21:13 17.03.2020
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ապրիլի 12-21-ը Սիրիա և Լիբանան, ինչպես նաև ապրիլի վերջին Կիպրոս նախատեսվելիք այցերը հասկանալի պատճառներով կհետաձգվեն։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ուզում եմ տեղեկացնել, որ ապրիլի 12-21ը Սիրիա և Լիբանան, ինչպես նաև ապրիլի վերջին Կիպրոս նախատեսվելիք այցերս հասկանալի պատճառներով կհետաձգվեն:
Կարևորելով Սիրիայի և Լիբանանի հայ համայնքների ճգնաժամային վիճակին տեղում ծանոթանալու, ինչպես նաև Սուրբ Հարության տոնը հայկական սփյուռքի մայր գաղութում նշելու հնարավորությունը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ որոշել էինք այց կատարել մեր բարեկամ երկու երկրներ:
Ինչ վերաբերում է մեր մյուս բարեկամ երկրին՝ Կիպրոսին, ապա Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի՝ հայկական պատվիրակության հետ մի շարք կարևոր հանդիպումներ էինք նախատեսում ունենալ: Բացի այդ, Նիկոսիայում պետք է մասնակցեինք Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, որտեղ ես, որպես միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ելույթով էի հանդես գալու:
Սիրիայի, Լիբանանի և Կիպրոսի հայ համայնքների սիրելի՛ ներկայացուցիչներ, վստահեցնում եմ՝ մեր առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելուց հետո անպայման կհանդիպենք: Պի՛նդ եղեք, մինչ նոր հանդիպում»:
21:48 23.07.2025
Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...
21:13 23.07.2025
Բնակարանային գողերը ձերբակալվեցին իրեղեն ապացույցները ձեռքներին. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըԲնակարանային գողությունների բացահայտումը բարդ գործ է: Այս հանցագործությունները սովորաբար նախօրոք մանրակրկիտ նախապատրաստվում են, մշակվում են բնակարան մուտք գործելու և աննկատ, առանց հետքերի հեռանալու եղանակները, ձեռք են բերվում ալիբիներ և այլն: Հետևաբար իրավապահներն էլ, նման հանցագործությունները բացահայտելիս, աշխատում են կատարողներին ձերբակալել ապացույցներով հանդերձ: Հերթական բացահայտման ընթացքում այդպես վարվեցին նաև Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ […] ...
21:02 23.07.2025
Դյուբուան Ուսիկի դեմ մենամարտից ժամեր առաջ երեկույթի է մասնակցելԱշխարհի նախկին չեմպիոն Դանիել Դյուբուան ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ ռևանշ մենամարտից մի քանի ժամ առաջ երեկույթի է եղել, հաղորդում է The Times-ը։ Դյուբուայի հայրն առանձնատանը 70 հոգու համար կազմակերպել է երեկույթ, որին մասնակցել է նաև բռնցքամարտիկը։ Դրանից բացի նշվում է, որ Դյուբուան «Ուեմբլի» է ժամանել մենամարտի մեկնարկից ընդամենը 90 րոպե առաջ։ Մեքենան կայանելու խնդիրների պատճառով […] ...