը:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը` ժամը 02.00-03.00-ի սահմաններում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 408 ննջարանում մի քանի կուրսանտներ՝ Վաչե  Սահակյանը, Նորիկ Սահակյանը, Գնել Թևոսյանը և Մովսես Ազարյանն առանձնակի դաժանությամբ և խուլիգանական դրդումներով սպանել են իրենց ծառայակից Հայկազ Բարսեղյանին, այնուհետև, կատարվածը որպես ինքնասպանություն ներկայացնելու համար, կախել նրան մարզահրապարակի պտտաձողից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP