Ե՞րբ կավարտվի ի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+26.09 oC

Ե՞րբ կավարտվի ի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը

15:25 18.12.2017

Հայաստան-ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին նոր փաստաթղթում և ԵՄ-ի հետ կնքված մի շարք այլ համագործակցային փաստաթղթերում ձևակերպված է քաղհասարակության դերի խրախուսման անհրաժեշտությունը ամենատարբեր ոլորտներում, համոզված է ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը: Նրա համոզմամբ Հայաստանի գործադիր իշխանության մարմինները մեծապես կարևորում են քաղհասարակության ներգրավվածությունը:

«Սա պարզապես հայտարարություն չէ, այլ վերջին շրջանում արդեն ավանդույթ դարձած աշխատանքային պրակտիկա, պարտադիր աշխատաոճ, ինչը կարևոր մասի է վերածվում մեր քաղաքական մշակույթում: Առհասարակ Հայաստանի և նրա գործընկեր երկրների հետ հարաբերությունների զարգացման գործընթացում, որն անշուշտ ունի շարունակական բնույթ, ի մասնավորի ԱԳՆ-ն մշտապես բաց է եղել բոլոր շահառուների տեսակետների քննարկման, ինչու չէ նաև բախման առումով: Այդ տեսակետներին, այլընտրանքային մոտեցումներին, երբեմն նաև քննադատական բնույթի, ծանոթանալը մեծապես օգնում է մեզ արտաքին հարաբերությունների տարբեր հարցերում ծանոթանալ հանրային կարծիքներին, հաշվի նստել մասնավորապես վերջնական որոշումների կայացման կամ դրանց իրագործման փուլում»,-իր ելույթում նշեց Կարեն Նազարյանը: 

Փոխնախարարի համոզմամբ՝ քաղաքացիական հասարակությունը վստահաբար իր կարևոր դերակատարումն ունի ԵՄ և ԱՄՆ-ի հետ շարունակվող համագործակցության խթանման հարցում, մասնավորապես միջմարդկային շփումների, բազմաոլորտ փոխանակումների ու կապերի ամրապնդման գործում:

«Մենք մշտապես բաց ենք եղել միասին քննարկելու Երևանի և Վաշինգտոնի, Երևանի և Բրյուսելի, եվրոպական մյուս մայրաքաղաքների և կառույցների միջև տեղի ունեցող զարգացումներն ու փոխգործակցությանը, որոնք վերջին շրջանում մտել են բավականին աշխույժ և ինտենսիվ փուլ: Ասվածի վառ օրինակն էլ կարող է հանդիսանալ Եվրամիության հետ շրջանակային համաձայնագրի շուրջ տարվող բանակցությունների ողջ ընթացքում հասարակական կազմակերպությունների և Կառավարության ներկայացուցիչների, նաև ԱԺ-ի պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած բազմաթիվ հանրային քննարկումները: Իր հերթին ԱԳՆ-ն  նույնպես նախաձեռնել է քննարկումներ քաղհասարակության ներկայացուցիչների հետ և մտադիր ենք շարունակել այդ գործընթացը»,-ասաց Նազարյանը: 

Նա նաև ընդգծեց.«Մենք հետևողական ենք լինելու ԵՄ–ի հետ ստորագրված բոլոր փաստաթղթերով ստանձնած հանձնառությունների անշեղ իրականացմանը նույն մոտեցումն ակնկալում ենք նաև մեր գործընկերներից»: 

Քննարկման մասնակից քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հետաքրքրվեց, թե երբ է ԵՄ–ի հետ ստորագրված նոր փաստաթղթի վավերացման գործընթացը հասցնելու ավարտին: Կարեն Նազարյանը զերծ մնաց որոշակի ժամկետներ նշելուց՝ հաշվի առնելով, որ փաստաթուղթը պետք է քննարկման դրվի ՍԴ–ում, այնուհետև ԱԺ-ում: 

