Կնոջը հուղարկավորել են մահվանից 100 տարի անց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+34.09 oC

Կնոջը հուղարկավորել են մահվանից 100 տարի անց

17:42 22.03.2020

Բրիտանական Սանդերլենդ քաղաքում 1919 թվականին սպանված պարուհու դին հուղարկավորվել է նրա անհետացումից մեկ դար անց: Այդ մասին հայտնում է BBC-ն:

Մեյմի Ստյուարտը պարով զբաղվելու նպատակով ծնողներից հեռացել է, երբ դեռահաս էր: 1918 թվականին նա ամուսնացել է ծովային ինժեներ Ջորջ Շոթոնի հետ: Նրանք ապրում էին Ուելսում և հաճախ տեղափոխվում: Վերջին անգամ նա կապ է հաստատել իր ընտանիքի հետ 1919-ի Սուրբ Ծննդյան տոների ժամանակ: Այն ժամանակ նա 26 տարեկան էր: Դրանից հետո նա դադարել է կապի դուրս գալ, և ընտանիքը հայտարարել է նրա անհետացման մասին:

Շոթոնին հարցաքննել են սպանության կասկածանքով, սակայն նրան մեղադրելու համար բավարար ապացույցներ չեն ստացվել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տղամարդը երկու կին է ունեցել, և նրան բանտ են նստեցրել:

1961թ. Ստյուարտի աճյունը հայտնաբերել են Ուելսի Գաուեր թերակղզու կապարի լքված հանքավայրում: Այդ ժամանակ Շոթոնը մահացել էր, բայց կասկածները մնում էին, որ նա է սպանել կնոջը:

2019-ին չբացահայտված սպանությունների մասին հեռուստածրագրի ներկայացուցիչները կապ են հաստատել Ստյուարտի բարեկամուհու՝ Սյուզի Օլդնոլի հետ և տեղեկացրել նրան, որ կնոջ աճյունը դեռ պահվում է Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում գտնվող դատական ​​լաբորատորիայի պահարանում: Օլդնոլը որոշել է կազմակերպել կնոջ հուղարկավորությունը:

«Ես հավատացյալ չեմ, բայց կարծում եմ, որ դա սարսափելի է: Նա սպանվել է, թողնվել քարանձավի մթության մեջ 40 տարի, այնուհետև ևս 60 տարի պահվել է դատաբժշկական լաբորատորիայի պահարանում, որտեղ նա, ըստ երևույթին, ներկայացվել է ուսանողներին որպես անատոմիական նմուշ»,- ասել է նա:

Օլդնոլը կապ է հաստատել լաբորատորիայի ավագ դատաբժշկի՝ Սթիվեն Լիդբիթերի հետ: Տղամարդը պատմել է, որ իրեն վաղուց են առաջարկվել ազատվել աճյունից, բայց ինքը չի համարձակվել դա անել, քանի որ ենթադրել է, որ հարազատները կարող են գալ նրա աճյունի հետևից:  2019-ի դեկտեմբերին Օլդնոլն ամուսնու հետ կազմակերպել է բարեկամուհու հուղարկավորությունը: Նա գտել է Ստյուարտի ծնողների գերեզմանը Սանդերլենդի գերեզմանատանը և հուղարկավորել Ստյուարտին այնտեղ:

«Մենք կատարեցինք նրա հուղարկավորությունը, ծաղիկներ դրեցինք, մի քանի խոսք ասացինք և գնացինք տուն, ահա և ամենը»,- ասել է Օլդնոլը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխավոր դատախազությունը պահանջում է դատավոր Սամվել Մարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

13:47 23.07.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դատավոր Սամվել Մարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ դատավոր Սամվել Կոստյայի Մարդանյանից, նրա կնոջից և որդուց հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, շուրջ 203 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և […] ...

ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման

13:33 23.07.2025

ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման

2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման, որը կանցկացվի օգոստոսի 13-ին՝ ժամը 10։00-ին։ Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ինչպես նաև հանրակրթության ոլորտի այլ պատասխանատուներ կներկայացնեն պարզաբանումներ հանրակրթության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցելու համար ուսուցիչները մինչև օգոստոսի 8-ը […] ...

Նորատուսի համայնքի մանկապարտեզում շահագործման հանձնվեց կեղտաջրերի մաքրման կայան՝ Սևանա լճի պահպանության նպատակով

13:20 23.07.2025

Նորատուսի համայնքի մանկապարտեզում շահագործման հանձնվեց կեղտաջրերի մաքրման կայան՝ Սևանա լճի պահպանության նպատակով

Սևանա լճի պահպանության ուղղությամբ հերթական գործնական քայլն իրականացվեց Նորատուս համայնքում։ «EU4Sevan» ծրագրի շրջանակում Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի տարածքում բացվեց կենսաբանական մաքրման ապակենտրոնացված կայան, որն ապահովելու է մանկապարտեզի կեղտաջրերի անվտանգ մաքրմանը և թույլ կտա մաքրված ջուրը կիրառել ոռոգման նպատակով։ Նոր կայանը ոչ միայն էկոլոգիական, այլև կրթական դեր է ստանձնում։ Նրա տեղակայումը հենց մանկապարտեզում խորհրդանշում է մաքուր […] ...

Վարդավառը՝ ձնոցիով․ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

13:07 23.07.2025

Վարդավառը՝ ձնոցիով․ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

Հուլիսի 27-ին՝ ժամը 13:00-ից մինչև 18:00-ը, Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ միասին նշելու Վարդավառը՝ ուրախ ու գունեղ մթնոլորտում: Ավանդական ջրոցիից բացի սպասվում է ձնոցի, փրփուրի շոու, լարախաղաց, պլանետարիում: Երեխաները հնարավորություն կունենան օգտվել տարածքում տեղադրված բատուտից, նկարվել photobooth-ում՝ տեղում վերցնելով լուսանկարները, նաև ակվագրիմ ունենալ, պարել և սնվել: ...

Կարեն Նալբանդյանը և Գևորգ Հովհաննիսյանը՝ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումների մրցավարների տեսուչներ

12:54 23.07.2025

Կարեն Նալբանդյանը և Գևորգ Հովհաննիսյանը՝ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումների մրցավարների տեսուչներ

Հուլիսի 24-ին կկայանան ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումները։ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանա «Աստանա» (Ղազախստան) – «Զիմբրու» (Մոլդովա) հանդիպումը, որի մրցավարների տեսուչ է նշանակվել Կարեն Նալբանդյանը: Լեհաստանի Չեստոխովա քաղաքում էլ կկայանա «Ռակով» (Լեհաստան)-«Ժիլինա» (Սլովակիա) հանդիպումը: Այս հանդիպման մրցավարների տեսուչը կլինի Գևորգ Հովհաննիսյանը: ...

ՀՀ կառավարության պատասխանը՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ արբիտրաժային վճռի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին

12:40 23.07.2025

ՀՀ կառավարության պատասխանը՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ արբիտրաժային վճռի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ «Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, · միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի […] ...

BACK_TO_TOP