16:42 18.03.2020
ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը, լրագրողների հետ հանդիպմանը դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ կոչ արեց այն երկրներում գտնվող մեր քաղաքացիներին, որտեղ չունենք դիվանագիտական ներկայացուցչություն, կապ հաստատել ԱԳՆ հետ՝ թեժ գծով:
«Մարտի 19-ի գիշերը կկայանա Շարմ էլ Շեյխ-Երևան վերջին չվերթը, հորդորում ենք մեր քաղաքացիներին, ովքեր պլանավորում են վերադառնալ, անպայման օգտվել այդ չվերթից: Հաջորդ չվերթը կիրականացվի, թե ոչ՝ պարզ չէ, ուստի հորդորում ենք օգտվել հենց այս չվերթից»,- ասաց նա:
ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը տեղեկացրեց, որ ՀՀ ԱԳՆ-ն բոլոր հյուպատոսություններում ունի բացված թեժ գծեր: Վերին Լարսի մասին նա նշեց, որ եղանակային պայմաններով պայմանավորված՝ այդ անցակետը փակ է:
«Խնդրում և հորդորում ենք մարդկանց զերծ մնալ այդ անցակետով անցնելու փորձեր կատարելուց՝ մինչև չկարգավորենք ճանապարհի բացման խնդիրները: Գործում են կանոնավոր չվերթներ՝ Ռոստովից, Պյատիգորսկից, Մինվոդիից, և եթե հնարավորություն կա՝ նաև Մոսկվայից»,- նշեց Ավետիսյանը:
14:13 23.07.2025
Իրանը և Ռուսաստանը գոյաբանական սպառնալիք են ներկայացնում․ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարՈւկրաինան և Իսրայելը համաձայնության են եկել մոտ ապագայում ռազմավարական երկխոսություն անցկացնել «իրանական սպառնալիքի» վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Անդրեյ Սիբիգայի ելույթին Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ ճեպազրույցի ժամանակ։ «Այսօր մեր երկրները (Ուկրաինան և Իսրայելը – խմբ.) բախվում են ընդհանուր անվտանգության մարտահրավերների։ Իրանը և […] ...
14:00 23.07.2025
Պեսկովը հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը բանակցությունների համար մեկնում է ՍտամբուլՌուսական պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ, որտեղ հուլիսի 23-ին կկայանա Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, մեր պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ, և իսկապես, երեկոյան նախատեսված են բանակցություններ։ Սա կլինի ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երրորդ փուլը», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների խնդրանքներին՝ հաստատել թուրքական վարչակազմի այն […] ...
13:47 23.07.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է դատավոր Սամվել Մարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ դատավոր Սամվել Կոստյայի Մարդանյանից, նրա կնոջից և որդուց հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, շուրջ 203 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և […] ...
13:33 23.07.2025
ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման, որը կանցկացվի օգոստոսի 13-ին՝ ժամը 10։00-ին։ Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ինչպես նաև հանրակրթության ոլորտի այլ պատասխանատուներ կներկայացնեն պարզաբանումներ հանրակրթության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցելու համար ուսուցիչները մինչև օգոստոսի 8-ը […] ...
13:20 23.07.2025
Նորատուսի համայնքի մանկապարտեզում շահագործման հանձնվեց կեղտաջրերի մաքրման կայան՝ Սևանա լճի պահպանության նպատակովՍևանա լճի պահպանության ուղղությամբ հերթական գործնական քայլն իրականացվեց Նորատուս համայնքում։ «EU4Sevan» ծրագրի շրջանակում Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի տարածքում բացվեց կենսաբանական մաքրման ապակենտրոնացված կայան, որն ապահովելու է մանկապարտեզի կեղտաջրերի անվտանգ մաքրմանը և թույլ կտա մաքրված ջուրը կիրառել ոռոգման նպատակով։ Նոր կայանը ոչ միայն էկոլոգիական, այլև կրթական դեր է ստանձնում։ Նրա տեղակայումը հենց մանկապարտեզում խորհրդանշում է մաքուր […] ...
13:07 23.07.2025
Վարդավառը՝ ձնոցիով․ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցՀուլիսի 27-ին՝ ժամը 13:00-ից մինչև 18:00-ը, Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ միասին նշելու Վարդավառը՝ ուրախ ու գունեղ մթնոլորտում: Ավանդական ջրոցիից բացի սպասվում է ձնոցի, փրփուրի շոու, լարախաղաց, պլանետարիում: Երեխաները հնարավորություն կունենան օգտվել տարածքում տեղադրված բատուտից, նկարվել photobooth-ում՝ տեղում վերցնելով լուսանկարները, նաև ակվագրիմ ունենալ, պարել և սնվել: ...