11:48 06.03.2020
Այսօր առավոտյան ԱԺ-ում քվեարկությունների ժամանակ բուռն քննարկում է տեղի ունեցել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի շուրջ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծով առաջարկվում է պատգամավորներին ոչ միայն կալանավայր մուտք գործելու, այլև կալանավորված անձին տեսակցելու իրավունք տալ: Մինչ քվեարկություը մի շարք պատգամավորներ հանդես են եկել վարման խոսքով: Իմքայլականներից ոմանք կոչ են արել դեմ քվեարկել:
Ներկայացնենք պատգամավորների ելույթներից հատվածներ.
Նիկոլայ Բաղդասարյան
«Լուսավոր Հայաստանի» կողմից առաջարկվող նախագիծը, որը վերաբերում է նրան, որ հնարավորություն ընձեռվի առանց խոչընդոտի տեսակցել ձերբակալված անձանց, առաջարկում եմ մերժել, որովհետև որևէ խոչընդոտ չկա, որ անձը տեսակցի ձերբակալկված անձանց: Խնդիրն այն է, որ քննիչի միջնորդությամբ անձը կարող է չտեսակցել, բայց այս նախագիծն այդ հարցը չի կարգավարում:
Էդմոն Մարուքյան
«Այս օրենքն ունի պատմություն, այո´, օրենքով քաղաքացիներն անարգել հանդիպել են մինչև այն պահը, երբ քաղբանտարկյալների թիվը մեծացավ, և մի արդարադատության նախարար ասաց, որ իրավունք չունեք, քանի որ քննիչի արգելք կա: Այդ ժամանակ ուսումնասիրության խնդիր եղավ, և Նիկոլ Փաշինյանը «Ելք» դաշինքի ժամանակ բերեց նախագիծը: Քննիչի արգելքը վերաբերում է նրանց, ովքեր կասկածվում են, որ ինֆորմացիա կարող է փոխանցել, դուրս հանել, ովքեր կասկածում են, որ պատգամավորը կարող է նման բան անել, նրանք հանցագործության կանխավարկածով են առաջնորդվում, օրինակ` դուք, ու կստացվի, որ բան չի փոխվել:
Նաիրա Զոհրաբյան
«Ազնիվ չեն իմ գործընկերները, երբ նշում են, որ չի կարող արգելվել պատգամավորի մուտքը, որովհետև ինձ բազմիցս արգելել են, մասնավորապես Սարի թաղի դեպքերի ժամանակ, ուստի կարծում ենք, որ առավել հստակեցման անհրաժեշտություն օրենքով կա»:
Վահագն Հովակիմյան
«Քանի որ պարոն Մարուքյանը հիշեցրեց, որ արգելքները եղել են այն ժամանակ, երբ ՀՀ-ում քաղբանտարկյալներ են եղել, ՀՀ-ում այլևս չեն լինելու քաղբանտարկյալներ, ոչ թե խնդիրը օրենքի հետ էր, այլ օրենքի կիրառման հետ էր, երբ պատգամավորներին չէին թողնում քրեակատարողական հիմնարկներում տեսնել, թե ինչ վիճակում է գտնվում: Կոչ եմ անում դեմ քվեարկել, որովհետև օրենսդրությամբ կարգավորված է, չեք կարող մատնանշել մի դեպք, որ պատգամավորի մուտքը արգելված է»:
Գևորգ Պետրոսյան
«Դա այդպես չէ, որ արգելքներ չեն դրվում, դրվում են ու ճիշտ էլ հիմնավորվում են: Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքն ասում է, որ նորմը մեկնաբանվում է դրանում պարունակող արտահայտությունների տառացվի մեկնաբանությամբ, ասում է մուտք ես գործել, բայց տեսակցել չկա, կներեք, ինչի՞ համար ենք մուտք գործում, կարո՞ղ է գնում ենք մթնոլորտային ճնշումը չափելու, գնում ենք տեսակցելու»:
Վահե էնֆիաջյան
«Մենք պետք է վերանայենք ԶԼՄ-ների մուտքի ու ելքի հարցը, լրագրողները ևս պետք է իրավունք ունենան տեսակցել»:
Արման Բաբաջանյան
««Իմ քայլը» խմբակցության գործընկերներին հիշեցնեմ, որ շաբաթներ առաջ «Նուբարաշենում» պահվող ձերբակալված մի անձի ձեր երկու պատգամավորների այցելությունից հետո գնացել եմ, արգելել են: Ես ստիպված դիմել եմ ձեր նախարարին, Ռուստամ Բադասյանը չի կարողացել կարգավորել հարցը, ես դիմել եմ դատավորին, միայն նրա թույլտվությունից հետո թողել են տեսակցել: Սա նոր ժամանակների մասին է, և կարծում եմ, որ այս կարգավորումը չափազանց կարևոր է:
Գևորգ Գորգիսյան
