Ե՞րբ կծաղկեն Մարսի խնձորենիները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+27.09 oC

Ե՞րբ կծաղկեն Մարսի խնձորենիները

15:18 18.12.2017

 Երբ Տիեզերքի նվաճման ծրագրերի մասին են խոսում,առաջինը նշում են Մարս մոլորակը: Մարդկությունը դրանով հետաքրքրվում  է արդեն 200 տարի և ավելի շատ բան գիտի Մարսի մասին, քան Լուսնի, թեև Լուսնի վրա ամերիկացի աստղագնաց Նիլ Արմսրթոնգն անգամ զբոսնել է: 

 Երկիր Մոլորակի բնակիչների համար,պարզ  ասած,Մարսն ապրելու տեղ չէ:Նախ շատ ցուրտ է՝ձմռան գիշերներին մինչև -120 աստիճան է, շնչելու օդ չկա,թթվածին չկա,մթնլորտային ճնշումն այքան բարձր է, որքան Երկիր մոլորակինը՝ 95 կմ բարձրության վրա:Ամենակարևորը՝ Մարսը չունի մագնիսական դաշտ, որը կպաշտպանի տիեզերական մարմինների «ռմբակոծությունից» և ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Եթե Մարդը որոշի այնտեղ բնակվել, ապա պետք     է ապրի  հատուկ մետաղե անգարներում կամ հողի տակ:

Չնայած այդ պայմաններին, մի քանի երկրներ Մարսը գրավելու հայտ են նեկայացրել:Այդ մասին 2012 թվականին ասաց օրինակ Բարաք Օբաման: Անգամ խոստացավ ՆԱՍԱ -ի ամբողջ  ներուժն օգտագործել և Մարսը գաղութացնել ընթացիկ տասնամյակի վերջին:Մարսի վրա աստղագնաց իջնեցնելու, այնտեղ մշտական  կայան ունենալու հայտ են ներկայարել նաև Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը: Իսկ Ամերկացի գործարար SpaceX ընկերության հիմնադիր  Իլոն Մասկը  դեպի Մարս արշավանքի կոնկրետ ծրագիր ունի, որի վրա նրա ընկերությունն աշխատում է արդեն հիմա: Այնտեղ ստեղծվում են այնպիսի հրթիռներ, որ ապագայում կարող են բացի Երկրի ուղեծրի շուրջ բեռներ տեղափոխելուց, նաև հեռավոր թռիչքներ կատարել:Միայն թե Մասկի պլանը՝ Մարսը 2018 թվականին նվաճելու մասին, արդեն 4 անգամ հետաձգվել է: 

Ինչու՞ թռչել դեպի Մարս

Իսկապես,ոչ Մարսի, ոչ Լուսնի վրա չկան ոչ օգտակար հանածոներ, ոչ մարդկությանը պիտանի այլ էներգետիկ ռեսուրսներ, հանուն որոնց  արժեր միլիարդներ ծախսել և հասնել այնտեղ:Որպես քիչ թե շատ պատճառաբանված հիմնավորում, ներկայացվում է բնապհպանական հնարավոր  աղետը, որի մասին հաճախ խոսում են գիտնականները: Մարսը պատկերացնում են որպես հնարավոր ապաստարան, երբ Երկրի վրա  բնապհպանական աղետ կլինի: Մինչդեռ գիտնականների մեծ մասը այսպիսի հեռանկարը համարում է տեխնոլոգիական պարզունակ լավատեսություն: 

 

Ինչո՞վ թռչել դեպի Մարս

Վերջին 40 տարում Մարդկություն առանձնապես նոր բան չի հորինել: Անցած դարի 50-ականներին պարզ դարձավ, որ միակ տեխնոլոգիան, որը կարող է  հասցնել Մարս, ատմային էներգիան է:Մշակվեցին նաև ատոմային շարժիչներ, բայց պարզվեց, որ դրանք շատ վտանգավոր ռադիոակտիվ ճառագայթում ունեն: Ստիպված գիտնականները հրաժարվեցին:Հիմա SpaceX ընկերությունը մշակում է այնպիսի շարժիչներ, որոնք ունեն ասենք  Saturn 5, “Союз” ,”Протон”.հրթիռները:Սակայն դրանք Արեգակնային համակարգում տեղաշարժվելու համար  թանկ են և անարդյունավետ: Բացի այդ շատ վտանգավոր են: Մնում է սպասել, թե երբ Մարդկությունը  բացահայտումներ կանի ֆիզիկայում և կգտնի  դեպի Մարս թռչելու սկբունքորեն այլ մեխանիզմ՝:Մնում է նաև պարզել՝ հանուն ինչի նվաճել Մարսը:   

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետո

11:37 10.07.2025

Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետո

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ մաքսատուրքերի պատասխան միջոցառումները: CNN Brasil-ի փոխանցմամբ ՝ պետության ղեկավարը կանչել է փոխնախագահ Ջերալդ Ալկմինին, ֆինանսների նախարար Ֆերնանդո Հադդադին և արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրային: Բրազիլիան լրջորեն քննարկում է «հայելային» միջոցառումներ մտցնելու հնարավորությունը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց նամակ, […] ...

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

11:25 10.07.2025

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

11:13 10.07.2025

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Նապոլին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։ Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի […] ...

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

11:00 10.07.2025

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

Հուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։  ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

10:48 10.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...

Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում

10:35 10.07.2025

Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում

«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում ոչ-ոքի է գրանցել ավստրիական «Բլաու Վայս Լինցի» հետ` 2-2։ Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 29-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Միլսոնին։ Թիկնիզյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին ու կմրցի ավստրիական «Հարթբերգի» հետ։   ...

BACK_TO_TOP