Տոնական ընդունելություն նախագահական նստավայրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+26.09 oC

Տոնական ընդունելություն նախագահական նստավայրում

19:43 09.03.2020

Մարտի 8-ի և կանանց միամսյակի առթիվ տոնական ընդունելություն է կազմակերպվել նախագահական նստավայրում: Շնորհավորելով նախագահի աշխատակազմի կանանց և աղջիկներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ կանանց տոնն ինչ-որ իմաստով նոր կյանքի հետ է կապված: 

«Դուք եք նոր կյանքի աղբյուրը, քանի որ դուք կյանք եք ստեղծագործում,– ասել է նախագահը: -Դուք մեր ոգեշնչման աղբյուրն եք: Իմ ոգեշնչման աղբյուրը եղել է իմ մայրը՝ իր գեղեցկությամբ, վերաբերմունքով, քնքշությամբ, ամրությամբ, այսօր՝ իմ կյանքի ընկեր կինս, իմ աղջիկ թոռնիկը:

Մաղթում եմ, որ միշտ լինեք գեղեցիկ: Դուք շատ բան եք կրում ձեր մեջ՝ մեր ազգությունը, մեր լեզուն, մեր կրոնը, մեր արժեքները»:

Կանանց հանձնված տոնական ծաղիկների հետ միասին նախագահը նրանց է հղել նաև իր բարեմաղթանքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Յուրա Զալյանը նվաճել է Հայաստանի երկրորդ մեդալը․ կարատեի  ԵԱ

19:38 10.05.2025

Յուրա Զալյանը նվաճել է Հայաստանի երկրորդ մեդալը․ կարատեի ԵԱ

Յուրա Զալյանը (60 կգ) Երևանում ընթացող կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել: Հայաստանի ներկայացուցիչը երրորդ տեղի համար պայքարում 5-3 հաշվով հաղթել է Իսլամ Սելմանիին (Կոսովո): Ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել Գոռ Ներսիսյանը (84 կգ): Սա առաջին մեդալն էր անկախ Հայաստանի համար կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնություններում: Այսպիսով, Հայաստանի հավաքականը տնային Եվրոպայի առաջնությունում նվաճել […] ...

Մերցը կարող է զանգահարել Պուտինին

19:32 10.05.2025

Մերցը կարող է զանգահարել Պուտինին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ակնկալում է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Արևմուտքի առաջարկած 30-օրյա զինադադարը Ուկրաինայի հետ: Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հույս էր հայտնել, որ այս շաբաթավերջին հակամարտության կողմերը կկարողանան համաձայնության գալ Ուկրաինայում 30-օրյա հրադադարի շուրջ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ նախագահ […] ...

Սիյարտոն կոչ է արել ԱՄՆ-ին օգնել Ուկրաինայի կարգավորմանը

19:22 10.05.2025

Սիյարտոն կոչ է արել ԱՄՆ-ին օգնել Ուկրաինայի կարգավորմանը

Հունգարիան հուսով է, որ ԱՄՆ-ը Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու իր միջնորդական ջանքերում կհասնի նույն հաջողությանը, ինչին հասավ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի ժամանակ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով ասիական երկու երկրների միջև զինադադարի մասին լուրերը։ «Պակիստանի և Հնդկաստանի միջև պատերազմի սրումը լուրջ վտանգ կստեղծի ողջ աշխարհի համար։ Այնուամենայնիվ, ԱՄՆ […] ...

Հայաստանի Մ15 հավաքականը  հաղթել է Վրաստանի թիմին

19:10 10.05.2025

Հայաստանի Մ15 հավաքականը հաղթել է Վրաստանի թիմին

Երևանում շարունակվող ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ խաղում Հայաստանի Մ15 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է Վրաստանի հասակակիցների թիմին։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով։ Մրցաշարի առաջին խաղում Հայաստանի Մ15 հավաքականը 1-2 հաշվով պարտվել էր Ուզբեկստանի թիմին։ ...

Պուտինը սկսել է հանդիպել Զիմբաբվեի նախագահի հետ

19:05 10.05.2025

Պուտինը սկսել է հանդիպել Զիմբաբվեի նախագահի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է սկսել Զիմբաբվեի առաջնորդ Էմերսոն Մնանգագվայի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ղեկավարները վերջին անգամ հանդիպել են 2024 թվականի հունիսին։ Զիմբաբվեի նախագահը եկել էր Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։ Այս անգամ Մնանգագվան ժամանել է Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։   ...

Մակրոնն ասել է, որ Ուկրաինայի զինադադարը կարող է երկարաձգվել

18:55 10.05.2025

Մակրոնն ասել է, որ Ուկրաինայի զինադադարը կարող է երկարաձգվել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ արևմտյան երկրների առաջարկած 30-օրյա հրադադարը երկարաձգվելու հնարավորություն ունի։ Շաբաթ օրը Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի ու Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ մասնակցելու այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։ Հանդիպումից հետո Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Կիևը և նրա […] ...

BACK_TO_TOP