19:45 14.03.2020
Գյումրիի հիվանդանոցներում, կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, հատուկ միջոցներ են ձեռնարկվում: «Գյումրի» բժշկական կենտրոնում սահմանափակել են հիվանդատեսների մուտքը: Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ նախնական որոշմամբ, երկուշաբթի հիվանդատեսների մուտքն ընդհանրապես կարգելվի, հիվանդանոցի ողջ տարածքը պարբերաբար հականեխվում է:
«Գյումրի» բժշկական կենտրոնում շատ են թոքաբորբով հիվանդները, որոնք, ըստ Արմեն Խաչատրյանի, սեզոնային գրիպի բարդացված հետևանքներ են։
«Թոքաբորբով շատ հիվանդներ ունենք, բայց դա չենք կապում կորոնավիրուսի հետ: Առայժմ որևէ հիվանդից նմուշառում կատարելու անհրաժեշտություն չի եղել: Հիվանդատեսների այցերը հնարավորինս սահմանափակել ենք: Երկուշաբթի ավելի կխստացնենք, և հնարավոր է` ընդհանրապես հիվանդատեսների մուտքն արգելվի: Եթե անհրաժեշտ եղավ, կդիմենք նաև, որ ոստիկանները հսկողություն սահմանեն: Շենքի ամբողջ տարածքում կիրառում են հականեխիչ միջոցներ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Գյումրի» ԲԿ փոխտնօրենը:
Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում ընդհանրապես արգելված է կողմնակի անձանց մուտքը, իսկ խնամվողներն ամեն օր բուժզննության են ենթարկվում: Այս մասին հայտնել է հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը:
«Խնամողները ենթարկվում են բուժզննության: Եթե որևէ մեկի մոտ անգամ թեթև հարբուխի նշաններ են նկատում, ապա թույլ չենք տալիս մնալ հիվանդանոցում: Հիվանդների հարազատների շփումը բժիշկների հետ, եթե դրա անհրաժեշտությունը կա, միայն միջանցքում է թույլատրվում` բաժանմունքներից դուրս: Մեր բոլոր բժիշկները մասնակցել են կորոնավիորսի կանխարգելման մասին դասընթացների: Կասկածելի հիվանդներ չունենք: Մեզ մոտ բուժում են ստանում բրոնխիտով ու թոքաբորբով երեխաները: Նրանց թիվը, փետրվար ամսվա համեմատությամբ, նվազել է»,- ասել է Ժորժիկ Սերոբյանը:
Իսկ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը երեկ որպես մեկուսարան է ծառայել Բավրայի անցակետից կորոնավիրուսի կասկածով տեղափոխված 2 անձի համար: Նրանցից Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման «Շիրակ» կենտրոնի աշխատակիցները նմուշառում են կատարել։ Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է ինֆեկցիոն հիվանդանոցվի բաժանմունքի վարիչ Կարինե Հովհաննիսյանը:
Նրանք մեկուսացվել են, թեստավորման պատասխանները կստացվեն ավելի ուշ:
20:38 14.07.2025
Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ ՓաշինյանԵլիսեյան պալատում կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով։ «Քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ ...
20:32 14.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...
20:25 14.07.2025
Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […] ...
20:16 14.07.2025
Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...
20:09 14.07.2025
Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ ՄասկԻլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...