18:49 06.03.2020
Այսօր՝ մարտի 6-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2019 թվականի գործունեության արդյունքների ամփոփում:
Ամփոփում-քննարկմանը ներկա են եղել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ ԱԱԾ չորրորդ դեպարտամենտի պետ Լևոն Շահումյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանը և ԶՈւ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արա Սարգսյանը:
Ամփոփման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալներ Գ. Մայիլյանը և Ա. Ասլանյանը ներկայացրին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2019 թվականի գործունեության արդյունքները, որի ընթացքում վերլուծվեցին կատարված աշխատանքները, նախանշվեցին բացթողումներն ու թերությունները, ինչպես նաև ներկայացվեցին առաջարկներ դրանց վերացման ուղղությամբ:
2019 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակը, դրա կառուցվածքը և շարժընթացը, ինչպես նաև կատարված վերլուծությունների արդյունքները ներկայացրեց ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ Պերճ Այվազյանը: Նախանշվեցին առկա խնդիրները և ներկայացվեցին կոնկրետ առաջարկներ՝ դրանց լուծման, մասնավորապես՝ բանակում մահվան ելքերով դեպքերը կանխելու ուղղությամբ:
Ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում կարևորվեց շահագրգիռ կառույցների համագործակցությունը՝ ՀՀ զինված ուժերում հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքար մղելու, ինչպես նաև քրեական ենթամշակույթի ներթափանցումը զինված ուժեր կանխելու, նման դրսևորումներն արմատախիլ անելու ուղղությամբ միասնական մեխանիզմ մշակելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն իր խոսքում որպես առաջնահերթ խնդիրներ նշեց քննության արդյունավետության և նախաքննության պատշաճ որակի ապահովումը, ինչպես նաև նախաքննական մարմնի նկատմամբ հասարակության վստահության մակարդակի բարձրացումը:
Ամփոփելով քննարկումը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հ. Գրիգորյանը տվեց կոնկրետ հանձնարարականներ աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
22:32 05.08.2025
Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետԹուրքմենբաշիում անցկացվող «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ միջազգային համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները՝ հատկապես ընդգծելով հարևան ժողովուրդների միջև ձևավորված պատմական կապերի վրա հիմնված փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Նախագահը նշել […] ...
22:21 05.08.2025
Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետՎերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...
22:12 05.08.2025
Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...
21:49 05.08.2025
PTI. Պակիստանը խախտել է հրադադարը ՔաշմիրումՊակիստանի զորքերը չհրահրված կրակ են բացել Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի Պունչ շրջանի վերահսկողության գծի երկայնքով, հայտնում է Press Trust of India (PTI) գործակալությունը։ «Հնդկաստանի բանակը արձագանքել է Պակիստանի կողմից հրադադարի խախտմանը, փոխհրաձգությունը տևել է 15 րոպե, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։ ...
21:41 05.08.2025
«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանըԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...