«Համաձայնագիրն ունի չորս կողմ ՀՀ-ԵՄ, ԵՄ անդամ երկրներ և Եվրաակումբ: Հստակ  ձևակերպված են վավերացման գործընթացին առնչվող դրույթները և մենք մտադիր ենք դրանք իրականացնել բավականին արագ:Կառավարության ներսում այդ հարցով կան արդեն ցուցումներ, և գործընթացն արդեն սկսվել է: Կանխատեսել հստակ ժամկետ՝ անշնորհակալ գործ է, կարող ենք բոլորս էլ սխալվել: Ես ձեռնպահ կմնայի ժամկետներ նշելուց, բայց կարող եմ ասել, որ ապրիլ, մայիս ամիսներից  ի զորու կլինենք այդ գործընթացն ավարտել»,-ասաց փոխնախարարը: 

Քննարկմանը մասնակցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանն էլ կարևորեց նմանատիպ քննարկումների կազմակերպումը՝ քաղաքացիական հասարակության դերի և ներգրավվածության բարձրացման հարցում: 

«Պետական մարմինների կողմից արվող քայլերը կարող են լինել ավելի արդյունավետ և ավելի նպատակային, եթե ունեն առավել լավ երկխոսության վրա հիմնված ուսումնասիրություններ՝ նաև ներգրավելով քաղհասարակությանը»,-ասաց Գարեգին Մելքոնյանը: 

Նա անդրադարձավ Հայաստան-ԵՄ ստորագրված նոր փաստաթղթին՝ նշելով, որ այն տալիս է իրավապայմանագրային հիմք ՀՀ–ի և ԵՄ-ի միջև ամենատարբեր ոլորտներում երկարաժամկետ զարգացման համագործակցության զարգացման առումով: Տասը, տասնհինգ և ավելի տարիներ համաձայնագիրը, ըստ փոխնախարարի, լինելու է շատ արդիական փաստաթուղթ: Համաձայնագրով ձեռքբերված պայմանավորվածությունը  միտված է Հայաստանի ներսում իրականացնելու բարեփոխումներ: 

«Բարեփոխումների տեսանկյունից բացառություն չեն քաղաքականությանն առնչվող պայմանավորվածությունները, որովհետև մենք բուն համաձայնագրում, ունենք, ինչպես իմ գործընկերը նշեց, նաև հստակ ձևավորված մոտեցում քաղհասարակության, դրա կազմակերպվածության առումով: Դա նշանակում է, որ շատ ոլորտներում ընդունված որոշումները բերելու են զարգացման»,-ասաց Գարեգին Մելքոնյանը: 

 
 
 
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի 10 պատանդի

09:44 10.07.2025

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի 10 պատանդի

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ համաձայնել է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի 10 պատանդի: Վիճելի հարցերի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, ասվում է զինյալների Telegram ալիքում հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ: «ՀԱՄԱՍ-ը ցանկանում է, որ բանակցությունները հաջողությամբ պսակվեն և այդ պատճառով համաձայնել է ազատ արձակել 10 պատանդի։ Այնուամենայնիվ, խորհրդակցությունները շարունակվում են […] ...

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» ու եզրափակչում է․ ԱԱԱ

09:31 10.07.2025

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» ու եզրափակչում է․ ԱԱԱ

«ՊՍԺ»-ն ԱՄՆ-ում ավարտվող աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Փարիզյան ակումբը մրցաշարի կիսաեզրափակչում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի կազմում դուբլ է գրանցել Ֆաբիան Ռուիսը, աչքի են ընկել նաև Ուսման Դեմբելեն ու Գոնսալու Ռամուշը։ ՊՍԺ-ն եզրափակչում հուլիսի 13-ին կմրցի «Չելսիի» դեմ։   Golo de Gonçalo Ramos com dedicatória a Diogo […] ...

Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

09:30 10.07.2025

Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Աբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում․ Թրամփ

09:15 10.07.2025

Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում․ Թրամփ

Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարող եմ ասել ձեզ, որ մենք շատ մոտ ենք համաձայնագրի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։ Թրամփը մեկնաբանում էր լրատվամիջոցների, մասնավորապես՝ Axios պորտալի հաղորդագրություններն այն մասին, որ նախորդ օրը հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի, ԱՄՆ ռազմավարական հարցերով […] ...

Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման կարևորությունը

09:00 10.07.2025

Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման կարևորությունը

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը՝ ընդգծելով փոխադարձ վստահության բարձր մակարդակը և երկու երկրների միջև տնտեսական, ներդրումային ու հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման լայն հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է […] ...

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

BACK_TO_TOP