19:48 17.03.2020
Հայկական Կարմիր խաչ ընկերությունը՝ հանդիսանալով աջակցող կառույց կառավարությանը մարդասիրական ոլորտում և երկրում ամենախոշոր կամավորական կազմակերպություն, ինչպես նաև ներկայացվածություն ունենալով բոլոր մարզերում և բազմաթիվ համայնքներում, մշտապես կանգնած է կառավարության և բնակչության կողքին։
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության օրերին ՀԿԽԸ-ն կիրականացնի հետևյալ ծառայությունները․
1. ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ արտակարգ ռեժիմով կգործեն Հայկական Կարմիր խաչ ընկերության Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնները (հասցեներ՝ Պարոնյան 21/1, Իսահակյան 28, էլ․ փոստ [email protected], Գավառի կենտրոնական hրապարակ, Մշակույթի տուն 52, [email protected], Դիլիջան, Մյասնիկյան 53, Մշակույթի պալատ, [email protected] ), որտեղ ՀԿԽԸ հոգեբանները կիրականացնեն կամավորների համակարգում՝ գրանցում և ուղղորդում։
2. Հաշվի առնելով, որ միայնակ տարեցներն ու հաշմանդամություն ունեցող անձինք առավել խոցելի են վարակի նկատմամբ, Հայկական Կարմիր խաչ ընկերությունը մոբիլիզացրել է իր ողջ կամավորական ներուժը՝ աջակցելու միայնակ տարեցներին ու հաշմանդամներին կենցաղային հարցերում, այդ թվում՝ գնումներ կատարելու համար, որպեսզի սահմանափակվի նրանց շփումների շրջանակը։
3․ ՀԿԽԸ կամավորները` Ծաղկաձորում և Դիլիջանում մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների հետ առցանց կապի մեջ կլինեն՝ պարզելու նրանց կարիքները և փոխանցելու ոլորտային պատասխանատուներին։
4. ՀԿԽԸ խնամքի բոլոր ծառայությունները շարունակում են իրենց աշխատանքը նույն ռեժիմով։
5. Հայկական Կարմիր խաչ ընկերության թարգմանիչների ցանկը կփոխանցվի ՀՀ առողջապահության նախարարությանը, որպեսզի նախարարության թեժ գծով զանգահարող օտարալեզու դիմողներն ուղղորդվեն Հայկական Կարմիր խաչ ընկերություն և ունենան իրենց լեզվով տեղեկատվություն ստանալու հնարավորություն։
6․Կամավորների միջոցով հանրապետության ողջ տարածքում հանրային վայրերում (տրասնպորտային կանգառներ, մթերային խանութների և դեղատների շրջակայք, գետնանցումներ) բնակչությանը կբաժանվեն իրազեկման թռուցիկներ։
7․ ՀԿԽԸ կամավորներն առցանց հարթակներում կտարածեն իրազեկող նյութեր ու հոլովակներ։
21:48 23.07.2025
Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...
21:13 23.07.2025
Բնակարանային գողերը ձերբակալվեցին իրեղեն ապացույցները ձեռքներին. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըԲնակարանային գողությունների բացահայտումը բարդ գործ է: Այս հանցագործությունները սովորաբար նախօրոք մանրակրկիտ նախապատրաստվում են, մշակվում են բնակարան մուտք գործելու և աննկատ, առանց հետքերի հեռանալու եղանակները, ձեռք են բերվում ալիբիներ և այլն: Հետևաբար իրավապահներն էլ, նման հանցագործությունները բացահայտելիս, աշխատում են կատարողներին ձերբակալել ապացույցներով հանդերձ: Հերթական բացահայտման ընթացքում այդպես վարվեցին նաև Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ […] ...
21:02 23.07.2025
Դյուբուան Ուսիկի դեմ մենամարտից ժամեր առաջ երեկույթի է մասնակցելԱշխարհի նախկին չեմպիոն Դանիել Դյուբուան ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ ռևանշ մենամարտից մի քանի ժամ առաջ երեկույթի է եղել, հաղորդում է The Times-ը։ Դյուբուայի հայրն առանձնատանը 70 հոգու համար կազմակերպել է երեկույթ, որին մասնակցել է նաև բռնցքամարտիկը։ Դրանից բացի նշվում է, որ Դյուբուան «Ուեմբլի» է ժամանել մենամարտի մեկնարկից ընդամենը 90 րոպե առաջ։ Մեքենան կայանելու խնդիրների պատճառով […] ...