«Մի քանի ամիս առաջ` նոր կառավարության, նոր իշխանության օրոք փորձեցինք այցելել Արսեն Բաբայանին, իրենից պարզել իրավիճակը և իր զգացողությունները և մեզ արգելվեց, այո´, մեզ թույլ տվեցին մուտք գործել, սուրճ հյուրասիրեցին, բայց մենք դրա համար չէինք այնտեղ: Միգուցե ձեր պատգամավորներին անարգել թույլ են տալիս, մեզ թույլ չեն տվել, եղել են դեպքեր, ու մենք ուզում ենք հստակություն լինի, որպեսիզ վաղը չկլրկնվեն դեպքերը:
Սերգեյ Ատոմյան
«Եվս մեկ անգամ ասեմ, ձեր ասած կարգավորումները չեն վերաբերում դրան, ես առաջարկեցի` եթե քննիչը արգելք դրել է, որ բացառիկ դեպքերում է արգելք կիրառվում, այդ դեպօքում չի տեսակցում անգամ տան անդամը, ուրեմն մնացել են մարդիկ, որ հին տրամաբանության մեջ են մնացել, ինչը կանխելու համար հավաքենք տվյալները, ներկայացնենք նախարարություն, և այժմ կմեկնաբանվի օրենքը այնպես, ինչպես կա, ոչ թե ասեն` մուտք գործեցիք դռնից ներս, հիմա թողեք գնացեք, ավելի նորմալ կարգավորումներ մշակենք, որ տարընթերցման կարիք չլինի»:
Տարոն Սիմոնյան
«Իմ տպավորությամբ մենք երկու իրավական տարբեր հարթությունների մաին ենք խոսում, իրավակիրառ մարմինները սխալ են առկա դրույթը կիրառում, հետևաբար հստակություն պետք է մտցվի»:
Սիսակ Գաբրիելյան
«Հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն, բայց անձամբ ես կողմ եմ քվեարկել, հանձնաժողովի նախագահը կողմ է քվեարկել, և կներեք, ես չեմ կարող դեմ քվեարկել, որովհետև ես էլ եմ կարծում, որ միանշանակ չէ, պարոն Բաբաջանյանը չի կարողացել տեսակցել, բայց ես և Սերգեյ ԱՍտոմյանը կարողացել ենք տեսակցել, հնարավորություն տանք»:
Այնուամենայնիվ, նախագիծն ընդունվեց 70 կողմ, 21 դեմ, 22 ձեռնպահ ձայներով, դահլիճից հնչեցին ծափահարություններ:
13:30 06.08.2025
Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արմեն Թաիրյանին պատկանող հացի արտադրամասում (ք․ Երևան, Աթոյան) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ – արտադրամասի առաստաղը, պատերը, հատակը չեն պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն, պատրաստված […] ...
13:11 06.08.2025
Բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու բաժնի վարիչը մեղադրվում են զորակոչիկի բարեկամից կաշառք պահանջելու և ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության փոխտնօրենն ու հիշյալ կենտրոնի զորակոչային բաժանմունքի վարիչը, որպես հանձնաժողովի նախագահ և անդամ ընդգրկված լինելով նույն ընկերությունում ձևավորված՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների հետազոտումն ու բուժումն իրականացնող հանձնաժողովների կազմում, խմբով […] ...
12:45 06.08.2025
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 7-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի, Լեփսիուսի, Քանաքեռ 1-ին, Նորաշխարհյան, Պարույր Սևակի, Զաքարիա Քանաքեռցու փողոցների, Ազատության պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:30 06.08.2025
Թմրամոլության դեմ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պայքարի երեք դրվագՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մեծամորի բնակիչ 59-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և հուլիսի 23-ին 59-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն: Բակում դրված բազմոցին հայտնաբերվեց ապակյա տարա` լցված մարիխուանայի նմանվող զանգածով, որը կշռեց մոտ 190 գրամ: Տղամարդը հայտնեց, որ […] ...
12:11 06.08.2025
Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում կայանալիք բանակցություններից առաջ իր սպասումներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ուիթքոֆը Մոսկվա է ժամանել չորեքշաբթի վաղ առավոտյան։ Սա նրա հինգերորդ այցն է Ռուսաստան 2025 թվականին։ Պաշտոնյան չի պատասխանել «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հարցերին բանակցություններից իր ակնկալիքների և այն մասին, թե ում հետ է նախատեսում հանդիպել, […] ...