Մահացել է Թեմուր Մարգարյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+35.09 oC

Մահացել է Թեմուր Մարգարյանը

20:33 13.03.2020

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հայտնում է, որ 85 տարեկան հասակում մահացել է Թեմուր Գևորգի Մարգարյանը:

«Խորապես վշտացած ենք, չափազանց մեծ կորուստ բոլորիս համար…

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պետական ամենաբարձր պարգևների արժանացած Թեմուր Մարգարյանը նշանակալի ավանդ է ունեցել Հայաստանի քաղաքաշինության բնագավառի զարգացման, գիտության գործում: Հայաստանի ճարտարագիտական և տեխնոլոգիական ակադեմիաների ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր Թեմուր Մարգարյանը եղել է ՀՀ քաղաքաշինության նախարարության գիտատեխնիկական վարչության պետ: Նրան հիշում ենք, որպես Մեծ մասնագետի, ով չափազանց համեստ և առաքինի Մարդ էր, բացառիկ արժեքներով օժտված անհատականություն:

Թեմուր Մարգարյանը մեծ ներդրում է ունեցել շինարարական կոնստրուկցիաների, սեյսմակայուն շինարարության, շենքերի և կառուցվածքների տեխնիկական վիճակի հետազննման, վերականգնման և ուժեղացման գիտական ձեռքբերումների ոլորտում:

Նա կրթել է սերունդներ, անվանի մասնագետներ, նախաձեռնել և իրագործել գիտահետազոտական բազմաթիվ աշխատանքներ և ծրագրեր: 110-ից ավելի հրատարակված աշխատանքների, 6 գյուտերի հեղինակ է: Թեմուր Մարգարյանի նվիրյալ աշխատանքի շնորհիվ ստեղծվել է շինարարության ոլորտի նորմատիվային փաստաթղթերի համակարգ:

Մարգարյանն անձամբ է վերահսկել Որոտան-Արփայի շինարարության ավարտը: Հեղինակավոր մասնագետն իր ողջ կյանքը նվիրել է Հայաստանում նշված ոլորտների զարգացմանը, երբեք չսպասելով մեծարանքի:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն խորին ցավակցություն է հայտնում Թեմուր Մարգարյանի հարազատներին, մտերիմներին, մասնագիտական հանրությանը:
Մեծանուն պրոֆեսորի անունը միշտ վառ կմնա մեր հուշերում…»,- ասված է քաղաքաշինության կոմիտեի ցավակցական ուղերձում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երեք ակումբ հետաքրքրված է Մյուլերի ծառայություններով

14:20 29.07.2025

Երեք ակումբ հետաքրքրված է Մյուլերի ծառայություններով

«Բավարիայի» նախկին հարձակվող Թոմաս Մյուլերը կարող է կարիերան շարունակել MLS-ում, գրում է Sky Sport-ը։ Գերմանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն հավակնում են «Վանկուվերը», «Ցինցինատին» ու «Լոս Անջելեսը»։ Գործարքին առավել մոտ է «Վանկուվերը»։ 35-ամյա Մյուլերն այս ամռանն է ազատ գոտծակալի կարգավիճակում լքել մյունխենյան ակումբը։ ...

Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է․ ՆԳՆ

14:09 29.07.2025

Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է․ ՆԳՆ

Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: ...

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

14:00 29.07.2025

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ վերջին իրադարձությունների հետևանքով կալանավորված Աղվան Արշակյանի հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: Չհայտարարված […] ...

Բրազիլիայի հավաքականի դարպասապահը հանդես կգա Անգլիայում

13:47 29.07.2025

Բրազիլիայի հավաքականի դարպասապահը հանդես կգա Անգլիայում

«Լիդսը» ձեռք է բերել «Լիոնի» դարպասապահ Լուկաս Պերիին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` Պրեմիեր լիգայի նորեկը Պերիի տեղափոխության համար վճարել է 16 միլիոն եվրո։ Լուկաս Պերին «Լիոնում» հանդես էր գալիս 2024թ-ից, 49 խաղից 15-ում նա դարպասն անառիկ է պահել։ 26-ամյա դարպասապահը 2023թ. […] ...

Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են

13:35 29.07.2025

Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից հայտնում ենհ, որ համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների արդյունքում ժամը 11:46-ից սկսած Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։ «Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ»,- նշում են ընկերությունից։ ...

ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագիրը ցույց է տալիս Եվրոպայի թուլությունը․ ԵԽ

13:24 29.07.2025

ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագիրը ցույց է տալիս Եվրոպայի թուլությունը․ ԵԽ

Բրյուսելի և Վաշինգտոնի միջև կնքված սակագնային համաձայնագիրը մեծացնում է ԵՄ կառուցվածքային կախվածությունը ԱՄՆ-ից և ցույց է տալիս Եվրոպայի թուլությունը, ասում է Եվրախորհրդարանի փոխնախագահ Կատարինա Բարլին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 27-ին առևտրային համաձայնագիր կնքեցին, որի համաձայն ԵՄ-ից ԱՄՆ արտահանվող գրեթե բոլոր ապրանքները ենթարկվում են 15% մաքսատուրքերի։ ԵՄ-ն […] ...

BACK_TO_TOP