17:31 06.03.2020
Այսօր դարձյալ հետաձգվել է գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով դատական նիստը:
Ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը ամբաստանյալի՝ Անդրեյ Ռազգիլդեևի ներկայությունը դատարանում դարձյալ չէր ապահովել:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ռազմաբազայի հրամանատարությունը գրություն էր ուղարկել դատարանին, որով պահանջում են ամբաստանյալի և նրան ուղեկցողների անվտանգության ապահովման գրավոր երաշխիքներ: Բացի ամբաստանյալից, այսօրվա նիստին չէին ներկայացել նաև նրա փաստաբանն ու պետական մեղադրողը:
Իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը նշել է, որ ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը խոչընդոտում է ՀՀ արդարադատության կայացմանը և միջնորդել է դատարանին գործողություններ ձեռնարկել խոչընդոտող հանգամանքները վերացնելու համար: Միջնորդության քննարկումը դատարանը հետաձգել է, քանի որ դատավարության մյուս կողմերը ներկա չէին:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատարանը մերժել էր Ռազգիլդեևին բերման ենթարկելու մասին միջնորդությունն այն հիմնավորմամբ, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքը նման կարգ չի նախատեսում: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը նշել է, որ դատաքննությանը խոչընդոտելը պարունակում է հանցագործության տարրեր: Այս մասին հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազին:
«Փաստացի, ռազմաբազայի հրամանատարությունը չի կատարում դատարանի օրինական պահանջը և չի ներկայացնում անձին ՀՀ դատական ատյան, որի հետևանքով էլ, ըստ էության, մենք չենք կարողանում գործը քննել: Ամբաստանյալը ընդհանրապես դեռ դատարան չի ներկայացվել: Ռազմաբազայի գործողությունները բացառապես ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ են պարունակում:
Մեր կազմակերպությունը փետրվարին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն: Դեռևս գլխավոր դատախազությունից որևէ պատասխան չենք ստացել, չգիտենք` քրեական գործ հարուցվե՞լ է, կամ հարուցումը մերժվե՞լ է, ի՞նչ որոշում է կայացվել: Ամեն դեպքում, ձեռնարկելու ենք բոլոր գործողությունները:
Միջնորդությունն էլ դրա վառ օրինակն է, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչները անում են ամեն ինչ, որ ՀՀ քաղաքացու նկատմամբ ծանր հանցագործություն թույլ տված անձի վերաբերյալ գործը քննվի ՀՀ դատական ատյանում:
Մեր պահանջը իրավաչափ է և բխում է ՀՀ Սահմանադրությունից, ինչպես նաև հայ-ռուսական միջազգային պայմանագրից»,- SHANTNEWS.am-ին ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը:
Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննության հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 20-ին:
11:30 22.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:25 22.07.2025
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականինՆախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...
11:20 22.07.2025
Մարկո Առնաուտովիչը կդառնա Թիկնիզյանի խաղընկերըԱվստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Առնաուտովիչը Միլանի «Ինտերից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի չեմպիոնն ու 36-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր են ստորագրել: Հիշեցնենք, որ Բելգրադը ներկայացնող ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը: ...
11:14 22.07.2025
Bloomberg. Կոռուպցիան կարող է խոչընդոտել Ուկրաինայի զինված ուժերին եվրոպական զենքի մատակարարմանըԿոռուպցիան մնում է Ուկրաինայի «Աքիլեսյան գարշապարը» և կարող է հանգեցնել երկրին եվրոպական ռազմական օգնության մատակարարման դադարեցմանը։ Այս կարծիքը հայտնել է Bloomberg-ի սյունակագիր Մարկ Չեմպիոնը՝ մեկնաբանելով Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյում (NABU) SBU-ի կողմից նախորդ օրը տեղի ունեցած խուզարկությունները։ «Երբեք լավ նշան չէ, երբ կոռուպցիայի մեջ մեղադրվող կառավարությունները խուզարկում են այն գործակալություններին և ակտիվիստներին, որոնք նրանց պատասխանատվության […] ...
11:04 22.07.2025
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 22 միլիոն դրամ․ Դատարանը բավարարել է Արարատի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցըԱրարատի մարզի դատախազության հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 16-ի վճռով բավարարվել է. Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Աշվար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ից, Կադաստրի կոմիտեի աշխատակիցներ Հ.Ն.-ից և Է.Ա.-ից՝ որպես պետության պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 22 միլիոն 149 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ ...
10:58 22.07.2025
Շատ երջանիկ պահեր եմ ապրել, բայց ոչ մեկը չի կարող համեմատվել այս զգացողության հետ․ Արսեն ՀարությունյանԱզատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել երկրորդ զավակը: «Աստված ինձ նորից օրհնեց՝ պարգևելով կյանքի ամենամեծ բախտը։ Երկրորդ անգամ դարձա հայր. տղա ունեցա։ Կյանքում շատ հաղթանակներ եմ ունեցել, շատ երջանիկ պահեր եմ ապրել, բայց ոչ մեկը չի կարող համեմատվել այս զգացողության հետ։ Անկեղծ երախտագիտությունս՝ Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ որդի պարգևեց, Շնորհակալ […] ...