Կառավարությունը որոշում ընդունեց. Հայաստանում այսօրվանից շուրջ մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+26.09 oC

Կառավարությունը որոշում ընդունեց. Հայաստանում այսօրվանից շուրջ մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարվում

17:29 16.03.2020

ՀՀ կառավարության արտահերթ նիստը շարունակվեց: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման նախագծում որոշ խմբագրումներ են արվել: Նախ՝ փոխվել է արտակարգ դրություն հայտարարելու ժամը. համաձայն խմբագրված տարբերակի՝ արտակարգ դրություն է հայտարարվելու այսօր՝ ժամը 18:30-ից՝ նախկին 17:00-ի փոխարեն: Նաև հստակեցվեց այն անձանց շրջանակը, որոնց Հայաստան մուտքի ու ելքի իրավունք կտրվի:

ՀՀ բոլոր քաղաքացիների՝ Հայաստան մուտքը թույլատրվում է, նրանց ընտանիքի բոլոր անդամներին՝ անկախ քաղաքացիությունից, մուտքը թույլատրվում է, ՀՀ քաղաքացի չհանդիսացող, օրինական հիմքով բնակվող անձանց մուտքը թույլատրվում է: ՀՀ քաղաքացիներին օդային ճանապարհով ելք թույլատրվում է բոլոր այն դեպքերում, երբ ընդունող երկիրը դեմ չէ նրանց ընդունել, օտարերկրյա քաղաքացիներին օդային ճանապարհով թույլատրվում է ելքը, ցամաքային ճանապարհով չի թույլատրվում: ՀՀ տարածք մուտքը, եթե բեռնափոխադրում իրականացնող մարդու մասին չէ խոսքը, թույլատրվում է միայն օդային ճանապարհով:

Նախարարը տեղեկացրեց՝ կարող է սահմանափակվել որոշ ապրանքների կամ դրանց առանձին խմբաքանակների արտահանումը Հայաստանից, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ կամ դրանց ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

Զանգվածային միջոցառումների մասին՝ արգելվում է 20 հոգուց ավելի անձանց մասնակցություն այն տարածքներում, որտեղ պարետը կգնահատի, որ համաճարակային իրավիճակ է:

Կառավարությունն ընդունեց որոշումը: Այսպիսով, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 09:00-ն ներառյալ՝ ժամկետով հայտարարվում է արտակարգ դրություն:

Նշենք, որ այսօր նախագծի տեքստի հրապարակումից հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Ի դեպ, վարչապետը նշեց՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ իրավիճակն են քննարկել, արձանագրել՝ պետք է կոչ անեն քաղաքացիներին, որ Արցախից Հայաստան, Հայաստանից Արցախ ուղևորվեն միայն բացառիկ անհրաժեշտության դեպքում: Անցագրային կետերում ուղևորների ջերմաչափում կիրականացվի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

23:59 14.07.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

23:50 14.07.2025

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

Հուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, […] ...

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

23:38 14.07.2025

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

Հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […] ...

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

23:25 14.07.2025

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

Տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

23:06 14.07.2025

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...

Հայտնի է՝ ինչ պաշտոն կզբաղեցնի Շմիգալը հրաժարականից հետո

22:49 14.07.2025

Հայտնի է՝ ինչ պաշտոն կզբաղեցնի Շմիգալը հրաժարականից հետո

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը կստանձնի պաշտպանության նախարարի պաշտոնը իր հրաժարականից հետո, որը սպասվում է առաջիկա օրերին: Համապատասխան ծրագրերի մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին: «Դենիս Շմիգալի հսկայական փորձը անպայման օգտակար կլինի Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում. հենց այս ոլորտում է, որ երկիրն այժմ ունի առավելագույն ռեսուրսներ, առավելագույն խնդիրներ և մեծ պատասխանատվություն», – ասել է Զելենսկին իր Telegram […] ...

BACK_TO_TOP