Իրանում հատուկ միջոցառում է անցկացվելու, որի նպատակն է լինելու «դատարկել» փողոցները. իրանագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+28.09 oC

Իրանում հատուկ միջոցառում է անցկացվելու, որի նպատակն է լինելու «դատարկել» փողոցները. իրանագետ

16:50 13.03.2020

Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրադրությունն Իրանում:

Նա նշել է, որ այսօրվա տվյալներով՝ մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 514, ապաքինված հիվանդների թիվը՝ 3529, իսկ վարակվածներինը՝ 11364:

Վիրուսը տարածված է Իրանի ողջ տարածքում: Վերջին 24 ժամվա ընթացքում վիրուսն ամենաշատը տարածվել է Թեհրանում (303 դեպք), Մազանդարանում (192 դեպք), Սպահանում (110 դեպք), Խորասան-է Ռազավիում (110 դեպք): Մնացյալ նահանգներում երկնիշ ցուցանիշ է արձանագրվել: Հայաստանի սահմանակից Արևելյան Ատրպատական նահանգում գրանցվել է 92 նոր դեպք, իսկ վարակի օջախ Ղոմում նվազում է նկատվել, արձանագրվել է վարակի 42 դեպք:

  • Փակ են բոլոր համալսարաններն ու կրթական հաստատությունները:
  • Չեղարկվել են Նովրուզի տոնակատարություններով պայմանավորված մշակութային և կրոնական միջոցառումները:
  • Վիրուսի տարածման դեմ պայքարին են միացել զինված ուժերն ու ուժային կառույցների մյուս ստորաբաժանումները:
  • Առաջիկա 24 ժամվա ընթացքում Իրանում հատուկ միջոցառում է անցկացվելու, որի նպատակն է լինելու «դատարկել» փողոցները:
  • Առաջիկա 10 օրվա ընթացքում Իրանի ողջ բնակչության հետ տարբեր մեթոդներով (հեռախոսակապ, սոցիալական ցանցեր և այլն) կապ կհաստատվի՝ պարզելու վարակված քաղաքացիների իրական թիվը:
  • Մի քանի նահանգում և խոշոր քաղաքներում ճանապարհային ոստիկանությունն արգելում է այլ նահանգներից քաղաքացիների մուտքը:
  • Իրանի առողջապահության նախարարության հավաստմամբ՝ մինչև մարտի վերջ վիրուսի տարածումը կնվազի, սակայն եթե քաղաքացիներն իրադրությունը լուրջ չընդունեն և չհետևեն հիգիենայի կանոններին, ապա հնարավոր է՝ վիրուսի հետ կապված մինչև մայիս-հունիս ամիսները խնդիրներ լինեն:
  • Իրանը որոշ դեղորայքների և բժշկական սարքավորումների կարիք ունի, արտգործնախարարը հրապարակել է անհրաժեշտ ապրանքատեսակների ցանկը:
  • ԻԻՀ ԱԳ նախարարը նաև դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ ընդգծելով կորոնավիրուսի տարածման պայմաններում երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտությունը:
  • Իրանի ԿԲ-ն Արժույթի միջազգային հիմնադրամին կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով 5 միլիարդ դոլար վարկ տրամադրելու խնդրանքով է դիմել:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

23:25 14.07.2025

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

Տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

23:06 14.07.2025

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...

Փաշինյան-Մակրոն հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր

22:25 14.07.2025

Փաշինյան-Մակրոն հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ջերմորեն շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով և բարեկամ Ֆրանսիային մաղթել բարօրություն և բարգավաճում: Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը զարգացնելու և խորացնելու իր հանձնառությունը: […] ...

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը

22:19 14.07.2025

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Փոխվարչապետը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորել է բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացիներին Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով շարունակական առաջընթաց և բարգավաճում։ Բարձր գնահատելով վերջին տարիներին Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության դինամիկան՝ փոխվարչապետ Խաչատրյանը նկատել է, որ համընդհանուր արժեքների […] ...

Axios. ԱՄՆ-ն Կիևին 10 միլիարդ դոլարի զենք կմատակարարի ՆԱՏՕ-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում

22:14 14.07.2025

Axios. ԱՄՆ-ն Կիևին 10 միլիարդ դոլարի զենք կմատակարարի ՆԱՏՕ-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում

ԱՄՆ կառավարությունը ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի հետ նոր համաձայնագրի համաձայն՝ դաշինքի դաշնակիցները Կիևի համար կգնեն ամերիկյան զենք՝ ընդհանուր առմամբ մոտ 10 միլիարդ դոլարի չափով։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Ծրագրերին ծանոթ աղբյուրը Axios-ին ասել է, որ ԱՄՆ-ն սկզբում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կվաճառի մոտ 10 միլիարդ դոլարի զենք։ Ուկրաինայի համար նախատեսված մատակարարումների […] ...

SHANTNEWS

22:00 14.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP