11:17 09.03.2020
Մարտի 2-ից 8-ն արձանագրվել է 10 մահ, 463 դեպք, որից 324-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 2 որոնողափրկարարական, 1 քարաթափման, 1 դարափուլի, 257 հրդեհի ահազանգ, 50 ճանապարհատրանսպորտային պատահար, 1 պատահար երկաթգծի ուղիում, 98 կենցաղային կանչ, որի հետևանքով տուժել է 79 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 10 դեպք. տուժել է 18 քաղաքացի:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 18 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 33 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 19 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
11:20 22.07.2025
Մարկո Առնաուտովիչը կդառնա Թիկնիզյանի խաղընկերը11:20 22.07.2025
Մարկո Առնաուտովիչը կդառնա Թիկնիզյանի խաղընկերըԱվստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Առնաուտովիչը Միլանի «Ինտերից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի չեմպիոնն ու 36-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր են ստորագրել: Հիշեցնենք, որ Բելգրադը ներկայացնող ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը: ...
11:14 22.07.2025
Bloomberg. Կոռուպցիան կարող է խոչընդոտել Ուկրաինայի զինված ուժերին եվրոպական զենքի մատակարարմանըԿոռուպցիան մնում է Ուկրաինայի «Աքիլեսյան գարշապարը» և կարող է հանգեցնել երկրին եվրոպական ռազմական օգնության մատակարարման դադարեցմանը։ Այս կարծիքը հայտնել է Bloomberg-ի սյունակագիր Մարկ Չեմպիոնը՝ մեկնաբանելով Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյում (NABU) SBU-ի կողմից նախորդ օրը տեղի ունեցած խուզարկությունները։ «Երբեք լավ նշան չէ, երբ կոռուպցիայի մեջ մեղադրվող կառավարությունները խուզարկում են այն գործակալություններին և ակտիվիստներին, որոնք նրանց պատասխանատվության […] ...
11:04 22.07.2025
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 22 միլիոն դրամ․ Դատարանը բավարարել է Արարատի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցըԱրարատի մարզի դատախազության հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 16-ի վճռով բավարարվել է. Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Աշվար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ից, Կադաստրի կոմիտեի աշխատակիցներ Հ.Ն.-ից և Է.Ա.-ից՝ որպես պետության պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 22 միլիոն 149 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ ...
10:50 22.07.2025
Փարիզը պատրաստում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի առաջարկներՖրանսիայի արտաքին գործերի նախարարությունը սկսել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հաջորդ փաթեթի համար նոր սահմանափակող միջոցառումների առաջարկներ պատրաստել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն France Inter ռադիոկայանի եթերում։ «Անցյալ հինգշաբթի, ԵՄ-ի հետ համատեղ, մենք ընդունեցինք պատժամիջոցների լայնածավալ փաթեթ՝ Ռուսաստանին ստիպելու դադարեցնել կրակը։ Եվ մենք կգնանք ավելի հեռու, քանի որ ես արդեն […] ...
10:40 22.07.2025
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներինՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Վազգեն Ավետիսյանը ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ շնորհակալություն է հայտնել այցի կապակցությամբ: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծել է, որ Քննչական կոմիտեի ձևավորումից ի […] ...
10:35 22.07.2025
Վերին Գետաշենում հայտնաբերվել է կանեփի 1318 բույս. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Վերին Գետաշեն գյուղի 46-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Հուլիսի 18-ին Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում Ոստիկանության ու Քննչական կոմիտեի ծաայողները զննեցին տնամերձ հողամասը՝ հայտնաբերելով կանեփի 1318 բույս։ Նախաքննությունը շարունակվում է։ ...