18:30 10.03.2020
Այսօր Գյումրիի քաղաքապետարանում անցկացվել է խնամատարության և հոգաբարձության հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել է 13-ամյա աղջկա ու նրա 17-ամյա եղբոր խնամակալության հարցը։ Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում ասել է Շիրակի մարզպետարանի ընտանիքի կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։
«Այսօր տեղի է ունեցել նիստ, հանձնաժողովը քննարկել է հարցը։ Թեև աղջկանով ավելի շատ ենք այս պահին հետաքրքրված, բայց նրա եղբայրն էլ անչափահաս է, և երեխաների կարգավիճակն օրենսդրությամբ սահմանված կարգով վերաբերում է երկուսին էլ, երկուսն էլ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են, հետևաբար պետք է հաշվառում իրականացնել, որպեսզի նրանք կերակրողին կորցնողի կենսաթոշակից օգտվեն»,- նշել է Լիլիթ Գորգինյանը։
Երեխաները ճանաչվել են առանց ծնողական խնամքի մնացած անձինք, քանի որ նրանց հարազատներից ոչ ոք չի ցանկանում ստանձնել անչափահասների խնամակալությունը։
Լիլիթ Գորգինյանը հայտնել է, որ կան աղջկան խնամատարության վերցնել ցանկացող ընտանիքներ, բայց պետք է սպասել՝ մինչև աղջկա առողջական վիճակը կայունանա։
«Այսօր եղբայրը գալիս է, և նա երեխայի ամենամոտ հարազատն է, հանձնաժողովը որոշեց, որ ճիշտ կլինի նրա հետ հանդիպում ունենալ, հարցնել, պարզաբանել խնդիրը, գուցե մասնագետների հետ խոսակցությունից հետո, հուսանք, կարծիքը կփոխվի և կուզենա չափահասության տարիքին հասնելուց հետո ստանձնել քրոջ խնամակալությունը: Եթե այդ տարբերակները բացառվեն, ապա կդիտարկվեն մյուս քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները»,- պարզաբանել է նա:
«Խնամակալության հանձնաժողովին մեկ դիմում է քաղաքացու կողմից ներկայացվել, բայց Երևանի քաղաքապետարան էլ են դիմել տարբեր քաղաքացիներ, այնպես որ այստեղ պետք է համագործակցություն Երևանի քաղաքապետարանի հետ, որպեսզի երեխայի համար հնարավորինս լավագույն տարբերակը ընտրվի»,- նշել է Լիլիթ Գորգինյանը:
10:00 15.07.2025
Ռյուտե. ՆԱՏՕ-ի միջոցով Կիևին մատակարարվող զենքը կարող է անմիջապես օգտագործվել մարտական գործողություններումԱմերիկյան զենքը Ուկրաինայի համար կմատակարարվի ՆԱՏՕ-ի երկրների միջոցով՝ մարտադաշտում անհապաղ օգտագործման պատրաստությունն ապահովելու համար, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Դրա համար կա երկու պատճառ։ Նախ, դա լոգիստիկան է, և ՆԱՏՕ-ն գիտի, թե ինչպես դրանով աշխատել։ Զենքը կմատակարարվի Ուկրաինային այնպիսի մատակարարումներով, որոնք թույլ կտան նրանց այն անմիջապես օգտագործել մարտական գործողություններում։ […] ...
09:50 15.07.2025
Պիստորիուս. Գերմանիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել թևավոր հրթիռների համար նախատեսված Typhon արձակման համակարգերԳերմանիան մտադիր է ԱՄՆ-ից գնել Typhon գետնային կայանքների արձակման համակարգեր, որոնք նախատեսված են, ի թիվս այլ բաների, մինչև 2000 կմ հեռահարության հրթիռների համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, հաղորդում է DPA գործակալությունը։ «Պարզ ասած՝ սրանք ցամաքային կայանքներ են, որոնցից կարելի է տարբեր հեռավորություններից արձակել տարբեր թևավոր հրթիռներ», […] ...
09:45 15.07.2025
Ճապոնիայի իշխող կուսակցությունը կկորցնի մեծամասնությունը խորհրդարանի երկու պալատներում էլ. KyodoՃապոնիայի իշխող «Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը» (ԼԴԿ), որն արդեն կորցրել էր իր մեծամասնությունը խորհրդարանի ստորին պալատում 2024 թվականի աշնանը հուլիսի 20-ին կայանալիք ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, կկորցնի նաև իր մեծամասնությունը վերին պալատում, ըստ ճապոնական Kyodo գործակալության կողմից անցկացված հարցման։ Տվյալների համաձայն, առաջիկա ընտրություններում «Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը» կհաղթի 125 տեղերից միայն 40-ը, ինչը կհանգեցնի Վերին պալատում մեծամասնության կորստին: Սա, […] ...
09:40 15.07.2025
Հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար. նախարար«Միայն հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար։ Վերջին 4 օրում՝ 143 մեքենա», – այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...
09:35 15.07.2025
Ռուբիո. Թրամփի համար Ուկրաինայի կարգավորման գործում առաջնահերթությունը բանակցություններն ենԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը Ուկրաինայի հարցում կայուն բանակցային կարգավորման հասնելն է։ «Այսօր պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների հետ քննարկել է Մերձավոր Արևելքում կայունության ամրապնդման և Իրանի կողմից միջուկային զենքի մշակման կամ ստացման կանխարգելման […] ...
09:25 15.07.2025
Կալասը Ուկրաինայում կարգավորման համար 50 օրը շատ երկար ժամանակահատված է անվանելԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը չափազանց երկար է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ուկրաինական հակամարտության կարգավորման համար հայտարարված 50-օրյա ժամկետը։ «Մի կողմից, Թրամփի կոշտ դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ դրական բան է։ Մյուս կողմից, 50 օրը շատ երկար ժամանակ է», – Բրյուսելում լրագրողներին ասել է Կալասը։ Հուլիսի 14-ին Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի և […] ...