13:16 06.03.2020
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում մի քանի նորություն է ներկայացրել՝ Երևանում անապաստան շների խնդրի լուծման վերաբերյալ:
«Քաղաքապետի հանձնարարությամբ, քայլեր են ձեռնարկվում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ռեսուրսների և կարողությունների ավելացման ուղղությամբ. մասնավորապես, համալրվում է կազմակերպության մասնագիտական անձնակազմը և աշխատանքի մեթոդաբանությունը:
Կենդանիներին որսալու համար, ցանցերից բացի, կօգտագործվեն նաև հատուկ հրացաններ, որոնց օգնությամբ կենդանիները ԿԱՆԶԳԱՅԱՑՎԵՆ և կտեղափոխվեն կլինիկա՝ ստերջացման և պատվաստման,
ՀՈԱԿ-ի նորակառույց կլինիկային կից կառուցվում են ժամանակավոր կացարաններ, որտեղ կենդանիները կպահվեն՝ մինչև ստերջացման և պատվաստման գործողությունները,
Մոտակա շաբաթներին շահագործման կհանձնվի ՀՈԱԿ-ի կլինիկան և հարակից ենթակառուցվածքները, կլինիկան գտնվում է Էրեբունի վարչական շրջանի տարածքում:
Քաղաքային իշխանության համար մարդկանց անվտանգության առաջնային նպատակ է, միևնույն ժամանակ, խնդիրը պետք է լուծել հումանիստական մեթոդներով՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության սահմաններում»,- գրել է նա:
13:30 06.08.2025
Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել13:30 06.08.2025
Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արմեն Թաիրյանին պատկանող հացի արտադրամասում (ք․ Երևան, Աթոյան) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ – արտադրամասի առաստաղը, պատերը, հատակը չեն պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն, պատրաստված […] ...
13:11 06.08.2025
Բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու բաժնի վարիչը մեղադրվում են զորակոչիկի բարեկամից կաշառք պահանջելու և ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության փոխտնօրենն ու հիշյալ կենտրոնի զորակոչային բաժանմունքի վարիչը, որպես հանձնաժողովի նախագահ և անդամ ընդգրկված լինելով նույն ընկերությունում ձևավորված՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների հետազոտումն ու բուժումն իրականացնող հանձնաժողովների կազմում, խմբով […] ...
12:45 06.08.2025
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 7-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի, Լեփսիուսի, Քանաքեռ 1-ին, Նորաշխարհյան, Պարույր Սևակի, Զաքարիա Քանաքեռցու փողոցների, Ազատության պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:30 06.08.2025
Թմրամոլության դեմ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պայքարի երեք դրվագՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մեծամորի բնակիչ 59-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և հուլիսի 23-ին 59-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն: Բակում դրված բազմոցին հայտնաբերվեց ապակյա տարա` լցված մարիխուանայի նմանվող զանգածով, որը կշռեց մոտ 190 գրամ: Տղամարդը հայտնեց, որ […] ...
12:11 06.08.2025
Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում կայանալիք բանակցություններից առաջ իր սպասումներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ուիթքոֆը Մոսկվա է ժամանել չորեքշաբթի վաղ առավոտյան։ Սա նրա հինգերորդ այցն է Ռուսաստան 2025 թվականին։ Պաշտոնյան չի պատասխանել «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հարցերին բանակցություններից իր ակնկալիքների և այն մասին, թե ում հետ է նախատեսում հանդիպել, […] ...