13:34 06.06.2018
1958թ. Շվեդիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ԽՍՀՄ հավաքականի ավագն էր Նիկիտա Սիմոնյանը: Հավաքականը հաղթել էր Անգլիայի հավաքականին և դուրս եկել քառորդ եզրափակիչ: BBC-ի ռուսական ծառայությունն այդ առաջնությունից 60 տարի անց հարցազրույց է վարել Նիկիտա Սիմոնյանի հետ:
«Բրազիլիայի հավաքականը մեր կողքին էր տեղավորվել: Մենք գնում էինք և դիտում նրանց մարզումները: Նրանք նոր մարտավարությամբ էին եկել առաջնությանը՝ 4-2-4՝ 4 պաշտպան, 2 կիսապաշտպան և 4 հարձակվող: Մենք արդեն այդ ժամանակ տեսանք, որ նրանք վիրտուոզներ են: Մեր դեմ դուրս եկավ Պելեն, նա այդ ժամանակ, կարծեմ, դեռ 18 տարեկան էլ չկար», – հիշում է ֆուտբոլիստը:
91-ամյա Սիմոնյանը և 77-ամյա աշխարհի եռակի գավաթակիր Պելեն մինչ օրս ընկերություն են անում:
«Երբ մենք այս տարի հանդիպեցինք, նա ինձ ասաց, որ ես իրեն վնասվածք եմ հասցրել: Ես նրան ասացի՝ ախր մենք նույն դիրքում էինք խաղում: Իսկ նա պատասխանեց «Չէ, դու եկար տուգանային և ինձ վնասվածք հասցրիր»: Ես էլ ասացի, որ ուրեմն դա պատմություն է: Ես վնասվածք եմ հասցրել հենց իրեն՝ Պելեին», – ժպիտով հիշում է Սիմոնյանը:
1956թ. Օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո ԽՍՀՄ-ի հավաքականի հետ մեծ հույսեր էին կապում: Շվեդիայի առաջնության ժամանակ նրանք խաղում էին շատ ուժեղ թիմերի հետ՝ Բրազիլիայի, Անգլիայի, Ավստրիայի: Նիկիտա Սիմոնյանի թիմին 1958թ. չհաջողվեց կրկնել Օլիմպիական հաջողությունը, և նրանք պարտվեցին դաշտի տերերին՝ շվեդներին, սակայն հայտնվեցին լավագույն թիմերի ութնյակում:
«Գիտեք, այն ժամանակ գործող համակարգը գտնում էր, որ մենք ցանկացած կազմում պետք է լինենք առաջինը: Եվ քննադատություն հաջորդեց: Նրանց չէր գոհացնում մեր զբաղեցրած հորիզոնականը: Մենք մտանք աշխարհի լավագույն թիմերի ութնյակ: Իմ կարծիքով, դա հաջողություն է: Իսկ կուսակցական օրգանները դա տապալում էին համարում», – տխրությամբ հիշում է Սիմոնյանը:
Իսկ առաջիկա աշխարհի առաջնության մասին խոսելիս Նիկիտա Սիմոնյանն ասել է, որ անպայման գնալու է խաղերը դիտելու:
Նիկիտա Սիմոնյանը ծնվել է ՌԴ Արմավիր քաղաքում, հայկական ընտանիքում: Նա փոքր տարիքից ցանկանում էր ֆուտբոլիստ դառնալ: Երբ Սիմոնյանը 4 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել էր Աբխազիա:
1958թ.-ից հետո Սիմոնյանը ևս մեկ խաղաշրջան է անցկացրել մոսկովյան «Սպարտակի» կազմում, իսկ ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո դարձել է մարզիչ: Նա տարբեր տարիներին ղեկավարել է մոսկովյան «Սպարտակը», երևանյան «Արարատը», օդեսական «Չերնոմորեցը», իսկ 1977-1979թթ. եղել է ԽՍՀՄ հավաքականի գլխավոր մարզիչ:
Այժմ Սիմոնյանը Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահն է: Չնայած իր տարիքին, նա ամեն օր աշխատանքի է գնում:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...