14:20 14.03.2020
ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու համար: Datalex տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ «Հոդված 277»-ով՝ Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու հոդվածով քաղաքացիներին պատասխանատվության ենթարկելու 8 դեպք է եղել, նրանցից 5-ի դեպքում մեղադրանք է առաջադրված եղել «Հոդված 277»-ի 1-ին մասով, այն է՝ «Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում»:
2015թ. 5 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով բուժաշխատողներ, խախտել են սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդկանց վիրուսային Հեպատիտ Ց,որի հետևանքով մի շարք քաղաքացիների առողջությանը անզգուշությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Քաղաքացիներից չորսին պատիժ է նշանակվել ազատազրկում՝ վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով, սակայն որոշվել է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով: Մեկի նկատմամբ վերջնական պատիժը մնացել է ազատազրկումը` 1 տարի 5 ամիս 27 օր ժամկետով:
Դարձյալ 2015-ին մեկ քաղաքացու մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2006թ-ից աշխատելով համայնքային մանկապարտեզում որպես բուժքույր և իր աշխատանքային պարտականություններով պարտավորված լինելով պահպանել ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանված պահանջները, դրսևորելով հանցավոր անփությություն, չի իրականացրել վերը նշված հրամանի թվարկված կետերով սահմանված պահանջները, որի արդյունքում չի կանխվել մարդու օրգանիզմի վրա վտանգավոր գործոնների ազդեցությունը, ինչը մանկապարտեզի խոհանոցում ստեղծված հակասանիտարահամաճարակային իրավիճակի հետ մեկտեղ նպաստել է մարդու օրգանիզմի վրա վտանգավոր գործոնների ազդեցությանը, որն անզգուշությամբ հանգեցրել է մանկապարտեզի մի քանի տասնյակ սաների, ինչպես նաև մանկապարտեզի աշխատակիցների և նրանց հետ շփված մարդկանց շրջանում զանգվածային թունավորման:
Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 277 հոդվածի 1-ին մասով, նրան նշանակվել է պատիժ՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով /100.000 դրամ/:
2013թ. ՀՀ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ռեստորանային համալիրի մենեջեր, պատշաճ կարգով չի ապահովել սանիտարահակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված իր պարտականությունները, որի հետևանքով պատրաստված և մատուցված սննդամթերքում նպաստավոր պայմաններ են ստեղծվել ոսկեգույն ստաֆիլակոկի, աղիքային ցուպիկի խմբի և բացիլուս ցերեուս տեսակի մանրէների տարածմանն ու զարգացմանը և անզգուշությամբ առաջացրել է ռեստորանային համալիրում տեղի ունեցած հարսանյաց հանդիսության մասնակիցների զանգվածային թունավորում, նրանցից մեկի առողջությանը պատճառել է ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 277 հոդվածի 2-րդ մասով, դատապարտվել ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով: Նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով:
2013-ին ՀՀ երկու քաղաքացիների մեղադրանք է առաջադրվել. նրանցից մեկը, աշխատելով մարզերից մեկի մանկապարտեզում որպես տնօրեն, ունենալով սանիտարահիգենիկ նորմերի ու կանոնների պահպանման համար պայմաններ ապահովելու պարտականություն, դրանց համար չի ապահովվել անհրաժեշտ պայմաններ, ինչի արդյունքում խախտվել են ՀՀ Առողջապահության նախարարի հրամանի մի շարք կետերի պահանջները: Դրա հետևանքով 06.11.2012թ. ժամը 12-ի սահմաններում ճաշի ընթացքում մանկապարտեզի թվով 13 սաների մոտ անզգուշությամբ առաջացրել է սուր սննդային թունավորում:
Մանկապարտեզի տնօրենը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 277 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել տուգանքի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000 ՀՀ դրամ գումարի չափով: Մանկապարտեզի բուժքույրը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 277 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել տուգանքի` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի` 100.000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
2012-ին ՀՀ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով մարզային համայնքապետարանում որպես ջրբաշխ, խախտել է սանիտարահակահամաճարակային կանոնները, այն է` համայնքում տեղի ունեցած ջրագծի վթարի ժամանակ անմիջապես չի տեղեկացրել տարածքային սանէպիդկայանի աշխատակիցներին, ջուրը չի ենթարկել համապատասխան լաբորատոր հետազոտությունների, ինչի հետևանքով 2012թ. մայիսի 25-ից մինչև մայիսի 29-ը ընկած ժամանակահատվածում «սուր աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ տեղի բժշկական կենտրոն են ընդունվել թվով 23 քաղաքացիներ:
Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի 150000 ( հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:
2010թ. ՀՀ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել, քանի որ նա, նույն թվին նախատեսված հարսանյաց հանդիսության համար ռեստորանի 2-րդ հարկի իր տնօրինության տակ գտնվող խոհանոցում, սնունդ պատրաստելու ժամանակ թույլ է տվել սանիտարահամաճարակային կանոնների խախտում, որն էլ անզգուշությամբ 39 հոգու մոտ առաջացրել է սուր սննդային թունավորում:
Քաղաքացին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 277 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի 150.000 /հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով:
2010թ. ՀՀ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել, քանի որ նա, հանդիսանալով հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող, առանց համապատասխան թույլտվության և առանց սահմանված կանոնների պահպանման` արտադրել է «էկլեր» տեսակի թխվածք, այն իրացրել է մթերային տարբեր խանութների միջոցով, որն էլ անզգուշությամբ առաջացրել է թվով 27 քաղաքացիների «Սալմոնելա էնտերիտիդիզ» տեսակի աղիքային ինֆեկցիա:
Քաղաքացին մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 277 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի՝ ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200000 /երկու հարյուր հազար/ դրամի չափով:
ՀՀ քաղաքացուն 2010թ. մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խախտել է սանիտարահամաճարակային կանոնները,որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային թունավորում՝ առողջության ծանր և կարճատև քայքայումով, առողջության թեթև վնաս է պատճառվել թվով 31 քաղաքացիների.
Քաղաքացին հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 277 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտվել ազատազրկման 1 /մեկ/ տարի ժամկետով: Նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան 1 /մեկ/ տարի ժամկետով, նրա վրա դնելով որոշակի լրացուցիչ պարտականություններ` պարբերաբար ներկայանալ զրույցի վարքի վերահսկողությունը իրականացնող մարմնին:
20:09 14.07.2025
Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ ՄասկԻլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...
19:54 14.07.2025
«Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը կարող են աստղային փոխանակում կատարելՄադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը» այս ամառ կարող են աստղային փոխանակում կատարել, փոխանցում է armsport.am-ը: Ըստ Real Madrid Confidential-ի՝ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել «Էնֆիլդ», իսկ ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն՝ «Սանտյագո Բեռնաբեու»։ «Կարմիրները» նաև պատրաստ են վճարել լրացուցիչ 35 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա Կոնատեն ցանկանում է կարիերան շարունակել մադրիդյան գրանդի կազմում։ […] ...
19:50 14.07.2025
ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը. Վարչապետի խոսնակՀայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Հարց. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը խոսելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, խոսել […] ...
19:46 14.07.2025
Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանը ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմԱշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-ին ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը ներկայացրել է հաստատության ստեղծման ու զարգացման փուլերը։ Այնուհետև պատվիրակությանը ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթները։ Ներկայացումը կատարել է Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման […] ...
19:39 14.07.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 15-ին՝ ժամը 12:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Շահումյան, Այգեզարդ, Այգեպատ, Նարեկ, Քաղցրաշեն, Նորաշեն, Բերդիկ, Ոստան, Վերին Արտաշատ, Ավշար, Արարատ բնակավայրերում և Արարատ քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...