Չորեքշաբթի օրը Աֆղանստանի մայրաքաղաքում գրոհայինները հարձակվել են սիկհերի տաճարի վրա: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը:
Ուժային կառույցներում գտնվող աղբյուրները հայտնում են, որ զոհվել է առնվազն 11 մարդ:
Ըստ նրանց՝ զինյալները գործի են դրել պայթուցիկ սարք:
Ավելի վաղ սիկհերին ներկայացնող Աֆղանստանի խորհրդարանի անդամը հայտնել էր, որ հարձակման պահին շենքում գտնվել է մինչև 150 մարդ: Ներկայումս ոստիկանության հատուկ գործողություն է իրականացվում, դեպքի վայրում աշխատում են բժիշկները: